April 25

Ամփոփիչ աշխատանք

  1. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը: Կայծակը առաջանում է էլեկտրական պարպումից։ Որոտը այն ձայնն է, որը հետևում է կայծակին։
  2. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:
    Շարթագելը տեղադրում են տան տանիքում և երբ կայծակը խբում է շարթագելին դա ուղորդվում է հողին։
  3. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:
    Պետք է մեր վրայից հեռացնել մետաղյա իրերը, չկանգնել ծառի տակ, չի կարելի պառկել, պետք է կքանստել, մոտոցիկլների և հեծանիվների օգտագործումը վտանագվոր է։
  4. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
    Հաստատուն մագնիսները նրանք են, որ կարողանում են պահպանել իրենց ձգողականության ուժը։
  5. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
    Երկրի հարավային բեռևը տեղադրված է հյուսիսային հատվածում իսկ հյուսիսային, հարավային հատվածում։
  6. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
    Կողմնացույցը մեզ օգնում է չմոլորվել։
  7. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:
    Էլեկտրական հատվախներում։
  8. . Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:
    Երբ օրինակ բաժակի մեջ ջուր են լցնում և մատիտը դնում են մեջն այդ երևում է ջարդված։
  9. Ի՞նչ է ոսպնյակը:
    Ակնոցի ապակին։
  10. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:
    Որը գտնվում է մեջտեղում։
  11. Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։
    Լույսի անրադարձման անկյունը հավասար է անրադարձման անկյունին։
  12. Նշի՛ր հայելիների տեսակները:
    Ուռեցիկ, գոգավոր, հարթ։
  13. Ո՞ր անկյուն է կոչվում անդրադարձման անկյուն։
    Անրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղահայցի կազմած անկյունը։
  14. Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։
    25սմ
  15. Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։
    Ծիածանաթարթ, բիբ, ապակենման մարմին, ցանցաթաղանթ, տեսողական նյարդ, ակնաբյուրեղ, ակնապատյան, եղջերաթաղանթ։
March 13

Հաստատուն մագնիսներԼույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ:

Հաստատուն մագնիսներ

Մագնիսները, էլեկտրականացած մարմինների նման կարող են փոխազդել։ Դրանք փոխազդում են իրենց շուրջ գոյություն ունեցող մագնիսական դաշտերի միջոցով։ Մի մագնիսի մագնիսական դաշտն ազդում է մյուս մագնիսի վրա։ Եվ հակառակը՝ երկրորդ մագնիսի մագնիսական դաշտն էլ ազդում է առաջին մագնիսի վրա։Երկաթը, կոբալտը, թուջը, պողպատը և մի քանի այլ համաձուլվածքներ մագնիսական երկաթաքարի ազդեցությամբ ձեռք են բերում մագնիսական հատկություններ և երկար ժամանակ պահպանում այն։
Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ:
Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։ Մագնիսներն ունեն երկու բևեռ՝ հյուսիսային և հարավային։Երկու մագնիսների տարանուն բևեռները ձգում են իրար, իսկ նույնանուն բևեռները՝ վանվում իրարից։Ընդունված է հյուսիսային բևեռը ներկել կապույտ գույնով և նշանակել N տառով, հարավայինը՝ կարմիր և նշանակել S տառով։

Կողմնացույց

Երկիրն օժտված է մագնիսական հատկություններով: Նա կարող է դիտվել որպես մի հսկայական մագնիս:Երկրի աշխարհագրական և մագնիսական բևեռները հակառակ են դասավորված։
Երկրի հյուսիսային աշխարհագրական բևեռի մոտ տեղակայված է  հարավային  մագնիսական բևեռը, իսկ հարավային աշխարհագրական բևեռի մոտ՝  հյուսիսային  մագնիսական բևեռը։

Կողմնացույցի մագնիսական սլաքը փոքր, հաստատուն մագնիս է, որը կողմնացույցի հիմնական մասն է։

Տեղանքում կողմնորոշվելու համար է օգտագործվում կողմնացույցը։  Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։ Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն։ Նույն պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական հյուսիսային բևեռի կողմը։
Ուժեղ տաքացման ժամանակ մագնիսները կորցնում են իրենց մագնիսական հատկությունները։ Այս երևույթը կոչվում է ապամագնիսացում:
Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին լայն է։ Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, հեռախոսներում, բարձրախոսներում։ Դրանք կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, բժշկության մեջ, կենցաղում։

Լույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ:

Բազմաթիվ դիտումներով և փորձերով հաստատվել է, որ թափանցիկ համասեռ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ։
Օրինակ
Եթե լույսի աղբյուրի և մեր աչքի միջև տեղադրենք անթափանց մարմին, ապա լույսի աղբյուրը մենք չենք տեսնի, քանի որ լույսի ուղղագիծ տարածման հետևանքով ճառագայթը չի կարողանա շրջանցել խոչընդոտը:
Լույսի ուղղագիծ տարածմամբ են բացատրվում ստվերների առաջացումըԱրեգակի, Լուսնի խավարումները և այլ երևույթներ:

Ստվերի առաջացումը

Լույսի ուղղագիծ տարածմամբ է բացատրվում ստվերի առաջացումը: Նկարներում պատկերված են անթափանց մարմիններ՝ գունդ և սափոր:
Փոքր չափեր ունեցող լույսի S աղբյուրով լուսավորելիս Bէկրանին առաջանում է ստվեր: Եթե լույսը ուղղագիծ չտարածվեր, ապա կշրջանցեր գունդը կամ սափորը և կլուսավորեր դրա հետևում գտնվող էկրանի ողջ տիրույթը:
Լույսի ուղղագիծ տարածումն օգտագործում են տեղանքում կամ ստորգետնյա ուղիղ ճանապարհներ նախագծելու, ուղիղ գծով սյուներ տեղակայելու համար:
Սյուները տեղադրում են այնպես, որ բացի մոտակա սյունից` մնացածը չերևան:

Արեգակի և Լուսնի խավարումները 

Լուսինը լույսի աղբյուր չէ, այն սեփական լույսից զուրկ անթափանց մարմին է, սակայն տեսանելի է, քանի որ անդրադարձնում է Արեգակից իր վրա ընկնող ճառագայթները։
Երբ Լուսինը հայտնվում է Արեգակի և Երկրի միջև, լրիվ կամ մասնակի չափով ծածկում է Արեգակի տեսանելի սկավառակը, Լուսնի կոնաձև ստվերն ընկնում է Երկրի վրա և տեղի է ունենում Արեգակի խավարում։
Երկրի մակերևույթի՝ լրիվ ստվերի սահմաններում հայտնված մասերից, դիտվում է Արեգակի լրիվ խավարում, իսկ ոչ լրիվ ստվերում գտնվող տեղերից դիտվում է Արեգակի մասնակի խավարումը։
Արեգակի խավարում դիտվում է, երբ Լուսինը հայտնվում է Արեգակի և Երկրի միջև:

Լուսնի խավարումը դիտվում է, երբ Երկիրը հայտնվում է Արեգակի և Լուսնի միջև:

Այդ դեպքում Լուսինը գտնվում է Երկրի կողմից առաջացած ստվերի տիրույթում:
Արեգակի և Լուսնի խավարումները գիտնականները կարողանում են մեծ ճշգրտությամբ կանխատեսել կատարվելուց շատ տարիներ առաջ:

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս: Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ
  2. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ: Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ
  3. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը: Կողմնացույցի մագնիսական սլաքը փոքր, հաստատուն մագնիս է, որը կողմնացույցի հիմնական մասն է։
  4. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները: Մագնիսները օգտագործում են բժշկության մեջ կենցաղում ղաղալիքներ մեջ և այլն
February 28

Ամփոփիչ աշխատանք

 

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:
    Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:
  2. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում:-
  3. Ջերմաչափի ի՞նչ տեսակներ գիտես:
    Էլեկտրոնային, սենյակային, բժշկական։
  4. Ինչպե՞ս պետք է օգտվել բժշկական ջերմաչափից:
    Բժշկական ջեմաչափից շատ զգուշ պետք է օգտվել։ Օգտվելու համար պետք է թափահարել դնել թևի տակ մեծին 7 րոպե, փոքրին 5 ամենանոռմալ ջերմաստիճանը 36 C է իսկ եթե 40 կամ 41 է ուեմն մարդ կարող է ուշաթափվել։
  5. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
    Երբ պինդ վիճակից վերածվում է հեղուկ վիճակի ուրեմն ասում են հալում, իսկ եթե հեղուկ վիճակից անցնում է պին վիճակի ուեմն պնդացում։
  6. Ո՞ր մեծություն է կոչվում եռման ջերմաստիճան:-
    100 0C
  7. Ինչու՞ է Արեգակը համարվում Երկրի վրա կյանքի և ջերմության գլխավոր աղբյուրը:
    Արեգակը կարողանում է ապահովել կյանքի համար անրաժեշտ ջերմաստիճանը, ինչպես նաև լուսասինթեզի միջոցով ծաղիկները կատարում է ֆոտոսինթեզ։
  8. Վառելանյութի ի՞նչ տեսակներ գիտես:
    Ջերմության մեջ նաև մտնում են վառելանյութերը․ ինչպիսւն են․ Բենզինը, տորֆը, քարածուխը մազութը, բնական գազը, փայտը, ածուխը։
  9. Կա՞ն արդյոք Երկրի ընդերքում ջերմային էներգիայի այլ աղբյուրներ:
    Այո, երկրի ընդերքում գտնվում են տաք աղբյուրները և գեյզերները։
  10. Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված :
    Շփման ընթացքում եթե մամինը ցանկություն է ունենում այլ առարկաներ ձգելու հատկություն ապա ասում են, որ մարմիներն էլեկտականցել են կամ ձեռք են բերել լիցք։
  11. Ինչպե՞ս են պարզում մարմինների էլեկտրականացված լինելը:
    Մարմինների էլեկտրականացված լինելը պարզում են էլեկտրացույցի միջոցով։ Էլեկտրացույցն ունի պարզ կառուցվածք այն կազմված է մետաղե ձողից և մետաղե թերթիկներից։ Երբ էլեկտրականցված մարմինը մոտեցնենք ձողին ապա լիցքով ձողի միջոցով կհաղորդվեն թերթիկներին, նույնանուն լիցքով լիցքավորվելով վանվում և հեռանում են միմիայնցից։
February 22

Մարմինների էլեկտրականացում

Եթե շփելիս մարմինը ձեռք է բերում այլ առարկաները ձգելու հատկություն, ապա ասում են, որ մարմինն էլեկտրականացել է կամ ձեռք է բերել լիցք:

Լիցքավորված մարմինների փոխազդեցությունն անվանում են էլեկտրական փոխազդեցություն:
Եթե լիցքավորված ձողը մոտեցնեք ջրի բարակ շիթին, կարող ենք համոզվել, որ լիցքավորված մարմինը ձգում է նաև նրան։
Սաթը հույներն անվանում էին «էլեկտրոն»: Այստեղից էլ առաջացել է էլեկտրականություն բառը:
Լիցքավորված մարմինները կարող են ոչ միայն ձգել, այլ նաև`վանել միմյանց:
Ընդունված է մետաքսով շփելիս ապակու վրա առաջացած լիցքն անվանել դրական (+), բրդով շփելիս էբոնիտի վրա առաջացած լիցքը` բացասական (–):

Այսպիսով՝բնության մեջ գոյություն ունեն երկու տեսակի լիցքեր:
Միևնույն նշանի լիցք ունեցող մարմիններն իրար վանում են, տարբեր նշանի լիցքեր ունեցող մարմինները` ձգում:
Շփելիս երկու մարմինն էլ էլեկտրականանում են. մի մարմինը ձեռք է բերում դրական լիցք, իսկ մյուսը` բացասական:
Ինչպես են լիցքավորվում մարմինները:
Հայտնի է, որ բոլոր նյութերի ատոմները կազմված են պրոտոններից, նեյտրոններից և էլեկտրոններից: Էլեկտրոնի լիցքը համարում են բացասական, իսկ պրոտոնինը` դրական: Սովորական վիճակում ատոմի ընդհանուր լիցքը զրո է, քանի որ պրոտոնների և էլեկտրոնների թիվը իրար հավասար է: Մարմինների շփման ընթացքում էլեկտրոնների մի մասը մի մարմնից անցնում է մյուսին: Մարմինը, որին անցել են լրացուցիչ էլեկտրոններ, լիցքավորվում է բացասական լիցքով, իսկ էլեկտրոններ կորցրած մարմինը` դրական լիցքով:

Մարմինների էլեկտրականացված լինելը պարզում են էլեկտրացույցի միջոցով:

Էլեկտրացույցը ունի պարզ կառուցվածք. այն կազմված է մետաղե ձողից և նրան փակցված մետաղե թերթիկներից։ Երբ էլեկտրականացած մարմինը հպում են ձողին, լիցքերը ձողով հաղորդվում են թերթիկներին, որոնք, նույնանուն լիցքերով լիցքավորվելով, վանվում և հեռանում են  միմյանցից:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված:
  2. Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական , և որո՞նք ՝ բացասական :
1․Մարմիննները համարվում են էլեկտրականացված,երբ իրար ձգում են կամ վանում են:Նույնանուն լիցքերով լիցքավորված մարմինները իրար վանում են,իկս տարանուն լիցքերով լիցքավորված մարմինները իրար ձգում են:
December 21

Ամփոփիչ աշխատանք

 

  1. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:
  2. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:
  3. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:
  4. Ի՞նչ տառով են նշանակում ուժը:
  5. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:
  6. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:
  7. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:
  8. Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:
  9. Ո՞ր էներգիան է կոչվում ճառագայթային:
  10. Էլեկտրական էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են ձեզ հայտնի:
  11. Ի՞նչ գիտեք ատոմային <միջուկային>էներգիայի մասին:
  12. Ի՞նչ էներգիա է անհրաժեշտ կենդանի օրգանիզմներին:
November 29

Ամփոփիչ գրավոր աշխատանք

  1. Հողի ու ջրի ,թռչունների ու ձկների ,վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում: Մարդը ստեղծում է անտառներ, կանաչ պուրակներ և արգելոցներ։
  2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ: Օքսիդները խառնվելով ջրին առաջացնում են թթուներ ՝ ծծմբական թթու, ազոտական թթու և այլն։Այդ թթուները երկնքեց եկող անձրևի հետ խառնվում են և առաջանում են թթվային անձրևներ, որոնք թափվում են երկրագնդի մակերևույթի վրա։Թթվային անձրևները շատ վտանգավոր են շրջակա միջավայրի համար։Դրանք կարող են քայքայել հողը, շինությունները, հուշարձանները։
  3. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը: Այն չի կարելի այրել, քանի որ աղբի այրումից առաջանում են թունավոր նյութեր։
  4. Ի՞նչ է մեխանիկական շարժումը: Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:
  5. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը: Գետի լողացող ձուկը շարժվում է ափի նկատմամբ։
  6. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները: Մարդիկ և մեքենաները շարժվում են իսկ ձկները լողում են ջրի մեջ երկնքում թռչում են թռչունները:Արագ դանդաղ կամ անհավասար հավասար
  7. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում: Մ/վ կ/ժ  Որպեսի իմանալ մեքենայի միջին արագությունը պետք է անքած ճանապարհը բաժանել ծախսված ժամանակին այսինքն S=v:t Կամ ել եթե արագությունն է հայտնի պետք է գրել V=s:t
  8. Ե՞րբ են մարմինները փոխում իրենց շարժման արագությունը: Մարմնի արագությունը փոխվում է միայն այն դեպքում, երբ նրա վրա ազդում են ուրիշ մարմիններ:
  9. Ի՞նչ տառով են նշանակում ուժը: Ուժը նշանակում ենք F տառով:
  10. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ: Առանձգականության ուժ կոչվում է այն ուժը, որը մոդուլով հավասար է այն ուժին, որով ազդում է նրա վրա և ուղղվաց է այդ ուժին հակարակ
  11. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն: Ձևափոխությունը լինում է առաձգական և պլաստիկ: Ուժի ազդեցությունը վերացնելուց հետո առաձգական ձևափոխության դեպքում մարմինները վերականգնում են իրենց սկզբնական ձևը և չափերը: Պլաստիկ ձևափոխության ենթարկված մարմինը չի վերականգնում իր նախկին ձևը և չափը։
  12. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում: Ելնելով Նյուտոնի երկրորդ օրենքից այն որոշվում է որպես ուժ, որը 1 վ-ի ընթացքում փոխում է 1 կգ զանգվածով մարմնի արագությունը 1 մ/վ-ով այդ ուժի կիրառման ուղղությամբ։ Այսպիսով, 1 Ն = 1 կգ·մ/վ2.
  13. Ի՞նչ է մարմնի կշիռը: Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
  14. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը: Տիեզերական ձգողության ուժը կախված է մարմինների զանգվածներից և մարմինների միջև եղած հեռավորությունից։
  15. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ։ Այն ուժը, որով երկիրը դեպի իրեն է ձգում որևէ մարմին, կոչվում է ծանրության ուժ։
October 17

Օքսիդներ: Թթուներ: Հիմքեր: Աղեր

Պատասխանել հարցերին

1․Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:

Օքսիդը ստանում են երբ թթվածինը խառնում են այլ նյութի հետ։

2․ Ի՞նչ թթուներ կան բնության մեջ: Քացախաթթու, կաթնաթթու, կարագաթթու, թրթնջկաթթու, կիտրոնաթթու, խնձորաթթու և այլն։

3․Որտե՞ղ է կիրառվում գիպսը:

Շինարարության, բժշկության մեջ, ատամնատեխնիկայում, ոսկրաբուժությունում։

Լրացուցիչ տնային առաջադրանքներ

  1. Ո՞րն է օքսիդացման ռեակցիան:    Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող ռեակցիան անվանում են օքսիդացման ռեակցիա։
  2. Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը: Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։
  3. Ի՞նչ բաղադրություն ունեն հիմքերը: Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից:
April 4

Եղանակ, դրա տիպերը, եղանակի կանխատեսումը

Եղանակ, դրա տիպերը: Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը  դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:

Եղանակը կախված է օդի ջերմաստիճանից, ճնշումից և խոնավությու­նից: Դրանք իրար հետ սերտ կապված են, և որևէ մեկի փոփոխությունից փոխվում են մյուսները և ամբողջ եղանակը:
Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տար­բեր տեղերում տարբեր է: Ամեն օր հեռուստատեսային, ինչպես նաև՝ համացանցային կայքերի տեղեկատվությունը եղանակի մասին նույնպես վկայում են, որ, իրոք, Երկրի տարբեր վայրերում նույն պահին եղանակները տարբեր են և հաճախ են ենթարկվում փոփոխության:

Սակայն այդ փոփոխություններն ամենուրեք նույն հաճախությամբ չեն դիտվում: Օրինակ՝ հասարակածում մշտապես տաք է ու խոնավ, իսկ բևեռային շրջաններում ցուրտ է ու չոր:

Երկրագնդի միջին լայնություններում, որտեղ գտնվում է նաև մեր հանրապետությունը, եղանակների փոփոխությունը տեղի է ունենում ըստ տարվա սեզոնների: Գարունն անձրևային է ու մեղմ, ամառը չոր է ու շոգ, աշունն արևոտ է, չափավոր տաք ու քիչ տեղումներով, իսկ ձմեռը՝ ցուրտ:

Եղանակի կանխատեսում: Եղանակի հնարավոր փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա: Դրանով է պայմանավորված գյուղատնտեսական և այլ աշխատանքների, ճանապահորդությունների անվտանգությունը:

Եղանակը կանխատեսել՝ նշանակում է նախօրոք իմանալ տվյալ վայ­րում սպասվող եղանակային փոփոխությունները։ Որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպիսի  եղանակներ են բնորոշ իրենց տարածաշրջանին, օդերևութաբանական կայաններում կատարում են ե­ղանակի դիտումներ: Եղանակի դիտումներ կատարել՝ նշանա­կում է ամեն օր մի քանի անգամ չափել օդի ջերմաստիճանը, ճնշումը, խոնավությունը, որոշել քամու շարժման ուղղությունը, արագությունը և այլն:

Եղանակի կանխատեսումները չափազանց կարևոր են օդագնացու­թյան, ծովագնացության, ցամաքային տրանսպորտի, գյուղատնտեսու­թյան, զբոսաշրջության և այլ ոլորտների համար:

Հարցեր և առաջադրանքներ

 

  1. Ի՞նչ է եղանակը:
    Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրր ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:
  2. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է:
    Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետեաբար՝ եղանակր նույնպես տար­բեր տեղերում տարբեր է: Ամեն օր հեռուստատեսային, ինչպես նաև՝ համացանցային կայքերի տեղեկատվությունը եղանակի մասին նույնպես վկայում են, որ, իրոք, Երկրի տարբեր վայրերում նույն պահին եղանակները տարբեր են և հաճախ են ենթարկվում փոփոխության:
  3. Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ:

Եղանակի հնարավոր փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա: Դրանով է պայմանավորված գյուղատնտեսական և այլ աշխատանքների, ճանապահորդությունների անվտանգությունը:

March 7

Քամի: Քամու տեսակները

Քամու առաջացումը: Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և  առաջա­նում է քամի: Քամու ուժգնությունը կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից, այս­ինքն՝ ինչքան մեծ է վերջինս, այնքան ուժեղ է քամին:

Քամու տեսակները: Տարբերում են քամու հետևյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:
Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին: Դրանք առաջանում են հետևյալ կերպ: Ցերեկը ցամաքն ավելի արագ է տաքանում, քան նույն տարածքում գտնվող ջրավազանի ջուրը (լիճ, գետ): Ցամաքի վրա առաջանում է մթնո­լորտի ցածր ճնշում, իսկ ջուրը դեռ սառն է, դրա վրա գտնվող օդը չի հասց­րել տաքանալ, ուստի ճնշումը բարձր է:
Նման պայմաններում ջրի վրայի ավելի սառն ու ծանր օդը տեղափոխվում է դեպի ցամաք՝ ձևավորելով ցերեկային կամ ծովային բրիզը:
Երեկոյան ցամաքի մակերեսն սկսում է արագ սառել, գիշերը դրա վրայի օդը խտանում է և ծանրանում: Իսկ ջրային ավազանը դեռևս տաք է: Բնականաբար, դրա վրա օդը նույնպես տաք է, թեթև, իսկ ճնշումը՝ ցածր: Այս դեպքում քամին կփչի ցամաքից դեպի ջրային ավազան՝ ձևավորելով գիշերային կամ ցամաքային բրիզը :
Լեռնահովտային քամիները առաջանում են լեռների ու հովիտների միջև, որտեղից էլ ծագել է անունը: Այս քամիները նույնպես օրվա ընթաց­քում երկու անգամ փոխում են ուղղությունը՝ ցերեկը փչում են հովիտներից դեպի լեռները, իսկ գիշերը՝ լեռներից դեպի հովիտները:
Լեռնահովտային քամիներն առավել շատ դիտվում են տարվա տաք սեզոնում՝ երեկոյան ժամերին մեղմացնելով հովիտների տոթը: Դա շատ բնորոշ է Արարատյան գոգավորությանը, մասնավորապես՝ Երևան քաղաքին:
Մուսսոններ: Ի տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:
Մուսսոնները, նույնպես եր­կու անգամ փոխում են իրենց ուղղությունը, սակայն ոչ թե օր­վա, այլ՝ տարվա տաք և ցուրտ սեզոնների ընթացքում: Մուս­սոն բառն արաբերեն նշանա­կում է հենց տարվա սեզոն:
Տարվա տաք սեզոնին մուսսոնները փչում են ծովից դեպի ցամաք՝ բե­րելով առատ տեղումներ, իսկ ցուրտ սեզոնին՝ ցամաքից դեպի ծով է:
Պասսատներ: Պասսատներն արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությունը երբեք չեն փոխում: Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա ընթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:
  2. Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:
  3. Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:
  4. Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:
March 6

Մթնոլորտի տաքացումը

Մթնոլորտի տաքացումը: Երկիր մոլորակի լույսի և ջերմության հիմ­նական աղբյուրն Արեգակն է: Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին: Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում: Պատճառն այն է, որ օդն ապակու նման թափանցիկ է: Ե­թե տանը կամ դասարանում շոշափեք պատուհանից ներս ընկած ճառա­գայթների տակ գտնվող առարկաները` նստարանը, աթոռը, սեղանը, պա­յուսակը և այլն, ապա կզգաք, որ դրանք տաք են: Սակայն պատուհանի ա­պակին, որով անցնում են ճառագայթները, նույն պահին սառն է:

Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օ­դի ջերմաստիճանը նվազում է: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտե­րում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով: Օրինակ՝ եթե ծովի մակարդակին օդի ջերմաստիճանը +24 0C է, ապա ծովափին գտնվող 2 կմ բարձրությամբ լեռան գագաթին նույն պահին կլինի +14 0C (24 0C — 2 ■ 5 0C = 14 0C):

Օդի ջերմաստիճանի չափումը: Օդերևութաբանական կայանում օդի ջերմաստիճանը չափում են ստվերում՝ ջերմաչափով, որը տեղադրված է փայտից պատրաստված հատուկ տնակում: Տնակը տեղադրում են գետնից 2 մ բարձրության վրա, որպեսզի Երկրի մակերևույթին գտնվող առարկաների ջերմությունը չազդի ջերմաչափի ցուցմունքի վրա:
Օդի ջերմաստիճանը չափում են օրական 8 անգամ՝ 3 ժամը մեկ:
Օդի օրական միջին ջերմաստիճանը հաշ­վում են հետևյալ կերպ: Ենթադրենք՝ օրվա ըն­թացքում կատարված 8 չափումից ստացվել են հետևյալ արդյունքները՝ 00, -20, -40, +10, +40, +100, +50, +20C: Այս չափումներից առանձին-առանձին հաշվում ենք դրական ջերմաս­տիճանների գումարը՝ +22 0C, և բացասական ջերմաստիճանների գումարը՝ -6 0C, այնուհետև (22 — 6) տարբերությունը բաժանում չափումների թվին՝ 8-ի՝ (22 — 6) : 8 = +20C: Այսպիսով՝ այդ օրն օդի միջին ջերմաստիճանը +2 0C է:
Նույն ձևով հաշվում են ամսական և տարեկան միջին ջերմաստիճան­ները:
Օրվա ընթացքում օդի ամենացածր ջերմաստիճանն անամպ օրերին դիտվում է վաղ առավոտյան՝ արևածագից առաջ, իսկ ամենաբարձրը՝ կե­սօրից 2-3 ժամ հետո:
Մայրամուտից հետո Երկրի մակերևույթը, ամբողջ գիշեր ջերմություն չստանալով, սառում է: Արևածագից սկսած՝ օդը նորից տաքանում է, և ժամը 14-15-ին դիտվում է օդի ամենաբարձր ջերմաստիճանը: Պատճառն այն է, որ սկզբից տաքանում է Երկրի մակերևույթը, ինչից հետո նոր միայն՝ ջերմությունն աստիճանաբար հա­ղորդվում է մթնոլորտին, որը 2-3 ժամ ուշացու­մով է տաքանում:
Ջերմության բաշխումը Երկրի վրա: Երկ­րագնդի վրա Արեգակից ստացվող ջերմութ­յունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա:
Երկրագնդի ցածր լայնություններում, մաս­նավորապես՝ հասարակածի վրա, ճառագայթներն ընկնում են հիմնակա­նում ուղղահայաց, և այդ պատճառով այս լայնություններն ավելի շատ ջերմություն են ստանում:
Դեպի բարձր լայնություններն Արեգակի ճառագայթների կազմած անկյունը  Երկրի մակերևույթի հետ աստիճանաբար փոքրանում է, իսկ բևեռներում գրեթե շոշափում է: Ուստի այս լայնություններն Արեգակից ա­վելի քիչ ջերմություն են ստանում, և ցուրտ է լինում: