November 7

Պատահույթներ

Պատահույթներ

 

 

 

Դասարանական աշխատանք

 

1․ Արդյո՞ք այս իրադարձությունը պատահույթ է:

Դու տնից դուրս գալիս հանդիպում ես քո հարևանին:

ա) պատահույթ է

բ) պատահույթ չէ

 

2․ Նշիր այս իրադարձության վերաբերյալ ճիշտ տարբերակը:

Օգոստոս ամսից հետո գալիս է աշունը:

ա) հավաստի իրադարձություն է

բ) անհնար իրադարձություն է

գ) պատահույթ է

 

3․ Թվարկված իրադարձություններից ո՞րն է հավաստի իրադարձություն:

Ընտրիր ճիշտ տարբերակը:

ա) Զառը գլորելիս բացվում է մեկ թիվը:

բ) Մարտ ամսից հետո գալիս է ապրիլ ամիսը:

գ) Սառույցը չի հալվում եռացրած ջրում:

 

 

 

4․ Ընտրիր բերվածի մասին ճիշտ տարբերակը.

Թիրախին կրակելը:

ա) հավաստի իրադարձություն է

բ) անհնար իրադարձություն է

գ) պատահույթ է

դ) պատահական փորձ է

 

5․ Զառը գլորում են և նրա նիստի վրա բացվում է 1,2,3,4,5,6 թվերից մեկը:

Քանի՞ ելք կա, որ նիստի վրա բացված թիվը բաժանվում է 5-ի: 1

 

 

 

6․ Պարկում լցված են 16 համարակալված գնդիկներ: Պատահականորեն պարկից հանում են մեկ գնդիկ:

Քանի՞ հնարավոր ելք ունի տրված պատահույթը:

«Գնդիկի համարը զույգ թիվ է»՝      ելք։ 8

 

 

Տեսություն

 

 

7․ Զառը գլորում են 1 անգամ: Որքա՞ն է հավանականությունը, որ բացված թիվը  փոքր է 5 -ից:4

 

 

 

8․ Տուփում կա 2 սպիտակ գնդակ և 19 կարմիր գնդակ: Որքա՞ն է հավանականությունը, որ տուփից պատահականորեն վերցված գնդակը կլինի սպիտակ գույնի:

 

Սպիտակ գնդակ հանելու հավանականությունը հավասար է՝ —— 2/21

 

9․ Վիճակախաղում կա 127 տոմս, որոնցից 9-ը շահող են:

 

Որքա՞ն է հավանականությունը, որ պատահականորեն քաշելիս դուրս կգա շահող տոմս: 9/127

 

 

 

 

10․ Տուփում կա 25 գրիչ, որից 13-ը գրում է կապույտ գույնով, իսկ մնացածը՝ սև:

Որքա՞ն է հավանականությունը, որ պատահականորեն տուփից հանված գրիչը կգրի կապույտ գույնով:13/25

 

 

 

 

11․ Որքա՞ն է հավանականությունը, որ փողոցում պատահական հանդիպած մարդը ծնված լինի ամսի 7-ին, եթե հայտնի է, որ նա ծնվել է ապրիլին:1/7

 

 

 

 

 

12․ Տուփում կա 13 գնդիկ, որոնք համարակալված են 1-ից 13: Պատահականորեն հանվում է մեկ գնդիկ և նշվում է նրա համարը:

Քանի՞ հնարավոր ելք ունեն հետևյալ պատահույթները:

  1. «Համարը զույգ թիվ է»՝ 6

 

  1. «Համարը բաժանվում է 5-ի»՝ 2

 

  1. «Համարը բաժանվում է 9-ի»՝ 9

 

  1. «Համարը փոքր է երկուսից կամ հավասար է»՝ 2

 

  1. «Համարը մեծ է 3-ից և փոքր է 8-ից»՝ 5

 

  1. «Համարը պարզ թիվ է»՝ 5
November 7

Ընկուզենին

Մի մեծ, ցանկապատված այգում հաշտ ու խաղաղ աճում էին պտղատու ծառերը: Գարնանը նրանք ոտից գլուխ ծածկվում էին կաթնավարդագույն շղարշով, իսկ ամառվա վերջում ճկվում էին հասած պտուղների ծանրության տակ:

Որտեղից որտեղ համերաշխ ու բարեջան այս ընտանիքը ներխուժեց ընկուզենին և, փարթամորեն ճյուղավորվելով, սկսեց ամբարտավանորեն հոխորտալ.

— Որտե՞ղ է գրված, որ ես պիտի ցցվեմ մնամ այս ցանկապատի ետևում,- դժգոհ փնփնթաց նա:- Ես ամենևին մտադիր չեմ ճգնակեցիկ դառնալ էստեղ: Թող ճյուղերս դուրս ելնեն, որպեսզի շրջապատս իմանա, թե ինչ հրաշալի ընկույզներ ունեմ:

Եվ ընկուզենին սկսեց համառորեն հաղթահարել բարձր ցանկապատը, որպեսզի իր ողջ գերաշնորհ տեսքով երևա եկող-գնացողին:

Եվ երբ ժամանակը հասավ, ու նրա ճյուղերն ամբողջովին ծածկվեցին ընկույզներով, ամեն անցնող-դարձող  սկսեց պոկել դրանք: Ում ձեռքը չէր հասնում, քար ու փայտ չէր թողնում, որ գործի չդներ: Շատ շուտով մեծամիտ ընկուզենին զրկվեց ոչ միայն պտուղներից, այլև տերևներից:

Ճիպտանման, չոր ու անկենդան կախվել էին նրա խեղված ճյուղերը, մինչ այգու փարթամ կանաչության մեջ գեղափայլ տեսքով հմայուն էին հյութեղ խնձորը, տանձն ու դեղձը:

Առաջադրանքներ

1. Դուրս գրիր այն բառերը, որոնք ցույց են տալիս պատմողի վերաբերմունքը.

ա) ընկուզենու նկատմամբ,դժգոհ փնփնթաց նա մեծամիտ ընկուզենի

բ) պտղատու մյուս ծառերի նկատմամբ:Հաշտ ու համերաշխ աճում էին պտղատու ծառերը:

2. Ընկուզենուն՝

• մեղադրիր. մեծամիտ էր  

• արդարացրու.ունի համեղ ընկույզ

• բնութագրիր: դժգոհ,փնփնթացող,համառ

3. Լրացրու թերի միտքը.

Առակն այն մարդկանց մասին է, որոնք մեծամիտ են, և հայտնվելով մի տեղ միանգամից ուզում են առաջ գնալ:

4. Գրիր ասացվածքներ, որոնք կարող են դառնալ այս առակի խրատական մասը: Դու քեզ մի գովիր,թող ուրիշը քեզ գովի: Առաջ մտածիր հետո խոսիր: Մարդու մեջ կա այնքան մեծամտություն,որքան պակասում է հասունությունն ու զարգացվածությունը:

5. Այլ վերնագիր գրիր առակի համար: Մեծամիտ