April 29

Գործնական աշխատանք, 6-րդ դասարան

  1. Նշիր այն բառը, որն հոմանիշ է փակագծերում տրված դարձվածքին.
    ա. մարզվել, զինվել, սպառնալ, տրորել (սուր ճոճել)
    բ. սսկվել, հագենալ, բավարավել, չարախոսել (բերանը ջուր առնել)
    գ. խրատել, մտապահել, նշանել, ականջին օղ դնել, (ականջին օղ անել)
    դ. վերացնել, սիրաշահել, վրդովվել, հագենալ, (սիրտը առնել)
    ե. եռանդագին, մոլեգնած, մարած, շիկացած, (կրակ կտրած)
    զ. անտեսել, պաշարել, կուտակել, հանգցնել, (ականջի ետևը գցել)
  2. Բառաշարքում ընդգծիր պարզ բառերը:
    Կարգ, կատակ, անտեր, կապիկ, վազք, գարուն, տկար, կարիճ, քերիչ, գերանբարձ, շարան, դիրք, պատճառ, արդուկ, շահույթ, հրաման, հատիկ, հյութ, հնչյուն,  կաղնուտ, ականջ, օրորոց, մրջյուն:
  3.  Բառաշարքում ընդգծիր անհոդակապ բառերը, ինքդ լրացրու շարքը ևս 5 բառով:
    Ծանրակշիռ, բազմերանգ, կեսբերան, խաղակես, մարգարտաշար, նախօրոք, սեպագիր,  ընդառաջ, ջրամբար, նկարագիր, աներորդի, մարդամոտ, մայրցամաք, ոսպապուր;
  4. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ բայերի 6 զույգ: 
    Սփրթնել, ծաղրել, սարսափել, աղաչել, գունատվել, սաստկանալ, հեգնել, ուժեղանալ, իշխել, ահաբեկվել, աղերսել, տիրել:                                                                                                                                                                                  Սփրթնել-գունատվել, ծաղրել-հեգնել, սարսափել-ահաբեկվել            աղաչել-աղերսելսաստկանալ-ուժեղանալ

    իշխել-տիրել

  5. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ ածականների 6 զույգ:
    Լուռումունջ, ազնիվ, մեծամիտ, չնաշխարհիկ, լռելյայն, քաջ, սրտացավ, անկեղծ, չքնաղ, գոռոզ, խիզախ, գթասիրտ:                                                         Լուռումունջ-լռելյայն, ազնիվ-անկեղծ, մեծամիտ-գոռոզ,           չնաշխարիկ-չքնաղ, քաջ-խիզախ, սրտացավ-գթասիրտ:
  6. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ գոյականների 6 զույգ:
    Վախ, դրացի,  մրրիկ, երկյուղ, երանգ, տրտմություն, փոթորիկ, կասկածանք, գույն, տարակուսանք, հարևան, թախիծ:                                    Վախ-երկյուղ,դրացի-հարևան, մրիկ-փոթորիկ, երանգ-գույն, տրտմություն-թախիծ, կասկածանք-տարակուսանք:

1.Տրված բառերի հականիշները գրի´ր:

Սիրուն, լավ, մեծ, ներքև, ուշադիր, բարեկամ, աղքատ, կուշտ, դիտավորյալ, հիշել, վառել, դրական, հրաժեշտ տալ, հյուսել, թույլատրել, ընկնել, գումարել, թափթփել, պապանձվել, գիշեր, ելք, ավարտել, օգնել, արագացնել:

Սիրուն-տգեղ, լավ-վատ, մեծ-փոքր, ներքև-վերև, ուշադիր-անուշադիր, բարեկամ-օտար, աղքատ-հարուստ, կուշտ-անկուշտ,                         դիտավորյալ-պատահական,հիշել-մոռանալ, վառել-մարել,                        դրական-բացսական, հրաժեշտ տալ-բարևել, հյուսել-քանդել,              թույլատրել-արգելել, ընկնել-վեր կենալ, գումարել-հանել, թափթփել-հավաքել,      պապանձվել-խոսել, գիշեր-ցերեկ, ելք-մուտք, ավարտել-սկսել,                       օգնել-խանգարել, արագացնել-դանդաղել:

2.Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով: 

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում անշարժ կենդանին անհետանում է նրանց աչքից:

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լի է  միջատներով:

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը  այլ աղմուկի աշխարհ է:

3.Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ: 

Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր:

Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա:

Թացն էլ  չորի հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ  դուրս կգա:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը: