November 27

ՈՍԿԻՆ ԵՎ ՑՈՐԵՆԸ

 

Ըստ Արևելքի ժողովուրդների հեքիաթի

Մի ժամանակ Հայաստանում առևտրով կամ արհեստով էին ավելի շատ զբաղվում: Հող մշակել չէին սիրում: Հաճախ արտերը անջրդի ու անմշակ էին մնում: Թագավորը տեսավ, որ այսպես մարդը երես է թեքում հողից՝ իրեն կերակրողից: Նա հրաման արձակեց, որ վարեն ու ցանեն դաշտերը, ցորեն աճեցնեն, որ ամեն ոք հաց ունենա, և սովը չավերի երկիրը:
Բայց շատերը չլսեցին թագավորի կոչը. շարունակեցին առևտուր անել: Այդ ժամանակ նա իր մոտ կանչեց համբավ
ավոր մի առևտրականի և մի իմաստուն շինականի:
Թագավորը նրանց հարցրեց.
-Ի՞նչն է աշխարհում ավելի կարևոր՝ ոսկին, թե ցորենը:
Հարուստ առևտրականն ասաց.
-Ոսկին: Ոսկին մարդուն ոչնչությունից դարձնում է նշանավոր: Եթե մարդ ոսկի ունի, նա վայելում է հարգանք, ունի իշխանություն, ապրում է լիության մեջ: Ես խոնարհվում եմ ոսկու առջև:
-Մեր աշխարհում, — ասաց գեղջուկը,— ցորենից կարևոր բան չկա: Ցորենից ենք քաշում մեր ուժը և առողջությունը: Ես խոնարհվում եմ ցորենի առջև:
Հարուստը քամահրանքով քմծիծաղ տվեց, սկսեց վիճել և ապացուցել, որ ոսկին է կարևոր:
Այդ ժամանակ թագավորը հրամայեց, որ և´ առևտրականը, և գյուղացին գնան իրենց տները, յոթ օր հետո ընտանիքներով ներկայանան իրեն:
— Ձեզ հետ կվերցնեք այն ամենը, ինչը դուք կարևոր եք համարում,— ասաց թագավորը և արձակեց նրանց:
Յոթ օր անընդմեջ հարուստը ոսկուց զարդեր էր պատրաստել տալիս, կնոջն
ու աղջիկներին զուգում-զարդարում էր ապարանջաններով, մանյակներով ու մատանիներով: Իսկ գեղջուկը աղաց ցորենը, կնոջը հրամայեց մեծ քանակությամբ լավաշ թխել. իսկ աղջիկներին՝ թխել կարկանդակ ու գաթա:
Նշանակված օրը եկան թագավորի ծառաներն ու երկու ընտանիքներին առաջնորդեցին պալատի կողքին գտնվող երկու խրճիթ: Նրանց առանձին-առանձին փակեցին՝ թույլ տալով վերցնել իրենց յոթ օրվա պատրաստածը:
Երեկոյան ամեն ընտանիքին մեկական գավ ջուր տվին:
Շինականի ընտանիքը կերավ իր լավաշը, գաթան, վրայից աղբյուրի սառը ջուր խմեց և պառկեց: Հաջորդ երեք օրն էլ այդպես անցկացրին: Հարուստի խրճիթից լացի և աղաչանքի ձայներ էին հասնում գեղջուկներին: Հարուստը խնդրում էր շինականին, որ իրենց էլ լավաշ տա։ Սակայն թագավորը արգելել էր ցանկացած փոխանակություն:
Հինգ օր հետո թագավորը բացել տվեց խրճիթների դռները: Շինականն իր ընտանիքով ուրախ-զվարթ էր, իսկ առևտրականի ընտանիքը սովից չարացած էր աշխարհի և մարդկանց դեմ:
-Դե՛, ինչն է ավելի կարևոր՝ ցորենը, թե՞ ոսկին,- հարցրեց թագավորը:
-Ցորենը, ցորենը ու դրանից թխված լավաշը,- հազիվ կմկմաց քաղցից նվաղած առևտրականը:
Դրանից հետո Հայաստան աշխարհում այլևս անմշակ հող չմնաց: Մարդիկ քարից անգամ հաց էին քամում: Երկիրը լիացավ հացով, և երկար ժամանակ սովը մոռացավ Հայոց աշխարհի ճանապարհը:

Հարցեր և առաջադրանքներ:
1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր: անջրդի-անջուր քամահրանքով-արհամարհանք
2. Ո՞ րն էր հեքիաթի ասելիքը: հող մշակել ավելի լավ է քան ոսկին
3. Համացանցից կամ այլ աղբյուրներից գտիր ցորենի ու հացի մասին ասույթներ, առած–ասացվածքներ:
4. Ընդգծված հատվածից դուրս գրիր ածանցավոր բառերը և նշիր ածանցները:


Posted November 27, 2023 by Դաղլյան Արամ in category Մայրենի 6

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*