May 6

Գործնական քերականություն, 6-րդ դասարան

 

1․ Բառակապակցության իմաստն արտահայտել մեկ բառով:

Թագավորական աթոռ — գահ
քաղաքամերձ բնակավայր – արվարձան
վատ լուր հաղորդող – գուժկան
ձիերի խումբ — երամակ
հաճելի հոտ — բույր
կովերի խումբ — նախիր
ձկների խումբ — վտառ
մեղուների խումբ — պարս

2.Փակագծերում  տրվածներից  ընտրիր  փոխաբերական  իմաստ  ունեցող  բառը;
Բնակատեղին  հետզհետե  ընկղմվեց  (սև, գիշերային, ամենակուլ)  խավարի մեջ:
Ձորի վրա ծիծեռնակի  (կիսաքանդ, տխուր, թափուր) բույնն էր  կախվել  անպաշտպան:
(Տխու ր, թ խպոտ, ամպամած) երկնքից  անձրևն  էր   մաղում շիկացած  հողին:
Դու եկար սպիտակ շորերով, երբ (ձմռան, ցուրտ, վշտահար) երեկոն էր  իմ սրտում:
Կանաչների  միջով  հևասպառ  հոսում  էր (լեռնային, վրդովված, վճիտ)  գետակը:

3. Երկու շարքից առանձնացնել դարձվածքն  ու նրա բացատրությունը:
1Ականջին օղ անել,  ահը սիրտն ընկնել,  անվանը մուր քսել,   անդանակ մորթել,  առյուծ կտրել,  բռունցք  թափ  տալ,  արձան կտրել, բախտը  ժպտալ, բառերը  քամուն  տալ, բերանը  բաց  մնալ:
2. Շատախոսել,  հաջողվել,  տանջել,  մտապահել,  հիանալ,  քարանալ,  սպառնալ,  երկյուղել,  խիզախանալ,  անարգել:

Ականջին օղ անել – մտապահել

Ահը սիրտն ընկնել – երկյուղել

Անվանը մուր քսել – անարգել

Անդանակ մորթել – տանջել

Առյուծ կտրել – խիզախանալ

Բռունցք թափ տալ – սպառնալ

Արձան կտրել – քարանալ

Բախտը ժպտալ – հաջողվել

Բառերը քամուն տալ – շատախոսել

Բերանը բաց մնալ – հիանալ

Տրված  բարդ  բառերի  առաջին  բաղադրիչները  փոխելով՝ ստացիր  նոր  բառեր:
Բարձրագագաթ — քառագագաթ
Քաղցրաձայն — ցածրաձայն
Սահադաշտ — տեսադաշտ
Օրագիր — ձեռագիր
Ցատկահարթակ — բեմահարթակ
Հոռետես — լավատես
Գինետուն — հյուրատուն
Գործընկեր — դասընկեր


Posted May 6, 2024 by Դաղլյան Արամ in category Մայրենի 6

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*