November 27

Գործողություններ ամբողջ թվերի հետ

 

 

 

1․ Կատարիր հանում․

 

ա) -1 – 1 = -2

 

բ) 4 – 6 =-10

 

գ) 10 – 15=-5

 

դ) -1 – 3 =-4

 

ե) 0 – 15 =-15

 

զ) -2 – 2 =-4

 

է) -7 – 3 =-10

 

ը) -80 – 20 =-100

 

թ) 5 – (-5) =10

 

ժ) 7 – (-3) =10

 

ի) -3 – (-1) =-2

 

լ) -10 – (-5) =-5

 

 

2․ Կատարիր գործողությունները և գրիր, թե ինչ եզրակացության եկար

 

ա) -1 + 1 =0

 

բ) -5 + 5 =0

 

գ) -7 + 7 =0

 

դ) -15 + 15 =0

 

ե) -35 + 35 = 0

 

զ) -127 + 127 =0

 

 

  1. Կատարիր գումարում

 

ա) -5 + 7= 2

 

բ) -3 + 4 =1

 

գ) -10 + 15 =5

 

դ) -15 + 18 =3

 

ե) -5 + (-5) =-10

 

զ) -7 + (-3) =-10

 

է) -15 + (-5) =-10

 

ը) -50 + (-50) =-100

 

 

  1. Հետևյալ թվերին գումարիր 15․

 

-15=0, -5=-10, -10=-5, -3=-12, 0=10, -20=5, -1=-14, -30=15

 

 

5․ Ինչի՞ է հավասար ամենամեծ բացասական ամբողջ թվի և ամենափոքր դրական ամբողջ թվի գումարը։

 

 

6․ Կատարիր գործողությունը․

 

ա) -27 + 2 =

 

բ) -3 – (-13) =

 

գ) 35 – 40 =

դ) -84 – 6 =

 

ե) -43 + 47 =

 

զ) -65 + 60 =

 

է) -21 – (-7) =

 

ը) 84 – 94 =

 

 

  1. Աճման կարգով գրիր -35-ից մինչև -23 ամբողջ թվերը

 

 

8․ Նվազման կարգով գրիր +7-ից մինչև -11 ամբողջ թվերը

 

 

9․ Աստղանիշի փոխարեն գրիր այնպիսի ամբողջ թիվ, որ ստացվի ճիշտ անհավասարություն․

ա) -100 < -84 < *

բ) * < -41 < -39

գ) -344 < * < -330

դ) -78 < -68 < *

ե) -1 < * < 2

 

զ) * < -74 < -1

 

 

  1. Կոորդինատային ուղղի վրա քանի՞ ամբողջ թիվ է գտնվում հետևյալ թվերի միջև․

 

ա) -5 և 3

 

բ) -11 և -8

 

գ) -23 և -10

դ) -4 և 4

 

November 27

ՈՍԿԻՆ ԵՎ ՑՈՐԵՆԸ

 

Ըստ Արևելքի ժողովուրդների հեքիաթի

Մի ժամանակ Հայաստանում առևտրով կամ արհեստով էին ավելի շատ զբաղվում: Հող մշակել չէին սիրում: Հաճախ արտերը անջրդի ու անմշակ էին մնում: Թագավորը տեսավ, որ այսպես մարդը երես է թեքում հողից՝ իրեն կերակրողից: Նա հրաման արձակեց, որ վարեն ու ցանեն դաշտերը, ցորեն աճեցնեն, որ ամեն ոք հաց ունենա, և սովը չավերի երկիրը:
Բայց շատերը չլսեցին թագավորի կոչը. շարունակեցին առևտուր անել: Այդ ժամանակ նա իր մոտ կանչեց համբավ
ավոր մի առևտրականի և մի իմաստուն շինականի:
Թագավորը նրանց հարցրեց.
-Ի՞նչն է աշխարհում ավելի կարևոր՝ ոսկին, թե ցորենը:
Հարուստ առևտրականն ասաց.
-Ոսկին: Ոսկին մարդուն ոչնչությունից դարձնում է նշանավոր: Եթե մարդ ոսկի ունի, նա վայելում է հարգանք, ունի իշխանություն, ապրում է լիության մեջ: Ես խոնարհվում եմ ոսկու առջև:
-Մեր աշխարհում, — ասաց գեղջուկը,— ցորենից կարևոր բան չկա: Ցորենից ենք քաշում մեր ուժը և առողջությունը: Ես խոնարհվում եմ ցորենի առջև:
Հարուստը քամահրանքով քմծիծաղ տվեց, սկսեց վիճել և ապացուցել, որ ոսկին է կարևոր:
Այդ ժամանակ թագավորը հրամայեց, որ և´ առևտրականը, և գյուղացին գնան իրենց տները, յոթ օր հետո ընտանիքներով ներկայանան իրեն:
— Ձեզ հետ կվերցնեք այն ամենը, ինչը դուք կարևոր եք համարում,— ասաց թագավորը և արձակեց նրանց:
Յոթ օր անընդմեջ հարուստը ոսկուց զարդեր էր պատրաստել տալիս, կնոջն
ու աղջիկներին զուգում-զարդարում էր ապարանջաններով, մանյակներով ու մատանիներով: Իսկ գեղջուկը աղաց ցորենը, կնոջը հրամայեց մեծ քանակությամբ լավաշ թխել. իսկ աղջիկներին՝ թխել կարկանդակ ու գաթա:
Նշանակված օրը եկան թագավորի ծառաներն ու երկու ընտանիքներին առաջնորդեցին պալատի կողքին գտնվող երկու խրճիթ: Նրանց առանձին-առանձին փակեցին՝ թույլ տալով վերցնել իրենց յոթ օրվա պատրաստածը:
Երեկոյան ամեն ընտանիքին մեկական գավ ջուր տվին:
Շինականի ընտանիքը կերավ իր լավաշը, գաթան, վրայից աղբյուրի սառը ջուր խմեց և պառկեց: Հաջորդ երեք օրն էլ այդպես անցկացրին: Հարուստի խրճիթից լացի և աղաչանքի ձայներ էին հասնում գեղջուկներին: Հարուստը խնդրում էր շինականին, որ իրենց էլ լավաշ տա։ Սակայն թագավորը արգելել էր ցանկացած փոխանակություն:
Հինգ օր հետո թագավորը բացել տվեց խրճիթների դռները: Շինականն իր ընտանիքով ուրախ-զվարթ էր, իսկ առևտրականի ընտանիքը սովից չարացած էր աշխարհի և մարդկանց դեմ:
-Դե՛, ինչն է ավելի կարևոր՝ ցորենը, թե՞ ոսկին,- հարցրեց թագավորը:
-Ցորենը, ցորենը ու դրանից թխված լավաշը,- հազիվ կմկմաց քաղցից նվաղած առևտրականը:
Դրանից հետո Հայաստան աշխարհում այլևս անմշակ հող չմնաց: Մարդիկ քարից անգամ հաց էին քամում: Երկիրը լիացավ հացով, և երկար ժամանակ սովը մոռացավ Հայոց աշխարհի ճանապարհը:

Հարցեր և առաջադրանքներ:
1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր: անջրդի-անջուր քամահրանքով-արհամարհանք
2. Ո՞ րն էր հեքիաթի ասելիքը: հող մշակել ավելի լավ է քան ոսկին
3. Համացանցից կամ այլ աղբյուրներից գտիր ցորենի ու հացի մասին ասույթներ, առած–ասացվածքներ:
4. Ընդգծված հատվածից դուրս գրիր ածանցավոր բառերը և նշիր ածանցները: