May 8

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱՎԱԶԴ II-Ի ՕՐՈՔ

Կրասոսի արշավանքը: Տիգրան Մեծին հաջորդեց որդին՝ Արտավազդ II-ը (Ք. ա. 55-34 թթ.): Նա ևս Արտաշեսյան արքայատոհմի նշանավոր ներկայացուցիչներից է: Ստացել էր հիանալի կրթություն, գրել է «ողբերգություններ, ճառեր ու պատմական երկեր»:

Ք. ա. 54 թ. Հռոմն արևելք ուղարկեց Կրաunu զորավարին, որի նպատակը Պարթևստանի գրավումն էր: Քանի որ Հայաստանը Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի «դաշնակից և բարեկամ», Կրասոսը Արտավազդ II-ից պահանջեց օգնական զորք: Սակայն նա չկատարեց Արտավազդ II-ի պայմանները, որոնք բխում էին Հայաստանի շահերից: Ուստի Մեծ Հայքի արքան նրան օգնություն չտրամադրեց:
Ք. ա. 53 թ. Կրասոսը սկսեց արշավանքը: Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն կրեց: Սպանվեց նաև Կրասոսը:

Մինչ այդ Պարթևստանի արքա Օրոդես II-ը Կրասոսի դեմ ուղարկել էր իր Սուրեն զորավարին, իսկ ինքը մեկնել էր Հայաստան: Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին: Այն ամրապնդվեց պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ II–ի քրոջ ամուսնությամբ:
Արտաշատ մայրաքաղաքում տեղի են ունենում տոնական հանդեսներ: Դաշնակից արքաները ներկայացում էին դիտում, երբ բերվեց սպանված Կրասոսի գլուխը և նետվեց նրանց առջև` ի նշան հաղթանակի:

Հռոմեական նոր արշավանքը: Պարթևստանում Ք.ա. 38 թ. գահը զավթեց Օրոդես 2-ի որդի Հրահատը: Նրա գահակալությամբ հայ-պարթևական դաշինքը խզվեց:

Շուտով արևելք արշավեց մեկ այլ հռոմեացի զորավար Անտոնիոսը, որը նույնպես ծրագրում էր նվաճել Պարթևստանը: Նա, ելնելով Կրասոսի սխալներից, նախընտրեց արշավել Հայաստանի տարածքով, ինչպես ժամանակին խորհուրդ էր տվել Արտավազդ II-ը: Հայոց արքան որոշեց կրկին ստանձնել Արտաշատի պայմանագրով ունեցած պարտավորությունները: Նա Անտոնիոսին տրամադրեց օգնական զորք և թույլատրեց պարթևների դեմ արշավել Հայաստանով:
Անտոնիոսը 100-հազարանոց բանակով Ք. ա. 36 թ. սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց: Հռոմեացիները այս արշավանքի ընթացքում կորցրին 44 հազար զինվոր: Անտոնիոսի զորքը հետ քաշվեց Հայաստան, որտեղ հայերը ապաստան տվեցին հռոմեացիներին:

Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար պարտության մեղքը բարդեց Արտավազդ II-ի վրա: Ք. ա. 34 թ. Անտոնիոսի զորքերն անակնկալ ներխուժեցին Հայաստան: Արյունահեղությունից խուսափելու նպատակով հայոց արքան գնաց բանակցությունների, սակայն խաբեությամբ ձերբակալվեց և տարվեց Եգիպտոս: Մեծ Հայքի թագավոր հռչակվեց Արտավազդի որդին՝ Արտաշես II-ը (Ք. ա. 30-20 թթ.): Սակայն Արտաշեսն ի վիճակի չեղավ պայքարելու հռոմեացիների դեմ: Նա հարկադրված՝ իր զորքով ապաստան գտավ Պարթևստանում: Վերջինիս արքան, հասկանալով իր սխալը, որոշել էր բարեկամանալ Հայաստանի հետ:
Անտոնիոսը Եգիպտոսում պահանջեց, որ գերված Արտավազդ II-ն ու նրա ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն իր կնոջը` Կլեոպատրային, դրա դիմաց խոստանալով ազատություն: Սակայն վեհանձն արքան և նրա ընտանիքն արհամարհեցին Անտոնիոսին` գերադասելով արժանապատիվ մահը: Ք. ա. 31 թ. Արտավազդ II-ը և հայոց թագուհին մահապատժի ենթարկվեցին: Իսկ երկու արքայորդիները մնացին պատանդության մեջ և ուղարկվեցին Հռոմ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է գահակալել Արտավազդ II-ը: Բնութագրե՛ք նրան:
    Ք․ա․ 55-34
  2. Ե՞րբ է տեղի ունեցել Կրասոսի արշավանքը և ինչպե՞ս է ավարտվել:
    Ք. ա. 53 թ. Կրասոսը սկսեց արշավանքը: Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն կրեց: Սպանվեց նաև Կրասոսը:
  3. Ե՞րբ է կնքվել և ինչո՞վ է ամրապնդվել հայ–պարթևական դաշինքը:
    Մինչ այդ Պարթևստանի արքա Օրոդես II-ը Կրասոսի դեմ ուղարկել էր իր Սուրեն զորավարին, իսկ ինքը մեկնել էր Հայաստան: Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին: Այն ամրապնդվեց պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ II–ի քրոջ ամուսնությամբ:
  4. Ո՞ր թվականին սկսվեց Անտոնիոսի արշավանքը: Ներկայացրե՛ք դրա արդյունքները:
    Նա Անտոնիոսին տրամադրեց օգնական զորք և թույլատրեց պարթևների դեմ արշավել Հայաստանով:
    Անտոնիոսը 100-հազարանոց բանակով Ք. ա. 36 թ. սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց: Հռոմեացիները այս արշավանքի ընթացքում կորցրին 44 հազար զինվոր: Անտոնիոսի զորքը հետ քաշվեց Հայաստան, որտեղ հայերը ապաստան տվեցին հռոմեացիներին:
  5. Ե՞րբ և ինչո՞ւ գերվեց Արտավազդ II արքան:
    Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար պարտության մեղքը բարդեց Արտավազդ II-ի վրա: Ք. ա. 34 թ. Անտոնիոսի զորքերն անակնկալ ներխուժեցին Հայաստան:
  6. Ի՞նչ վեհանձն արարքով աչքի ընկավ Արտավազդ II-ի ընտանիքը գերության մեջ:
    Անտոնիոսը Եգիպտոսում պահանջեց, որ գերված Արտավազդ II-ն ու նրա ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն իր կնոջը` Կլեոպատրային, դրա դիմաց խոստանալով ազատություն: Սակայն վեհանձն արքան և նրա ընտանիքն արհամարհեցին Անտոնիոսին` գերադասելով արժանապատիվ մահը: Ք. ա. 31 թ. Արտավազդ II-ը և հայոց թագուհին մահապատժի ենթարկվեցին:
April 30

Do, Does, Did

1.Do or does

1)Do you go to school?

2)Does Polly study well?

3)Does Sam help you with physics?

4)Do they take part in the competition?

5)Do you clean your room every say?

6)Does Alice live in Brighton?

7)Does Ben go in for football?

8)Do you watch Olympic Games competition?

9)Does Tom drive his car well?

10)Do they prefer riding their bikes?

11)Do your parents allow you to play tennis?

12)Does she get up early every day?

13)Do you like rainy weather?

14)Does Tim like to go to the theatre?

2.Don’t or Doesn’t

1)I don’t like to play basketball.

2)Sam doesn’t dive very well.

3)They don’t break the window at school.

4)You don’t know how to use this device.

5)He doesn’t help me to salve this problem.

6)We don’t sleep at the lectures.

7)I don’t like to swim in the pool.

8)Iiz doesn’t play computer games.

9)They don’t go to the disco club on weekdays.

10)She doesn’t cook dinner, she cooks breakfast.

11)We don’t train at the stadium.

12)Ben doesn’t play chess, he plays football.

13)You don’t speak English correctly.

14)He doesn’t lost his things, he is very neat.

3.Did or Didn’t

1)Didn’t you make a snowman yesterday?

2)I did like math’s at all.

3)He did drink coffee last year.

4)Didn’t he win a gold medal last week?

5)Nick did believe in ghosts.

6)Didn’t they know haw to repair computers?

7)Sam did watch TV the whole week.

8)What didn’t you do yesterday?

9)Did Tom feet his parrot yesterday.

10)She did take your book.

11)Didn’t he hurt his hand yesterday?

12)Alice did know how to use this device.

13)Didn’t they bring this cat home?

14)You did fulfill your homework.

4.Do, Does or Did

1)What do you do every day?

2)Where does she go yesterday?

3)Why does she go in for hockey this year?

4)Whom did you send an SMS yesterday?

5)When did they come to the gym on Monday?

6)Whom do you usually help?

7)Whose book did you take yesterday?

8)What time does she usually come home?

9)How long did they train last year?

10)What book does he read every day?

11)Where do you often go in the evening?

12)Where did they come from 2 years ago?

13)What subjects does he often choose?

14)What subjects did you like lost year?

5.Don’t, Doesn’t or Didn’t

1)I don’t like coffee, I prefer tea.

2)Polly didn’t enter the university last year.

3)Sam doesn’t go in for sports, he’s very lazy.

4)The boys didn’t make a snowman yesterday.

5)She doesn’t receive letters every day.

6)We don’t often watch football matches.

7)Bob didn’t understand that rule yesterday.

8)I don’t eat apples at all.

9)She didn’t stay at the hotel in Madrid  last year.

10)He doesn’t listen to jazz, he likes rep.

11)They didn’t go abroad last year.

12)Luis didn’t take part in last year.

13)She didn’t visit many places in Paris in June.

14)We don’t want to go to the beach today.

6.Correct the mistakes

1)I doesn’t play computer games.

I don’t play computer games.  (False)

2)Does they train in this sports club?

Do they train in this sports club?  (False)

3)Do he play football today?

Does he play football today?  (False)

4)Does she help you yesterday?

Did she help you yesterday?  (False)

5)The boys doesn’t swim well.

(True)

6)She didn’t jog today.

She doesn’t jog today.  (False)

7)Bill don’t buy books yesterday.

Bill didn’t buy books yesterday.  (False)

8)I doesn’t often wear jeans.

I don’t often wear jeans.  (False)

9)Do you clean your room yesterday?

Did you clean your room yesterday?  (False)

10)They doesn’t arrive in time.

They don’t arrive in time.  (False)

11)Tom don’t know grammar rules.

Tom doesn’t know grammar rules.  (False)

12)Do he forget his books at home?

Doesn’t he forget his books at home?  (False)

13)We doesn’t laugh at these jokes.

We don’t laugh at these jokes.  (False)

14)They don’t repeat the words yesterday.

They didn’t repeat the words yesterday.  (False)

April 30

Տիգրան Մեծի տերությունը

Հայկական աշխարհակալության սահմանները: Ք. ա. 95–70 թթ. ընթացքում՝ ընդամենը քառորդ դարում, Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն: Նրա տերության սահմանները և ազդեցության ոլորտները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս: Հայոց տերությունը` գերիշխանության ներքո գտնվող երկրներով և քաղաքական ազդեցության ոլորտներով հանդերձ, կազմում էր մի ահռելի տարածք: Այն 10 անգամ ավելի մեծ էր, քան բուն Մեծ Հայքի թագավորությունը:

Հռոմեացի պատմիչների տեղեկությունների համաձայն Տիգրան Մեծի բանակի կազմը հասնում էր 300 հազարի: Դրա մեջ ընդգրկված էին նաև նվաճված երկրների բանակները: Բուն հայկական զորքը կազմում էր շուրջ 120 հազար:

Տիգրան Մեծի հիմնած բնակավայրերը։ Ք. ա. 80-ական թթ. Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը հայտնվել էր Տիգրան Մեծի աշխարհակալության հյուսիսում: Մեծ տիրակալը կարող էր նոր մայրաքաղաք հռչակել նվաճված երկրների որևէ խոշոր քաղաք, սակայն դա դեմ էր հայրենապաշտ արքայի սկզբունքներին: Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց մի վայրում, որը և՛ հայոց հողում էր, և՛ համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ: Դա այն վայրն էր, որտեղ Ք. ա. 95 թ. թագադրվել էր արքայազն Տիգրանը: Փաստորեն, դեռևս պատանդության շրջանում նա մշակել էր աշխարհակալության հասնելու ծրագիր` որոշելով նաև ապագա մայրաքաղաքի տեղը: Տիգրանակերտում էլ կատարվեց նրա թագադրությունը: Տիգրանակերտ մայրաքաղաքը շրջապատված էր 50 կանգուն, այսինքն 25 մետր բարձրությամբ պարսպով: Ուներ անառիկ միջնաբերդ, պալատ, թատրոն, պարտեզներ, այգիներ և որսատեղիներ: Այն ժամանակի աշխարհի մեծագույն քաղաքներից էր: Հռոմեացի պատմիչի վկայությամբ` հայերը սիրով և արագորեն ծաղկեցրել են նոր մայրաքաղաքը: Եվ դա արել են «հանուն արքայի նկատմամբ տածած սիրո և հարգանքի»:
Հայոց տիրակալը կառուցեց երկրի համար կենսական նշանակություն ունեցող Արքունի պողոտան, որը կապում էր հին մայրաքաղաք Արտաշատը Տիգրանակերտին:

Մայրաքաղաքից բացի` Տիգրան Մեծն իր անունով հիմնադրել է ևս 6 բնակավայր: 2006թ. հայ հնագետները հայտնաբերեցին Արցախի Տիգրանակերտը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի տերության սահմանները:
Եգիպտոսից ու Միջերգրական ծովից, մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս:

  1. Որքան էր Տիգրան Մեծի բանակի թիվը: Դրանից որքանն էր բուն հայկական զորքը:
    300 հազար, հայկական զորքերը 120 հազար։
  2. Համեմատե՛ք հայոց երկու մեծ տիրակալներին` Արգիշտի I-ին և Տիգրան II Մեծին:
    Ինձ համար ամենից հզոր թագավորները եղել են նրանք, որովհետև իրանք այնքան ուժեղ էին, որ իրենց մահից հետո, մարդիկ ինքնասպան էին լինում։
  3. Ե՞րբ և որտե՞ղ կառուցեց Տիգրան Մեծն իր նոր մայրաքաղաքը:
    Նկարագրե՛ք մայրաքաղաք Տիգրանակերտը:
    80-ական թթ․ Տիգրանակերտ մայրաքաղաքը շրջապատված էր 50 կանգուն, այսինքն 25 մետր բարձրությամբ պարսպով: Ուներ անառիկ միջնաբերդ, պալատ, թատրոն, պարտեզներ, այգիներ և որսատեղիներ:

 

Հայաստանը Հռոմի դեմ պատերազմի տարիներին

Հռոմեա–հայկական
պատերազմը:
 Ք. ա. 71 թ. Պոնտոսի արքա Միհրդատ VI–ը, Հռոմի դեմ մղված հերթական պատերազմում պարտվելով, փախավ Հայաստան: Նրան հետապնդող հռոմեացի զորավար Լուկուլլոսը չհանդգնեց անցնել սահմանը, այլ պատվիրակներ ուղարկեց` պահանջելով հանձնել Հռոմի ոխերիմ թշնամուն: Տիգրան Մեծը, սակայն, մերժեց հռոմեացիներին և չհանձնեց իր դաշնակցին ու բարեկամին: Հռոմեական բանակը Ք.ա. 69 թ. գարնանը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ Հայաստանի տարածք: Նույն տարվա հոկտեմբերին հռոմեացիները հաջողության հասան Տիգրանակետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում: Սակայն Ք.ա. 68 թ. հայերը ջախջախեցին հռոմեական բանակը Արածանիի ճակատամարտում և թշնամուն դուրս քշեցին Հայաստանից: Ավելին` հայոց զորքերի օգնությամբ` Միհրդատ Եվպատորն ազատագրեց Պոնտոսը` այնտեղից ևս դուրս մղելով հռոմեացիներին:
Պաշտոնազրկված Լուկուլլոսի փոխարեն Ք. ա. 66 թ. Արևելք եկավ հռոմեացի զորավար Պոմպեոսը: Նա կարողացավ դաշինք կնքել Տիգրան Մեծի դեմ ըմբոստացած Պարթևստանի հետ: Դաշինքի համաձայն Հռոմը պետք է պատերազմ սկսեր Պոնտոսի դեմ, իսկ Պարթևստանը Հայաստանի: Նույն թվականի գարնանը հռոմեացիները գրավեցին Պոնտոսը: Հայաստանում պարթևները պարտվեցին և փախուստի դիմեցին: Ճիշտ է, Տիգրան Մեծը կրկին հաղթեց պարթևներին, սակայն նա կորցրել էր իր դաշնակից Պոնտոսին:

Արտաշատի պայմանագիրը։ Հայաստանը մնաց մենակ՝ ընդդեմ Հռոմի և Պարթևստանի: Սկսվեցին բանակցություններ Հռոմի և Հայաստանի միջև: Ք. ա. 66 թ. Արտաշատում Տիգրան Մեծի ու Պոմպեոսի կողմից ստորագրվեց հայ–հռոմեական հաշտության պայմանագիր: Հայաստանը հօգուտ Հռոմի հրաժարվեց իր նվաճումներից: Մեծ Հայքը ճանաչվեց «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», ինչը ենթադրում էր ռազմական փոխօգնություն:

Առաջին հայացքից անհասկանալի թվացող այս քայլը բացատրվում է Տիգրան Մեծի հայրենապաշտությամբ: Պատերազմը շարունակելու դեպքում Հայաստանը միայնակ պետք է կռվեր ընդդեմ Հռոմի և Պարթևստանի, այլ կերպ ասած` ընդդեմ ամբողջ աշխարհի:

Մեծ տիրակալի դասերը: Ինչո՞ւ Տիգրան Մեծը գնաց նման զիջումների: Չէ՞ որ նա հաղթել էր հռոմեացիներին Ք. ա. 69-68 թթ. լուկուլլոսյան պատերազմում, Պոմպեոսի հետ բախում չէր ունեցել, իսկ պարթևներին հերթական անգամ պարտության էր մատնել Ք. ա. 66 թ.։

Տիգրան Մեծը մահացավ Ք. ա. 55 թվականին 85 տարեկան հասակում: Նա սերունդների հիշողության մեջ մնաց որպես հզորագույն և հայրենապաշտ տիրակալ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ սկսվեց հռոմեա–հայկական պատերազմը: Ի՞նչ դեպքեր էին նախորդել դրան:
    Ք․ա․ 69 թ․
  2. Ե՞րբ են տեղի ունեցել Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը: Համեմատե՛ք դրանք:
    Տիգրանակերտի ճակատամարտը տեղի ունեցավ Ք․ա 69 թ․ որտեղ հաղթեց Հռոմը, իսկ Ք․ա 68 թ․ հայերը հաղթեցին։
  3. Ինչպես ավարտվեց Լուկուլլոսի արշավանքը Հայաստան:
    Նրանք դաշինք կնքեցին։
  4. Պոմպեոսը ե՞րբ եկավ Արևելք: Ի՞նչ քայլեր նա ձեռնարկեց:
    Պոմպեոսը Ք․ա․ 66 թ․ եկավ, և դաշինք կնքեց։
  5. Ինչո՞ւ Արտաշատի պայմանագրով Տիգրան Մեծը կատարեց մեծ զիջումներ:
    Որովհետև նա ընդդեմ էր Պարթևստանի և Հռոմի հետ կարելի էր ասել ամբողջ աշխարհի։
  6. Երբ մահացավ Տիգրան Մեծը: Բնորոշեք նրան իբրև տիրակալի:
    Տիգրան Մեծը մահացավ Ք. ա. 55 թվականին 85 տարեկան հասակում: Նա սերունդների հիշողության մեջ մնաց որպես հզորագույն և հայրենապաշտ տիրակալ։
April 15

Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին: Այդ պատճառով Տիգրան Մեծին չհաջողվեց միացնել Փոքր Հայքը, Մեծ Հայքին

Հայ-պոնտական դաշինքը և Կապադովկիայի նվաճումը: Հայկական բոլոր հողերը միավորելու հաջորդ քայլը պետք է լիներ Փոքր Հայքի միացումը: Սակայն դա իրագործել չհաջողվեց, քանի որ Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին: Այնտեղ այն ժամանակ թագավորում էր Միհրդատ 6-ը: Նա ստեղծել էր ուժեղ պետություն Սև ծովի ավազանում և նպատակ ուներ Հռոմին դուրս մղելու Փոքր Ասիայից ու Հունաստանից:

Միհրդատ 6-ը ծրագրում էր արշավել դեպի Արևմուտք: Իսկ հայոց արքայի ծրագրերը կապվում էին Հայաստանից արևելք, հարավ և հարավ-արևմուտք ընկած տարածքների հետ: Դա չէր խանգարում Միհրդատ Եվպատորի նվաճողական ծրագրին: Երկու երկրներին էլ անհրաժեշտ էր ունենալ ամուր թիկունք, մանավանդ որ նրանք բախվելու էին այնպիսի գերտերության հետ, ինչպիսիք էին Հռոմն ու Պարթևստանը: Նույն շահերն ունենալով` Տիգրան 2-ը և Միհրդատ Պոնտացին Ք.ա. 94թ. դաշինք են կնքում: Այն ամրապնդվում է Տիգրան 2-ի և Միհրդատ Եվպատորի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ:

Դաշնագրի համաձայն` հայ-պոնտական զորքերը Ք.ա. 93թ. նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր: Ըստ պայմանավորվածության` Կապադովկիայի տարածքը միացվում էր Պոնտոսին: Իսկ շարժական ամբողջ գույքը և գերիներն անցնում էին Հայոց թագավորությանը: Այդ պայմանը բխում էր Տիգրան Մեծի հեռահար շահերից: Բանն այն է, որ Կապադովկիայի տարածքն իր իշխանության տակ վերցնելը կհանգեցներ Հռոմի հետ հակամարտության, որը ձեռնտու չէր Տիգրան Մեծին: Փոխարենը նա նախապատրաստվում էր Պարթևստանի դեմ պատերազմի` պատանդության դիմաց պարթևներին զիջած հայկական հողերի ազատագրելու և Մեծ Հայքին միացնելու համար: Իսկ մեծ պատերազմից առաջ անհրաժեշտ էր երկիրն ապահովել տնտեսական հզոր պաշարներով:

Հայ-պարթևական պատերազմը: Ք.ա.88թ. մահացավ Պարթևստանի արքա Միհրդատ2-ը, որը Տիգրան Մեծի փեսան էր: Պարթևստանում սկսվեցին գահակալական կռիվներ: Պահը հարմար էր հայկական տարածքները վերադարձնելու համար:

Ք.ա. 87 թ. Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա: Նա, ջախջախելով պարթևական զորքը, հասավ Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էքբատան և պաշարեց այն: Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն գրաված տարածքները, այլև նրան շնորհեց «Արքայից արքա» տիտղոսը: Պարթևներն ընդունեցին նրա գերիշխանությունը:

Այսպիսով` հայ-պարթևական պատերազմի արդյունքում Տիգրան Մեծը ոչ միայն վերադարձրեց հայկական տարածքները, այլ նաև ստեղծեց մի տերություն, գուցե սահմանները հասնում էին մինչև Պարսից ծոց:

Հարցեր և առաջադրանքներ.

1. Ինչու՞ Տիգրան 2-ին չհաջողվեց Ծեծ Հայքին միացնել Փոքր Հայքը:

Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին: Այդ պատճառով Տիգրան Մեծին չհաջողվեց միացնել Փոքր Հայքը, Մեծ Հայքին

2. Ո՞վ էր Միհրդատ 6-ը, ի՞նչ ծրագիր ուներ նա:

Պոնտոսի թագավորը Միհրդատ — 6,  Նա ստեղծել էր ուժեղ պետություն Սև ծովի ավազանում և նպատակ ուներ Հռոմին դուրս մղելու Փոքր Ասիայից ու Հունաստանից:

3. Ե՞րբ է կնքվել հայ-պոնտական դաշինքը: Ի՞նչ նպաստեց այդ դաշինքի կնքմանը: Ինիո՞վ է այն ամրապնդվել:

Ք.ա. 94թ. դաշինք է կնքվում Տիգրան 2 և Միհրդատ 6 : Երկու երկրներին էլ անհրաժեշտ էր ունենալ ամուր թիկունք, մանավանդ որ նրանք բախվելու էին այնպիսի գերտերության հետ, ինչպիսիք էին Հռոմն ու Պարթևստանը: Երկուսնել ունեին նույն նպատակը։ Կնքվեց դաշինք։

4. Ե՞րբ և ի՞նչ պայմաններում հայ- պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան:

Դաշնագրի համաձայն` հայ-պոնտական զորքերը Ք.ա. 93թ. նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր: Ըստ պայմանավորվածության` Կապադովկիայի տարածքը միացվում էր Պոնտոսին: Իսկ շարժական ամբողջ գույքը և գերիներն անցնում էին Հայոց թագավորությանը:

5. Ո՞ր դեպքերից հետո և ե՞րբ սկսվեց հայ-պարփևական պատերազմը:

Ք.ա.88թ. մահացավ Պարթևստանի արքա Միհրդատ2-ը, որը Տիգրան Մեծի փեսան էր: Պարթևստանում սկսվեցին գահակալական կռիվներ: Պահը հարմար էր հայկական տարածքները վերադարձնելու համար: Ք.ա. 87 թ. Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա:

6. Ներկայացրեք հայ-պարթևական պատերազմի արդյունքները: Ի՞նչ տիտղոս սկսեց կրել Տիգրան Մեծը:

Տիգրան Մեծը, ջախջախելով պարթևական զորքը, հասավ Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էքբատան և պաշարեց այն: Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն գրաված տարածքները, այլև նրան շնորհեց «Արքայից արքա» տիտղոսը: Պարթևներն ընդունեցին նրա գերիշխանությունը:

February 27

Դասարանական աշխատանք․ Ինքնաստուգում

1․ Բացատրեք «Հայրենիք» հասկացությունը

Հայերնիքն այն տարածքն է, որտեղ բնակիչները կիսում են նույն լեզուն և մշակույթը

2․ Որո՞նք են Մեծ Հայքի 15 նահանգները

Այրարատ,Գուգարք,Տայք,Բարձր Հայք, Սոփք, Աղձնիք, Տուրուբերան, Վասպուրական,Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորչայք, Փայտակարան, Պարսկահայք

3․ Որքա՞ն են Մեծ և Փոքր Հայքերի տարածքները

Մեծ հայք – 300000

Փոքր հայք – 80000

4․ Ինչպե՞ս է Վանա լճի նախկին անվանումը

Բզնունյաց ծով

5․ Ո՞րն է հայերի հայրենիքը

Հայաստանը ներկայումս

6․ Ե՞րբ է սկզբնավորվել քարի դարը և ի՞նչ փուլերի է բաժանվում

Սկսվել մարդկության առաջացումից և տևել է մինչև Ք․ա․ վեցերորդ հազարամյակ։
Բաժանվել է հին քարի դար, միջին քարի դար և նոր քարի դար։

7․ Ինչո՞վ է հայտնի Ախթամար կղզին

Իր ճարտարապետական կառույցներով, որոնից այժմ կանգուն է միայն Սուրբ Խաչ եկեղեցին։

8․ Ինչո՞ւ է Հայաստանի տարածքը կոչվում լեռնային երկիր

Որովհետև գտնվում է լեռնային գոտում՝ Հայկական Լեռնաշխարհում։

9․ Ինչպե՞ս են օտարները կոչել Հայաստանը

Արմենիա, Սոմխեթի, Ուրարտու

10․ Ո՞րն է Վանի թագավորության նշանակությունը Հայաստնի թագավորության մեջ

Հայաստանի տարածքում ստեղծվել էին բազմաթիվ վաղ պետական կազմավորումներ, բայց Վանի թագավորությունը միավորեց դա։

11․ Որոնք են Հայկական լեռնաշխարհի սահմանները

է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական սարահարթների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։

12․ Որտե՞ղ է գտնվել Կիլիկյան Հայաստանը

Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում

13․ Որո՞նք են հին քարի դարի կարևոր կայանները

Արտին լեռան վրա, Արզնիում, Ազոխում

14․ Ո՞վ թալանեց Արդինի-Մուսասիր գլխավոր տաճարը

Սարգոն 2-րդն

15․ Ի՞նչ է Միջնաշխարհը

Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվում է միջնաշխարհ։

16․ Ի՞նչ գիտեք Թեյշեբային քաղաքի մասին

Ռուսա Բ ներկայիս Երևանի տարածքում կառուցեց Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքը։ Այն նվիրված էր ռազմի և քաջության աստված Թեյշեբային։

17․ Ո՞րն է Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը և որքա՞ն է բարձրությունը

Արարատը 5165մ

18․ Ո՞վ է Արատտայի հովանավոր աստվածը

Հայկը

19․ Հյուսիսից արշավող ո՞ր ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը

Սկյութական ցեղեր

20․ Ո՞ր լեզվաընտանիքին են պատկանում հայերը

Հնդեվրոպական

21․ Ո՞վ է Ռուսա 3-ի հայրը

Էրիմենա

22․ Ի՞նչ է «Ոսկե եռանյունին»

Հայկական լեռնաշխարհում բացվել են նեոլիթյան բազմաթիվ հուշարձաններ։ Դրանցից հատկապես կարևոր են Աղձնիքի և Հայոց Միջագետքի տարածքում գտնվողները։ Այդ տարածքը հնագետները անվանում են <<Ոսկե եռանկյունի>>։

23․ Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը»

Մենուա արքան։

24․ Ինչո՞ւ է Արարատը համարվում սրբազան լեռ

Որովհետև ըստ Աստվածաշնչի,այնտեղ հանգրվանել է Նոյի Տապանը

25․ Ո՞ր թվականներին է գահակալել Արգիշտի 1-ը

մոտ մ.թ.ա. 827- մոտ մ.թ.ա.764, Վանի թագավորության թագավոր մ.թ.ա. 786-764 թվականներ։

26․ Մեծ Հայքի ո՞ր նահանգներն է իր մեջ ընդգրկում ներկային ՀՀ տարածքը

Սյունիքը, Այրարատ, Գուգարք, ՈՒտիք

27․ Ե՞րբ է հայտնագործվել կրակը

Քարի դարում

28․ Ո՞րն է ՀՀ ամենաբարձր գագաթը և որքա՞ն է բարձրությունը

Արագած բարձրությունը 4090 մ

29․ Ո՞ր արքան ստեղծեց տեղական սեպագիրը

Իշպուինի

30․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը

Արատտա

31․ Ո՞ր երկրի մասին է ասվում՝ ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր

Նաիրի երկիր

32․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի գործող հրաբխային գագաթը

Թոնդրակ կամ Թոնդուրեկ

33․ Ո՞վ է հաջորդել Իշպուինիին

Մենուա

34․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերը

Սևանա լիճ, Վանա լիճ, Ուրմիա լիճ

35․ Ի՞նչ է Շանիդարը

քարեդարյան հնավայր-քարայր Հայկական լեռնաշխարհի հարավարևելյան մասում

36․ Ո՞րն է Սևանա լճի նախկին անվանումը

Գեղամա ծով

37․ Ո՞վ է Ուրարտուի առաջին արքան

Սարդուրի Ա

38․ Ո՞վ է հիմնադրել Էրեբունի մայրաքաղաքը

Արգիշտի Ա

39․ Ասորեստանի ո՞ր արքան Ք․ա․ 833թ․ պարտվեց հայկական զորքերին

Սալմանասար Գ-ին

40․ Ո՞րն է Բրոնզե դարի կարևոր նվաճումը
Զենք ստանալը։

41․ Ո՞ւմ օրոք է Վանի թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը

Սարդուրի Բ

42․ Ո՞րն է Ուրմիա լճի նախկին անվանումը

Կապուտան ծով

43․ Որո՞նք են Հայկական լեռնախշարհի խոշոր գետերը

Տիգրիս, Եփրատ, Կուր, Արաքս,Արածանի

44․ Ո՞րն է հայոց մայր գետըԱրաքսը

45․ Ո՞վ է հաջորդել Սարդուրի 1-ին

Իշպուինին

46․ Ո՞ր թվականին է գահակալել Մենուա արքան

Ք․ա․  9-րդ դար – մոտ Ք․ա․ 786

47․ Ո՞վ է հիմնադրել Տուշպա մայրաքաղաքը

Սարդուրի 1-ին

48․ Ո՞ր գետում և ո՞ր արքայի օորոք հայ ժողովուրդը մկրտվեց քրիստոնյա

Արածանիիջրերում 301 թ․ Հայոց Տրդատ 3-րդ Մեծ արքան, արքունիքը, զորքը և ժողովուրդը մկրտվել են քրիստոնյա։

49․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի նշանավոր դաշտերը

Արարատյան դաշտ,Մշո դաշտ

50․ Ո՞ր է Խալդի աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը

Խալդի աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը Արդինի-Մուսասիր տաճարն է։

December 13

Հարցեր և առաջադրանքներ 14․11․2023

1․ Բացատրեք «նախալեզու» և «նախահայրենիք» հասկացությունները։

Նախալեզուն դա մայր լեզուն է, իսկ նախահայրենիքը դա այն տարացկն է վորտեղ ապրում է մայր ժողովուրթը։

2․ Որտե՞ղ է եղել հնդեվրոպական նախահայրենիքը։

Հնդեվրոպական նախահայրենիքը։ Այն զբաղեցրել է Հայկական լեռնաշխարհը, Փոքր ասիայի արևելքը, Միջագետքի հյուսիսը և Իրանի հյուսիս-արևմուտքը։ Այսինքն՝ Հայկական լեռնաշխարհը կազմել է հնդեվրոպական նախահայրենիքի կենտրոնական շրջանը։
3․ Ի՞նչ գիտեք հնդեվրոպական ծագումով ժողովուրդների մասին։

Հնդեվրոպական լեզուներով խոսող շատ ժողովուրդներ ժամանակին իրենց նախահայրենիքից շարժվել են դեպի իրենց ապագա հայրենիքները։ Այնտեղ բնակվող ցեղերից ավելի ուժեղ, կենսունակ և կազմակերպված լինելով՝ նրանք տեղացիներին են փոխանցել իրենց լեզուները և, ձուլելով նրանց,կազմել են տարբեր ժողովուրդներ։
4․ Ի՞նչ կերպով է ներկայանում Հայաստանը Հին աշխարհի վեպերում և առասպելներում։

Հետաքրքրական է, որ Հայաստանը, լինելով հնդեվրոպական լեզուների նախահայրենիքը, սրբազան երկիր է համարվել նաև այլ ծագումով ժողովուրդների համար։

Աստվածաշնչի համաձայն՝ Աստված առաջին մարդկանց արարել է Եդեմ-դրախտում։ Այն գտնվում էր Եփրատ և Տիգրիս գետերի ակունքներում, այսինքն՝ Հայկական լեռնաշխարհում։ Նույն Աստվածաշունչ մատյանում պատմվում է, որ Եդեմ-դրախտում էին պահվում իմաստության և անմահության խորհրդանշանները։ Իսկ Համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյի տապանը հանգրվանեց Արարատ լեռների վրա՝ կրկին Հայաստանում։

5․ Ներկայացրեք հայերի ծագման մասին պատմող հայկական ավանդազրույցը։

Հայերի ծագման մասին ավանդազրույցներ են եղել դեռևս հին ժամանակներում։ Դրանցից հնագույնը հայկական ավանդազրույցն է, որի համաձայն՝ հայերը դյուցազուն Հայկի ժառանգներն են։

December 13

Հարցեր և առաջադրանքներ 27․11․2023

Հայկական առաջին պետական կազմավորումները․ Արատտա։ Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին պետությունն Արատտան է։ Այն գոյություն է ունեցել Ք․ա․ 28-27դդ․։ Այդ մասին իմանում ենք Միջագետքի հարավում բնակված շումերների արձանագրություններից։

Արատտայի արքան միաժամանակ երկրի հոգևոր առաջնորդն էր՝ քրմապետը։ Քրմապետ-արքան երկրի կարևորագույն հարցերը քննարկում էր Ավագների ժողովում, որը նման էր այսօրվա խորհրդարանին։ Շումերական բնագրերից իմանում ենք Արատտայի հզոր բանակի, պարսպապատ մայրաքաղաքի, նաև սեփական գրի մասին։ Արատտայի հովանավոր աստվածն էր Հայկը։ Նա իմաստության և ջրերի աստված Հայայի որդին էր։

«Արմենիա» անվան հնագույն հիշատակությունները։ Օտար լեզուներում Հայաստանն ամենից ավելի ճանաչված է Արմենիա անվամբ կամ դրա տարբերակներով։ Այդ անվան հնագույն վկայությունները վերաբերում են Ք․ա․ 24-23 դարերին։ Միջագետքի սեպագիր արձանագրություններում այն հիշատակվում է Արմանի, իսկ Սիրիայից գտնված բնագրերում՝ Արմի ձևով։ Հնագույն արձանագրություններում նաև նշվում է, որ Արմի երկրում նաև ապրում էին «Հայայի որդիները», այսինքն՝ հայորդիները։

Հայասա թագավորությունը։ Ք․ա․ 25-23 դդ․ Հայաստանի արևմուտքում բնակվում էին խեթերը։ Նրանք հայերին ազգակից հնդեվրոպական ժողովուրդ էին։ Մեր երկիրը կոչում էին Հայասա, որը խեթերեն նշանակում է «հայերի երկիր»։

Հայասան ուներ իր արքունիքը, բանակը, քաղաքային կենտրոնները, դիցարանը։ Կար արքունի դիվան՝ իր դպրիներով, որոնք վարել են պետական գրագրությունը։ Հայասան ռազմադաշտ էր դուրս բերում 700 մարտակառքից և 10-հազարանոց հետևակից բաղկացած բանակ։ Այդ ժամանակաշրջանի համար դա բավականին մեծ ուժ էր։

Նաիրի երկիրը։ Ք․ա․ 13-10 դդ․ Ասորեստանի արքաները Հայաստանի հարավում և Վանա լճի ավազանում բազմիցս հիշատակում են Նաիրի երկիրը։ Նաիրի երկրի բազմաթիվ արքա-առաջնորդներ դաշինք էին կնքել ընդհանուր թշնամու՝ Ասորեստանի դեմ պայքարելու համար։ Ասորեստանյան արձանագրություններում Նաիրին հիշատակվում է իբրև «ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր», որն ուներ «250 քաղաք՝ զորավոր պարիսպներով»։ Ք․ա․ 9-րդ դարում Նաիրին արդեն հանդես է գալիս որպես մեկ միասնական պետություն։

Հայկազունիների Արարատյան թագավորությունը։ Ք․ա․ 9-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի կենտրոնում և հյուսիսում հիշատակվում է մեկ այլ մեծ պետություն՝ Ուրարտուն։ Դա Հայկի սերունդների՝ Հայկազունիների ստեղծած Արարատյան թագավորությունն էր։ Թագավորության կենտրոնն Արարատյան դաշտում էր։ «Ուրարտու» անունը «Արարատ» անվան ասորեստանյան տարբերակն է։ Այս թագավորության շնորհիվ «Ուրարտու» անունը շուտով հայտնի դարձավ նաև այլ ազգերի մեջ։ Եվ ամբողջ Հայաստանը նրանք սկսեցին կոչել այդ անունով։ Ասուրերեն և բաբելերեն արձանագրություններում Հայաստանն «Ուրարտու» է կոչվում մինչև Ք․ա․ 4-րդ դարի կեսը։

Ասորեստանյան աղբյուրներում առաջին անգամ՝ Ք․ա․ 859 թ․, որպես Ուրարտուի արքա հիշատակվում է Արամը՝ Արամու։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ նա ամենաքաջ և հզոր Հայկազունիներից էր։ Հերոսաբար մարտնչել է ասորեստանյան զորքերի դեմ և դուրս քշել Հայաստանից։,

  1. Ե՞րբ է գոյություն ունեցել Արատտան։

Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին պետությունն Արատտան է։ Այն գոյություն է ունեցել Ք․ա․ 28-27դդ․։

  1. Պետական ի՞նչ կառուցվածք ուներ Արատտա երկիրը։ Ո՞վ է նրա հովանավոր աստվածը։

Արատտայի արքան միաժամանակ երկրի հոգևոր առաջնորդն էր՝ քրմապետը։ Քրմապետ-արքան երկրի կարևորագույն հարցերը քննարկում էր Ավագների ժողովում։ Արատտայի հովանավոր աստվածն էր Հայկը։ Նա իմաստության և ջրերի աստված Հայայի որդին էր։

  1. Ե՞րբ են առաջին անգամ հիշատակվում «Արմենիա» անվան նախաձևերը։

Այդ անվան հնագույն վկայությունները վերաբերում են Ք․ա․ 24-23 դարերին։

  1. Խեթերեն ի՞նչ է նշանակում «Հայասա»։ Ներկայացրե՛ք Հայասա թագավորությունը։

Մեր երկիրը կոչում էին Հայասա, որը խեթերեն նշանակում է «հայերի երկիր»։ Հայասան ուներ իր արքունիքը, բանակը, քաղաքային կենտրոնները, դիցարանը։ Կար արքունի դիվան՝ իր դպրիներով, որոնք վարել են պետական գրագրությունը։

  1. Ո՞ր արձանագրություններից ենք իմանում Նաիրի երկրի մասին։ Ի՞նչպես է բնութագրվել այդ երկիրը։

Ասորեստանյան արձանագրություններում Նաիրին հիշատակվում է իբրև «ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր», որն ուներ «250 քաղաք՝ զորավոր պարիսպներով»։

  1. Ո՞վ էր Արամը (Արամու)։ Պատմե՛ք Հայկազունիների Արարատյան Թագավորության մասին։ Ի՞նչ է նշանակում <<Ուրարտու

Ասորեստանյան աղբյուրներում առաջին անգամ՝ Ք․ա․ 859 թ․, որպես Ուրարտուի արքա հիշատակվում է Արամը՝ Արամու։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ նա ամենաքաջ և հզոր Հայկազունիներից էր։ Թագավորության կենտրոնն Արարատյան դաշտում էր։ «Ուրարտու» անունը «Արարատ» անվան ասորեստանյան տարբերակն է։

December 13

Նախնադարյան հասարակության զարգացումը Հայաստանի տարածքում

Միջին քարի դարը (մեզոլիթ)։ Հին քարի դարին հաջորդած միջին քարի դարը տևել է շուրջ երկու հազար տարի՝ Ք․ա․ 12-10-րդ հազարամյակները։ Այդ շրջանում ևս մարդկանց կյանքի ապահովման հինական աղբյուրները որսորդությունն ու հավաքչությունն էին։ Կատարելագործվում էին աշխատանքային գործիքները։ Կարևոր էր նետ ու աղեղի լայն կիրառությունը։ Այն դարձավ մարդու գլխավոր զենքն ու ապրուստ հայթաթելու միջոցը։ Մեզոլիթում սկսեցին ընտելացնել առաջին կենդանիններին և մշակել բույսեր։

Միջին քարի դարում տոհմական համայնքները, աճելով ու միավորվելով, կազմում էին ցեղեր։ Ցեղի անդամները միալեզու էին, ունեին ընդհանուր հավատալիքներ ու սովորույթներ։ Բնակչությունն աճում էր ավելի մեծ թափով։

Պալեոլիթի վերջին շրջանի և մեզոլիթի կարևոր հուշարձան է Շանիդարը, որը Կորդվաց աշխարհի տարածքում է։Այն երկրագնդի վաղ հողագործական և վաղ անասնապահական առաջին հնավայրերից է։

Նեոլիթյան <<հեղափոխություն>>։ Նոր քարի դարն սկսվել  է Ք․ա․ 10-րդ հազարամյակից և տևել մինչև Ք․ա․ 6-րդ հազարամյակի կեսերը։

Մարդը սկզբում ապրում էր կենդանիների նման՝ սպառելով միայն բնության պարգևած բարիքները։ Նեոլիթում հողագործության և անասնապահության զարգացումով կատարվեց մարդկային հասարակության առաջին մեծ <<հեղափոխություն>>։Մարդն այլևս միայն սպառող չէր։ Նա կարողանում էր իր համար ստեղծել անհրաժեշտ բարիքներ՝ պահելով ու բազմացնելով կենդանիներ, մշակելով բույսեր ու աճեցնելով մրգատու ծառեր։ Այսպես դրվեցին մարդկային քաղաքակրթության հիմքերը։

Նոր քարի դարում առաջընթաց եղավ նաև հասարակական կյանքում։ Ազգակից և հարևան ցեղերի միավորումով ստեղծվեցին ցեղային միություններ։  Դրանց հիման վրա հետագայում առաջացան պետական կազմավորումները։

Հայկական լեռնաշխարհում բացվել են նեոլիթյան բազմաթիվ հուշարձաններ։ Դրանցից հատկապես կարևոր են Աղձնիքի և Հայոց Միջագետքի տարածքում գտնվողները։ Այդ տարածքը հնագետները անվանում են <<Ոսկե եռանկյունի>>։ Այստեղից սկզբնավորվել է այսօրվա համաշխարհային քաղաքակրթությունը։ <<Ոսկե եռանկյունու>> կարևոր հուշարձաններից է Պորտաբլուրը (Եդեսիայից հյուսիս-արևելք)։ Այստեղ հայտաբերվել են երկիր մոլորակի ամենահին տաճարները։

Դեռևս հին քարի դարում սկզբնավորված կրոնական պատկերացումներն ավելի էին զարգանում։ Դրանք կապվում էին բնության երևույթների, աստվածությունների, ոգիների և նախնիների պաշտամունքի հետ։ Ստեղծվում էին արվեստի գործեր, որոնց լավագույն օրինակներից են Պորտաբլուրի քարակոթողների քանդակները, Հայաստանի ժայռապատկերները և այլն։

Պղնձի-քարի դար (Էնեոլիթ)։ Ք․ա․ 6-րդ հազարմյակի կեսերին մարդիկ ունեցան նոր խոշոր նվաճում՝ սովորեցին արդյունահանել և ձուլել մետաղը։ Մարդկությունը մուտք գործեց մետաղի դար։ Մետաղներից առաջինը լայն տարածում ստացավ պղինձը։ Սակայն այն փափուկ մետաղ էր, և քարե գործիքները պղնձյա գործիքների կողքին շարունակում էին գործածվել։

Էնեոլիթում զարգացան հողագործությունը, անասնապահությունն ու արհեստները (մետաղագործություն, կավագործություն և այլն)։ Հայկական լեռնաշխարհի և հարևան շրջանների միջև հաստատվեցին առևտրափոխանակային հարաբերություններ։ Էնեոլիթը տևել է մինչև Ք․ա․ 5-րդ հազարամյակի վերջը։

Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվել են մեծ թվով էնեոլիթյան հուշարձաններ։ Հատկապես նշանավոր են Առատաշենը և Թեղուտը Արարատյան դաշտում։ Իսկ Արենիի (Վայոց ձոր) պեղումներից վերջերս հայտաբերվել են Ք․ա․ 5-րդ հազարմյակի վերջին վերաբերող՝ աշխարհում գինու հնագույն հնձանը, մարդու ոտնաման (կոշիկ) և այլ իրեր։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Նշե՛ք միջին քարի դարի մեզոլիթի թվագրությունը։

Միջին քարի դարը տևել է շուրջ 2 հազար տարի Ք․ա․ 12-10-րդ հազարամյակները։

2. Ինչ գիտեք Շանիդար հնավայրի մասին:

Պալեոլիթի վերջին շրջանի և մեզոլիթի կարևոր հուշարձան է Շանիդարը, որը Կորդվաց աշխարհի տարածքում է։Այն երկրագնդի վաղ հողագործական և վաղ անասնապահական առաջին հնավայրերից է։

3. Բացատրեք նեոլիթյան <<հեղափոխության>> էությունը:

Մարդը սկզբում ապրում էր կենդանիների նման՝ սպառելով միայն բնության պարգևած բարիքները։ Նեոլիթում հողագործության և անասնապահության զարգացումով կատարվեց մարդկային հասարակության առաջին մեծ <<հեղափոխություն>>։Մարդն այլևս միայն սպառող չէր։ Նա կարողանում էր իր համար ստեղծել անհրաժեշտ բարիքներ՝ պահելով ու բազմացնելով կենդանիներ, մշակելով բույսեր ու աճեցնելով մրգատու ծառեր։ Այսպես դրվեցին մարդկային քաղաքակրթության հիմքերը։

4. Պատմեք`<<Ոսկե եռանկյունու>> մասին:

Հայկական լեռնաշխարհում բացվել են նեոլիթյան բազմաթիվ հուշարձաններ։ Դրանցից հատկապես կարևոր են Աղձնիքի և Հայոց Միջագետքի տարածքում գտնվողները։ Այդ տարածքը հնագետները անվանում են <<Ոսկե եռանկյունի>>։ Այստեղից սկզբնավորվել է այսօրվա համաշխարհային քաղաքակրթությունը։ <<Ոսկե եռանկյունու>> կարևոր հուշարձաններից է Պորտաբլուրը (Եդեսիայից հյուսիս-արևելք)։ Այստեղ հայտաբերվել են երկիր մոլորակի ամենահին տաճարները։

5. Ներկայացրեք պղնձի-քարի դարի բնորոշ գծերը : Էնեոլիթյան ինչ հուշարձաններ կարող եք թվարկել:

 Ք․ա․ 6-րդ հազարմյակի կեսերին մարդիկ ունեցան նոր խոշոր նվաճում՝ սովորեցին արդյունահանել և ձուլել մետաղը։ Մարդկությունը մուտք գործեց մետաղի դար։ Մետաղներից առաջինը լայն տարածում ստացավ պղինձը։ Սակայն այն փափուկ մետաղ էր, և քարե գործիքները պղնձյա գործիքների կողքին շարունակում էին գործածվել։

Էնեոլիթյան հուշարձաններից հատկապես նշանավոր են Առատաշենը և Թեղուտը Արարատյան դաշտում։

November 28

Վանո Սիրադեղյան

Վանո Սիրադեղյանի հետ այս հարցազրույցը տպագրվել է 1994թ. մայիսին` ռուսալեզու «Մաքսիմում» շաբաթաթերթում:

 

– Պատմեք Ձեր մանկության մասին:

 

– Բնականաբար, լավագույն հիշողություններս մանկությունից են: Ես ծնվել եմ Նոյեմբերյանի շրջանում, Դեբեդ գետի ափին, Վրաստանի հետ սահմանին: Մեր ընտանիքը մեծ էր` 9 երեխա էինք: Մինչեւ իմ ծնվելը ծնողներս արդեն չորս երեխա ունեին, ինձանից հետո ծնվեցին երեք եղբայրներս եւ քույրերս: Ես եւ քույրս երկվորյակներ ենք:

 

Գրեթե  6-7 ամիս «ազատության մեջ» էինք ապրում` սնվելով բնության բարիքներով, չհաշված, իհարկե, ձմեռային պահածոները: Իմ ծննդավայրը ներքնաշխարհը զարգացնելու հիասքանչ հնարավորություն էր տալիս:

 

– Իսկ ի՞նչ երազանքներ ունեիք այդ տարիներին:

 

– Մանկությանս առաջին երազանքը ՊԱՏ տեսուչ դառնալն է եղել: Բանն այն է, որ երկու եղբայրներս եւ քավորս վարորդներ էին, եւ ՊԱՏ տեսուչը միաժամանակ ամենաահավոր եւ ամենահեղինակավոր մարդն էր իրենց համար:

 

 

– Ի՞նչ պատճառով էիք մանուկ ժամանակ լաց լինում:

 

– Լացում էի, երբ ավագ եղբայրս թույլ չէր տալիս ավտոմեքենա վարել: Դա իսկապես ծանր ապրում էր ինձ համար:

 

 

-Այսօրվա դրությամբ Դուք հասե՞լ եք այն ամենին, ինչին ձգտում էիք, թե՞ դեռեւս կան չիրագործված նպատակներ, խնդիրներ:

 

– Նպատակներս վերլուծելով` բավականին տհաճ զգացողություն եմ ունենում, քանի որ հասկանում եմ, որ ապրելու քիչ ժամանակ ունեմ: Երբ մտածում եմ այն մասին, որ կուզենայի նորմալ տուն ունենալ, այգի, ինչը նորմալ է յուրաքանչյուր մարդու համար, իսկ առավել եւս` գյուղում ծնվածի, մարմնովս տհաճ սարսուռ է անցնում, որը հիշեցնում է, որ ժամանակն անվերադարձ գնում է: Վերջին տարիներին նորմալ կյանքի տեմպն այնքան է արագացել, որ ես, բնականաբար, զգում եմ, որ այդ ժամանակն այլեւս չունեմ:

 

– Այսինքն, Դուք կարծում եք, որ չե՞ք կարողացել կյանքի կոչել հայտնի առակն այն  մասին, որ յուրաքանչյուր տղամարդ պետք է զավակ մեծացնի, ծառ տնկի եւ տուն կառուցի: 

 

– Զգում եմ, որ վերջին 5-6 տարիների ընթացքում ես բաց եմ թողել զավակներով նորմալ զբաղվելու հնարավորությունը: Բնականաբար, զավակներս չեն ստացել այն ամենը, ինչ պետք է ստանային հորից: Տուն կառուցել եւս չկարողացա:

 

 

– Իսկ ոչ բառացիորեն ասած` Ձեզ համարո՞ւմ եք տուն կառուցած եւ ծառ տնկած տղամարդ:

 

– Այո, ես գոհ եմ: Գիտեք, ես երբեք որեւէ գլոբալ բանի չեմ ձգտել, դա իմ անձին հատուկ չէ: Սակայն ստացվեց այնպես, որ, միեւնույն է, ես հսկայական իրադարձությունների մասնակիցը դարձա: Եթե դա չլիներ, ես կրկին կյանքիցս գոհ կլինեի` գրական աշխատանքից, երեխաներիցս: Հիմա առավել գոհ եմ: Այնպես որ, կարող եք համարել, որ ես կայացել եմ:

 

– Ասում են, որ ամեն երիտասարդի հոգում Համլետից մասնիկ կա: Իսկ ինչպե՞ս է այն Ձեր մեջ դրսեւորվել, պարոն Սիրադեղյան:

 

–  Երեւի թե այնպես, ինչպես եւ բոլորի մոտ այդ տարիքում, քանի որ այդ ժամանակ զգացմունքները, ապրումները չափազանց խորն են: Որեւէ մի բան առանձնացնել չեմ կարող, ամեն օր լի է ներքին դրամատիզմով:

 

 

– Նկարագրեք այն արարքը, որը Դուք ինքներդ Ձեզանից չէիք սպասում…

 

– Դա 15 տարեկանում էր, երբ ես առաջին անգամ սիրահարվեցի: Այդ տարիքում տղաների միջեւ հարաբերությունների պարզաբանումը սովորական երեւույթ է: Սակայն մենք ապրում էին ադրբեջանցիների հետ կողք-կողքի, նրանք մեզ բավականին «նեղում» էին: Առօրյա վեճերում միշտ մենք էինք տուժում, քանի որ նրանք անհամեմատ ավելի շատ էին: Իսկ երբ սիրահարվեցի, մի անգամ ինքս վեճ նախաձեռնեցի, ինչն ինձ ընդհանրապես բնորոշ չէր, եւ ես իսկապես զարմացած էի իմ այդ քայլով: Ուղղակի չէի կարող թույլ տայի, որ Երեւանից մեզ մոտ եկած աղջիկը, ում ես սիրահարվել էի, տեսնի, որ մեզ նեղում են:

 

Մանկուց տանել չեմ կարողանում ատելության մթնոլորտը: Կռիվները, հայհոյանքները, «ռազբորկաները» ընդհանրապես իմ սրտով չէին: Ես ավելի պոետիկ էություն ունեի: Սակայն այդ ժամանակ այդ ամենն հօդս ցնդեց, անգամ վախը: Այդ ժամանակվանից` տղամարդ դառնալուն պես, իմ կյանքում նոր փուլ սկսվեց: Իսկ պատճառը սերն եղավ:

 

 

– Պատմեք Ձեր գրական գործունեության մասին: Ձեզ հաճախ են հիշատակում որպես գրող, սակայն շատ քչերը գիտեն, թե ինչպիսի գրող է Վանո Սիրադեղյանը…

 

– Իմ մասին քիչ գիտեն կամ ընդհանրապես չգիտեն նրանք, ովքեր հայերեն չեն կարդում: Ես տպագրվում եմ 1978 թվականից, եւ Երեւանի գրական շրջանակները լավ գիտեն, թե ինչպիսի գրող է Վանո Սիրադեղյանը: Իսկ մարդիկ, ովքեր ժամանակին աշխատել են Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեում կամ Համամիութենական լենինյան կոմունիստական երիտասարդական միությունում (ՀԼԿԵՄ), իսկ ներկա պահին գրական շրջանակներում են հայտնվել եւ իրենց գրականության ոլորտում առաջատար են համարում, ինձ չեն կարդացել: Իսկ եթե անգամ կարդային, չէին հասկանա, քանի որ Հրանտ Մաթեւոսյանի գլխավորած հոսքը, որը շարունակեցինք ես եւ այլ երիտասարդ գրողներ, չի կարելի ընկալել հայոց այբուբենի սովորական տիրապետմամբ: Հարկավոր է տեղյակ լինել, ընդհանուր առմամբ, գրականությանը: Ինձ` որպես գրող, չի ճանաչում նաեւ վերջին 5-6 տարիների ընթացքում ձեւավորված սերունդը, որն ուղղակի չի հասցրել…

 

– Ե՞րբ եք գրել Ձեր վերջին գրական ստեղծագործությունը:

 

– Երբ սկսվեց շարժումը, ես դեռեւս մեկ անավարտ ստեղծագործություն ունեի, որն ավարտել եմ 1988-ի մայիսին` Սումգայիթյան իրադարձություններից հետո, այսինքն` այդ ժամանակ դեռեւս վերջնականապես չէի դուրս եկել գրականությունից:

 

– Իսկ այժմ ժամանա՞կ, թե՞ ցանկություն չկա:

 

– Իհարկե, որոշ թախիծ կա: Բայց հիմա մտածում եմ գրականության մասին այնքան, որքան, օրինակ, բանկի կառավարիչը կամ գնացքի վարորդը, որը կարծում է, որ երբեւէ մի բան կգրի: Այսօր ես անցյալը բոլորովին այլ կերպ եմ ընկալում: Գրելու համար մարդը մանկուց պետք է աշխարհի որոշակի գեղագիտական ընկալում ունենա: Իսկ հիմա ինձ մոտ 5-6 տարի լիովին ձախողում է այդ տեսանկյունից, եւ կրկին գրել սկսելու համար ես պետք է «դուրս» գամ այս կյանքից, մի քանի տարի նախկին կյանքով ապրեմ, միջավայրը գեղարվեստական տեսանկյունից ընկալելու նպատակով:

October 3

Կրոն․ հոգևոր ավանդույթների դասակարգում

Նպատակ՝

Ծանոթություն համաշխարհային կրոններին և հավատալիքներին

Ուսումնասիրվող թեմաներ՝

  • Ի՞նչ է կրոնը
  • կրոնի ծագումը
  • Ծանոթություն համաշխարհային կրոններին
  • դրախտն ու դժոխքը տարբեր կրոններում
  • տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոններ (մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ են)
  • ազգային կամ մեկ էթնիկական կազմավորմանը վերաբերող կրոններ (հուդայականություն, հինդուիզմ, շայնիզմ են)
  • համաշխարհային կրոններ (բուդդայականություն, քրիստոնեություն, իսլամ)
  • հոգևոր ավանդույթների դասակարգում
  • ճանաչել հասարակության բարեկրթության հարաբերական մակարդակը
  • կրոնական հավատքների տարբեր խմբավորումներին ծանոթություն
  • գերբնական ուժերի հանդեպ ունեցած հավատ
  • հավատալիքներ, սովորույթներ
  • կրոնը նախնադարում

Ընթացք՝

  • Սովորողները ծանոթանում են համաշխարհային կրոններին
  • պատրաստում են նյութեր, տեսանյութեր, կատարում թարգմանություններ, գրում հոդվածներ
  • Յուրաքանչյուր սովորող ներկայացնում է վերոնշյալ կետերի մասին նյութ
  • կրոն և քաղաքականություն