December 13

Հարցեր և առաջադրանքներ 14․11․2023

1․ Բացատրեք «նախալեզու» և «նախահայրենիք» հասկացությունները։

Նախալեզուն դա մայր լեզուն է, իսկ նախահայրենիքը դա այն տարացկն է վորտեղ ապրում է մայր ժողովուրթը։

2․ Որտե՞ղ է եղել հնդեվրոպական նախահայրենիքը։

Հնդեվրոպական նախահայրենիքը։ Այն զբաղեցրել է Հայկական լեռնաշխարհը, Փոքր ասիայի արևելքը, Միջագետքի հյուսիսը և Իրանի հյուսիս-արևմուտքը։ Այսինքն՝ Հայկական լեռնաշխարհը կազմել է հնդեվրոպական նախահայրենիքի կենտրոնական շրջանը։
3․ Ի՞նչ գիտեք հնդեվրոպական ծագումով ժողովուրդների մասին։

Հնդեվրոպական լեզուներով խոսող շատ ժողովուրդներ ժամանակին իրենց նախահայրենիքից շարժվել են դեպի իրենց ապագա հայրենիքները։ Այնտեղ բնակվող ցեղերից ավելի ուժեղ, կենսունակ և կազմակերպված լինելով՝ նրանք տեղացիներին են փոխանցել իրենց լեզուները և, ձուլելով նրանց,կազմել են տարբեր ժողովուրդներ։
4․ Ի՞նչ կերպով է ներկայանում Հայաստանը Հին աշխարհի վեպերում և առասպելներում։

Հետաքրքրական է, որ Հայաստանը, լինելով հնդեվրոպական լեզուների նախահայրենիքը, սրբազան երկիր է համարվել նաև այլ ծագումով ժողովուրդների համար։

Աստվածաշնչի համաձայն՝ Աստված առաջին մարդկանց արարել է Եդեմ-դրախտում։ Այն գտնվում էր Եփրատ և Տիգրիս գետերի ակունքներում, այսինքն՝ Հայկական լեռնաշխարհում։ Նույն Աստվածաշունչ մատյանում պատմվում է, որ Եդեմ-դրախտում էին պահվում իմաստության և անմահության խորհրդանշանները։ Իսկ Համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյի տապանը հանգրվանեց Արարատ լեռների վրա՝ կրկին Հայաստանում։

5․ Ներկայացրեք հայերի ծագման մասին պատմող հայկական ավանդազրույցը։

Հայերի ծագման մասին ավանդազրույցներ են եղել դեռևս հին ժամանակներում։ Դրանցից հնագույնը հայկական ավանդազրույցն է, որի համաձայն՝ հայերը դյուցազուն Հայկի ժառանգներն են։


Posted December 13, 2023 by Դաղլյան Արամ in category Պատմություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*