November 30

Գործնական աշխատանք, 6-րդ դասարան

1. Երկու շարքերում գտիր համապատասխան զույգերը` դարձվածքն ու բացատրությունը:
ա) Օձի թույն, կրակի գին, ձեռք առնել, գլուխ տանել, հոգին ազատել, աչքը ծակ, գլուխ գովել, աչքի պոչով:
բ) պարծենալ, թաքուն, ձանձրացնել, ագահ, ծաղրել, փրկվել, դառը, թանկ:

Օձի թույն-դառը, կրակի գին-թանկ, ձեռք առնել-ծաղրել, գլուխ տանել-ձանձրացնել, հոգին ազատել-փրկվել, աչքը ծակ-ագահ, գլուխ գովել-պարծենալ, աչքի պոչով-թաքուն:

2. Ընդգծիր այն բառակապակցությունները, որոնք փոխաբերական իմաստ ունեն:
Երկաթե կամք, կապույտ աչքեր, թեթև աշխատանք, թարմ ձուկ, սլացիկ բարդի, ոսկի բնավորություն, սուր աչք, խոր ձոր, դառը խոսք:

3. Տրված բառերի զույգ բաղադրիչներով կազմիր նոր բառեր:
Ջրհոր- ջրամբար, նավթահոր
ամսագիր-օրագիր, ամսագիր
դիմանկար-զարդանկար, գեղանկար
հայրենասեր-ընկերասեր, բանասեր
ծաղկաման-կաթնաման, աղաման
ջրազուրկ-գործազուրկ, բնազուրկ

4) Մեկ բառով գրիր բառակապակցությունները:

Պար գալ- պարել
խաղ անել-խաղալ
բաց անել-բացել
վազ տալ-վազել
հունձ անել-հնձել
զրույց անել-զրուցել
զանգ տալ-զանգել
թույլ տալ-թույլատրել
ծափ տալ-ծափահարել
մոտ գալ-մոտենալ
ման գալ-շրջել
ձայն տալ-կանչել

5) Յուրաքանչյուր բառի հնչյունները վերադասավորելով ստացիր նոր բառեր:

Փեսա-ափսե, լու-ուլ, սաթ-թաս, նուշ-շուն, դրամ-մարդ, գեր-երգ, թթու-թութ, համ-մահ, հյուս-հույս, ծառա-առած, սրահ-հարս, մկրատ-մտրակ, ձգան-գանձ, անուշ-աշուն, երանգ-գերան, քաթան-թանաք: