May 16

Գործնական աշխատանքներ, 6-րդ դասարան

1.Ընդգծիր այն բառերը, որոնցում կա 
    Առ- նախածանցը:
Առաջ, առմիշտ, առվակ, առկայծել, առէջառնետ, առավոտ:
Ապ- նախածանցը:
Ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապաշնորհ, ապրուստ:
-ում վերջածանցը:
Ուսում, դդում, տրտում, երդում, ցասումկերուխումծագում, կիսահում, հակում, սնուցում,

2. Բառերը բաժանի՛ր երկու հականիշ խմբերի:
Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:

1 ին խումբ:

Իրիկուն, երեկո, իրիկնաժամ, մթնշաղ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ:


2 րդ խումբ:

Լուսաբաց, արշալույս, լուսադեմ, լուսածագ, արևածագ, առավոտ:

3. Նշված բառերից երեքում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:
Գառնուկ, մտրուկ, մարդուկ,սոխուկհորինուկ, մանչուկ, մժղուկ, շիկամուկ:

4․Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:
1.Արծիվ, տկարհմայիչ, ավարտ, կանաչավունավազանգորշգրտնակ, գոտի, ագահ:
2.Հեքիաթ, հեքիաթային, ամայի, արև, ամբոխզվարթ, անիվ, մեծագույն, աղմկոտ, գետին:

5. Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:
Պալատական, առյուծ, բժիշկ, բժշկություն, ծառա, արշավ, ծառա, արշավորդ, դյուցազն, հրաշք, ականջակալ, հրաշամանուկ, կայսրուհի, աքաղաղ, դաստակ, ժառանգորդ, մարտիկ:

իրանիշներ- բժշկություն, արշավ, դյուցազն, հրաշք, ականջակալ:

անձնանիշներ-Պալատական, առյուծ, բժիշկ, ծառա, արշավորդ, հրաշամանուկ, կայսրուհի, աքաղաղ, դաստակ, ժառանգորդ, մարտիկ: 

May 16

ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԳԱՀԱԿԱԼՆԵՐԸ

Արտաշես II–ի գահակալումը: Ք. ա. 30 թ. իր զորքով վերադառնալով Պարթևստանից՝ Արտաշես II-ն ազատագրեց Հայաստանը: Նա ջախջախեց Հռոմի դաշնակից Ատրպատականի արքային և նրա երկիրը միացրեց իր պետությանը:

Արտաշես II-ը ջանքեր գործադրեց Հայաստան վերադարձնելու իր եղբայրներին, սակայն հաջողություն չունեցավ:
Արտաշես II-ը, օգտվելով տասնամյա խաղաղության ժամանակամիջոցից՝ շենացրեց ու կրկին հզորացրեց երկիրը: Նա հատեց դրամներ` իր պատկերով ու «Արքայից արքա» մակագրությամբ:

Իր ներքին հարցերը կարգավորելուց հետո Հռոմը կրկին ուշադրությունը սևեռեց Արևելքի վրա: Ք. ա. 20 թ. հռոմեական զորքերով Հայաստան ուղարկվեց Արտավազդ II-ի պատանդ տարված որդիներից Տիգրանը: Նա 14 տարի ապրել էր հռոմեացիների մեջ, ուստի Հռոմում կարծում էին, որ Հայաստանի գահին նա կլինի հռոմեասեր գործիչ: Երբ հռոմեական զորքը հատում էր Հայաստանի սահմանը, Արտաշես II–ն անհայտ հանգամանքներում սպանվեց: Իշխանափոխությունը տեղի ունեցավ առանց պատերազմի. գահ բարձրացավ Տիգրան III–ը:

Հայաստանը վերջին Արտաշեսյանների օրոք: Տիգրան III-ը Մեծ Հայքում իշխեց Ք. ա. 20-ից մինչև Ք. ա. 8 թվականը։ Հռոմեացիները նրան գահ էին բարձրացրել` պայմանով, որ Հայաստանի հաջորդ արքային նույնպես պետք է նշանակեն իրենք: Սակայն հռոմեացիներն իրենց հաշվարկներում սխալվեցին: Հայաստանում որոշ ժամանակ իշխելուց հետո Տիգրան III–ը սկսեց գերադասել հայկական շահերը: Շատ լավ գիտակցելով, թե որքան կարևոր է Հայաստանի համար սեփական ժառանգական իշխանությունը, նա գահաժառանգ հռչակեց իր Տիգրան անունով որդուն:

Տիգրան III-ի մահից հետո՝ Ք. ա. 8 թ., գահ բարձրացավ Տիգրան IV–ը։
Հռոմեացիները, չհաշտվելով Հայաստանում իրենց ազդեցության կորստի հետ, Ք. ա. 5 թ. ուժով գահ բարձրացրին Արտավազդ III-ին: Վերջինս Արտավազդ II-ի` պատանդության մեջ գտնվող մյուս որդին էր: Նա 29 տարի ապրել էր հռոմեական միջավայրում և դարձել էր խիստ հռոմեասեր գործիչ:

Այդ պատճառով հայերը Ք. ա. 2 թ. գահընկեց արին Արտավազդ III-ին և կրկին գահ բարձրացրին Տիգրան IV-ին: Այս անգամ նա կառավարեց իր քույր Էրատոյի հետ միասին:

Հռոմը ստիպված էր հաշվի նստել հայերի հետ: Ք. հ. 1 թվականին հյուսիսային լեռնականների դեմ մղված պատերազմում հայոց արքան զոհվեց, իսկ թագուհի Էրատոն հրաժարվեց գահից: Այդպես անկում ապրեց Արտաշեսյան արքայատոհմը: Սակայն Մեծ Հայքի թագավորությունը պահպանվեց: Հայոց գահի շուրջ օտար գահակալների կողմից սուր պայքար ծավալվեց:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞վ է թագավորել Արտավազդ II-ից հետո: Ներկայացրե՛ք նրա գահակալումը:
    Արտաշես 2
  2. Հռոմեացիներն ո՞ւմ գահ բարձրացրին Ք. ա. 20 թ.։
    Տիգրան 3
  3. Ի՞նչ գիտեք Տիգրան III–ի մասին:
    Տիգրան III-ը Մեծ Հայքում իշխեց Ք. ա. 20-ից մինչև Ք. ա. 8 թվականը։ Հռոմեացիները նրան գահ էին բարձրացրել` պայմանով, որ Հայաստանի հաջորդ արքային նույնպես պետք է նշանակեն իրենք: Սակայն հռոմեացիներն իրենց հաշվարկներում սխալվեցին: Հայաստանում որոշ ժամանակ իշխելուց հետո Տիգրան III–ը սկսեց գերադասել հայկական շահերը: Շատ լավ գիտակցելով, թե որքան կարևոր է Հայաստանի համար սեփական ժառանգական իշխանությունը, նա գահաժառանգ հռչակեց իր Տիգրան անունով որդուն:
  4. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի գահին իշխած Արտաշեսյան վերջին արքաներին:
    Այդ պատճառով հայերը Ք. ա. 2 թ. գահընկեց արին Արտավազդ III-ին և կրկին գահ բարձրացրին Տիգրան IV-ին: Այս անգամ նա կառավարեց իր քույր Էրատոյի հետ միասին:

 

ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Հայ ժողովրդի պայքարը անկախության պահպանման համար: I դարի առաջին կեսին Հայաստանում գահակալական լուրջ պայքար էր ծավալվել:

Վերջին Արտաշեսյանների օրոք Հռոմեական կայսրությունը ուժեղացրել էր ճնշումը Հայաստանի վրա: 2 թ. Օգոստոս կայսեր թոռան` Գայոս Կեսարի գլխավորած բանակը, ներխուժելով Հայաստան, շարժվեց դեպի երկրի խորքը: Հասնելով Արշարունյաց գավառը` հռոմեացիները պաշարում են Արտագերս բերդը: Հայ պաշտպանները հերոսաբար դիմադրում են հռոմեական լեգեոններին:

Հռոմեական հրամանատարին՝ վերացնելու նպատակով հայ բերդապահ Ադդոնը դիմում է ռազմական խորամանկության: Բանակցությունների պատրվակով նա ժամանում է հռոմեական ճամբար և Գայոս Կեսարի հետ հանդիպման ընթացքում դաշույնով ծանր վիրավորում նրան: Գայոսի թիկնապահների հետ մենամարտում Ադդոնը հերոսաբար զոհվում է, իսկ Արտագերսի պաշտպանները շարունակում են դիմադրությունը:

Արտաշեսյանների արքայատոհմից հետո Արտաշատում գահակալած թագավորներից առավել նշանավորը Զենոնն էր (18-34 թթ.)։

Նրա թագավորության տարիները խաղաղ էին, և հայ ժողովուրդը նրան սիրով կոչում էր Զենոն-Արտաշես: Նրա մահից հետո Արտաշատում գահակալում են Պարթևստանի և Հռոմի դրածո թագավորները:

Հռոմը ծրագրել էր նվաճել Հայաստանը և այն վերածել կայսերական նահանգի: Իսկ Պարթևները, մրցակցելով Հռոմի հետ, ցանկանում էին ձեռք բերել հուսալի դաշնակից: Ուստի հայ ժողովուրդը դաշնակցեց պարթևների հետ՝ ընդդեմ հռոմեացիների նվաճողական քաղա- քականության:

Հայոց արքա Աբգար: I դարի առաջին կեսին Մեծ Հայքի թագավորական իշխանությունը ներկայացված էր երկու կենտրոններով: Մեկն Արտաշատում էր, իսկ մյուսը Հյուսիսային (Հայկական) Միջագետքում գտնվող Ուռհա-Եդեսիայում։

Այդ ժամանակաշրջանում Ուռհա-Եդեսիայում գահակալում էր Հայկազուն-Երվանդյաններից սերող Հայոց Աբգարյանների արքայատոհմը: Դրա ամենանշանավոր ներկայացուցիչն էր Աբգար V թագավորը (4-7 թթ., 13–50 թթ.): Նրա թագավորության տիրույթների մեջ էին մտնում նաև Հայաստանի հարավարևմտյան շրջանները:

Հայոց արքա Աբգարը, իմանալով իր պարթև ազգականների միջև ծագած խռովության մասին, մեկնում է Պարթևստան: Խռովությունը հարթելուց հետո նա ծանր հիվանդանում է և վերադառնում Եդեսիա: Լսելով Քրիստոսի մասին` Աբգարը նամակով՝ խնդրում է Քրիստոսին գալ Եդեսիա և բուժել իրեն: Եդեսիա է գալիս Քրիստոսի աշակերտներից Թադեոս առաքյալը: Նա քարոզում է Ավետարանը և բուժում Աբգարին: Աբգարից հետո նրա թագավորությունը երկու մասի է բաժանվում: Մեծ Հայքի հարավում գահակալում է նրա քրոջ որդին` Սանատրուկ 1-ը, իսկ Եդեսիայում` Աբգարի որդին:

Քրիստոսի տասներկու աշակերտներից Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները Հայաստանում հանդիպում են Արտաշատի մոտ՝ Օթեաց խաչ վայրում: Նրանց քարոզչությամբ հիմնվում է Հայ առաքելական եկեղեցին:

Պայքար Հռոմի դրածոների դեմ։ Արտաշատում գահը զավթած վրաց թագավորի եղբայր Միհրդատին հայերը վտարում են երկրից: Սակայն Միհրդատը հռոմեական ուժերի օգնությամբ կրկին բռնազավթում է Մեծ Հայքի գահը: Այդ դաժան անձնավորությունը առաջացրել էր հայ ժողովրդի ատելությունը: Միհրդատի եղբորորդին` Հռադամիզդը, դավադրաբար սպանելով նրան, 51 թ. Արտաշատում զավթում է գահը: Դա առաջացնում է հայ ժողովրդի ցասումը:

Պարթևստանի թագավոր Վաղարշ I Արշակունին (51-80 թթ.) Հռոմեական կայսրության դեմ որոշում է ստեղծել դաշինք: Նա մտադիր էր իր եղբայրներից մեկին ` Տրդատին, դարձնել Հայաստանի, իսկ մյուսին` Բակուրին` Ատրպատականի թագավոր: 52 թ. Վաղարշը և Տրդատը պարթևական զորքով մտնում են Հայաստան: Հռադամիզդը, փախչում է Վիրք: Սակայն ցրտաշունչ ձմռան և հիվանդությունների պատճառով պարթևական զորքը հեռանում է երկրից:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ներկայացրեք իրավիճակը Հայաստանում I դարի առաջին կեսին:
    I դարի առաջին կեսին Հայաստանում գահակալական լուրջ պայքար էր ծավալվել:
  2. Պատմե՛ք Ադդոնի սխրագործության մասին:
    Հռոմեական հրամանատարին՝ վերացնելու նպատակով հայ բերդապահ Ադդոնը դիմում է ռազմական խորամանկության: Բանակցությունների պատրվակով նա ժամանում է հռոմեական ճամբար և Գայոս Կեսարի հետ հանդիպման ընթացքում դաշույնով ծանր վիրավորում նրան: Գայոսի թիկնապահների հետ մենամարտում Ադդոնը հերոսաբար զոհվում է, իսկ Արտագերսի պաշտպանները շարունակում են դիմադրությունը:
  3. Արտաշեսյան արքայատոհմից հետո ո՞վ էր Արտաշատում գահակալած թագավորներից առավել նշանավորը:
    Զենոնն էր (18-34 թթ.)
  4. Որտե՞ղ էր թագավորում Աբգարյանների արքայատոհմը:
    Ուռհա-Եդեսիայում
  5. Ինչո՞ւ էր Աբգար V–ը Քրիստոսին Եդեսիա հրավիրում, ի՞նչ պատահեց հետո:
    Նա գնացել էիժր Պարթևստան և հիվանդացել էր։ Եվ նա նամակ է գրում Քրիստոսին։
  6. Ի՞նչ նպատակ ուներ Վաղարշ I Արշակունին:
    Նա մտադիր էր իր եղբայրներից մեկին ` Տրդատին, դարձնել Հայաստանի, իսկ մյուսին` Բակուրին` Ատրպատականի թագավոր
  7. Ե՞րբ առաջին անգամ Վաղարշը և Տրդատը զորքով մտան Հայաստան:
    52թ․
May 13

Գործնական քերականություն, 6-րդ դասարան

1.Տրված բառերից առանձնացրո՛ւ ավելորդ բառը։ Գրի՛ր, թե ինչ սկզբունքով ես ընտրել այն․

մեծ, հսկա, վիթխարի, փոքր, խոշոր, հսկայական

2Կազմի՛ր նոր բառեր՝ բառի վերջում ավելացնելով մեկական տառ:
Վերև, սարդ, գիրք, շունչ, լուրջ, սուրճ։

3.Ի՞նչ է նշանակում «լուն ուղտ շինել» արտահայտությունը

վախեցնել

չափազանցնել

սովորեցնել

4. Որոշի՛ր, թե «քաղցր»  բառը որ բառակապակցությունում փոխաբերական իմաստ չի արտահայտում. 

քաղցր խոսք

քաղցր քուն

քաղցր թեյ

քաղցր հայացք

5. Գարնանային բառերը երեք խմբի բաժանի՛ր՝ առարկա ցույց տվող բառերի, հատկանիշ ցույց տվող բառերի, գործողություն ցույց տվող բառերի․

ծիրանենիգարուն, կանաչ, մայիս, ծիծեռնակՀամբարձում, բացվել, գույնզգույն, Զատիկ, բողբոջ, արևոտ, ճամփորդել, Ծաղկազարդ, ծաղիկ, արագիլ,  շոգ, ծաղկել, զատկական, մշակել։

6.Բացատրի´ր տրված դարձվածքների իմաստները:

Օրինակ՝ ջրից չոր դուրս գալ – փորձանքից, նեղ վիճակից ազատվել:

Սիրտ տալ-օգնել, հոգին առնել-սանել, գլուխը  կորցնել-խելքը քցել,  արևը խավա-հաջոխությունը դաթարել րել, բերանը ծռել-բերանը ծռմրել, հալից ընկնել-հոգնել, սիրտը վկայել-զգալ, գիշերը ցերեկ անել-գիշերը աշխատել, երես դարձնել-, սիրտ անել-Համարձակվել, բկին չոքել-Բռնադատել:

May 8

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱՎԱԶԴ II-Ի ՕՐՈՔ

Կրասոսի արշավանքը: Տիգրան Մեծին հաջորդեց որդին՝ Արտավազդ II-ը (Ք. ա. 55-34 թթ.): Նա ևս Արտաշեսյան արքայատոհմի նշանավոր ներկայացուցիչներից է: Ստացել էր հիանալի կրթություն, գրել է «ողբերգություններ, ճառեր ու պատմական երկեր»:

Ք. ա. 54 թ. Հռոմն արևելք ուղարկեց Կրաunu զորավարին, որի նպատակը Պարթևստանի գրավումն էր: Քանի որ Հայաստանը Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի «դաշնակից և բարեկամ», Կրասոսը Արտավազդ II-ից պահանջեց օգնական զորք: Սակայն նա չկատարեց Արտավազդ II-ի պայմանները, որոնք բխում էին Հայաստանի շահերից: Ուստի Մեծ Հայքի արքան նրան օգնություն չտրամադրեց:
Ք. ա. 53 թ. Կրասոսը սկսեց արշավանքը: Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն կրեց: Սպանվեց նաև Կրասոսը:

Մինչ այդ Պարթևստանի արքա Օրոդես II-ը Կրասոսի դեմ ուղարկել էր իր Սուրեն զորավարին, իսկ ինքը մեկնել էր Հայաստան: Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին: Այն ամրապնդվեց պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ II–ի քրոջ ամուսնությամբ:
Արտաշատ մայրաքաղաքում տեղի են ունենում տոնական հանդեսներ: Դաշնակից արքաները ներկայացում էին դիտում, երբ բերվեց սպանված Կրասոսի գլուխը և նետվեց նրանց առջև` ի նշան հաղթանակի:

Հռոմեական նոր արշավանքը: Պարթևստանում Ք.ա. 38 թ. գահը զավթեց Օրոդես 2-ի որդի Հրահատը: Նրա գահակալությամբ հայ-պարթևական դաշինքը խզվեց:

Շուտով արևելք արշավեց մեկ այլ հռոմեացի զորավար Անտոնիոսը, որը նույնպես ծրագրում էր նվաճել Պարթևստանը: Նա, ելնելով Կրասոսի սխալներից, նախընտրեց արշավել Հայաստանի տարածքով, ինչպես ժամանակին խորհուրդ էր տվել Արտավազդ II-ը: Հայոց արքան որոշեց կրկին ստանձնել Արտաշատի պայմանագրով ունեցած պարտավորությունները: Նա Անտոնիոսին տրամադրեց օգնական զորք և թույլատրեց պարթևների դեմ արշավել Հայաստանով:
Անտոնիոսը 100-հազարանոց բանակով Ք. ա. 36 թ. սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց: Հռոմեացիները այս արշավանքի ընթացքում կորցրին 44 հազար զինվոր: Անտոնիոսի զորքը հետ քաշվեց Հայաստան, որտեղ հայերը ապաստան տվեցին հռոմեացիներին:

Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար պարտության մեղքը բարդեց Արտավազդ II-ի վրա: Ք. ա. 34 թ. Անտոնիոսի զորքերն անակնկալ ներխուժեցին Հայաստան: Արյունահեղությունից խուսափելու նպատակով հայոց արքան գնաց բանակցությունների, սակայն խաբեությամբ ձերբակալվեց և տարվեց Եգիպտոս: Մեծ Հայքի թագավոր հռչակվեց Արտավազդի որդին՝ Արտաշես II-ը (Ք. ա. 30-20 թթ.): Սակայն Արտաշեսն ի վիճակի չեղավ պայքարելու հռոմեացիների դեմ: Նա հարկադրված՝ իր զորքով ապաստան գտավ Պարթևստանում: Վերջինիս արքան, հասկանալով իր սխալը, որոշել էր բարեկամանալ Հայաստանի հետ:
Անտոնիոսը Եգիպտոսում պահանջեց, որ գերված Արտավազդ II-ն ու նրա ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն իր կնոջը` Կլեոպատրային, դրա դիմաց խոստանալով ազատություն: Սակայն վեհանձն արքան և նրա ընտանիքն արհամարհեցին Անտոնիոսին` գերադասելով արժանապատիվ մահը: Ք. ա. 31 թ. Արտավազդ II-ը և հայոց թագուհին մահապատժի ենթարկվեցին: Իսկ երկու արքայորդիները մնացին պատանդության մեջ և ուղարկվեցին Հռոմ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է գահակալել Արտավազդ II-ը: Բնութագրե՛ք նրան:
    Ք․ա․ 55-34
  2. Ե՞րբ է տեղի ունեցել Կրասոսի արշավանքը և ինչպե՞ս է ավարտվել:
    Ք. ա. 53 թ. Կրասոսը սկսեց արշավանքը: Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն կրեց: Սպանվեց նաև Կրասոսը:
  3. Ե՞րբ է կնքվել և ինչո՞վ է ամրապնդվել հայ–պարթևական դաշինքը:
    Մինչ այդ Պարթևստանի արքա Օրոդես II-ը Կրասոսի դեմ ուղարկել էր իր Սուրեն զորավարին, իսկ ինքը մեկնել էր Հայաստան: Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին: Այն ամրապնդվեց պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ II–ի քրոջ ամուսնությամբ:
  4. Ո՞ր թվականին սկսվեց Անտոնիոսի արշավանքը: Ներկայացրե՛ք դրա արդյունքները:
    Նա Անտոնիոսին տրամադրեց օգնական զորք և թույլատրեց պարթևների դեմ արշավել Հայաստանով:
    Անտոնիոսը 100-հազարանոց բանակով Ք. ա. 36 թ. սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց: Հռոմեացիները այս արշավանքի ընթացքում կորցրին 44 հազար զինվոր: Անտոնիոսի զորքը հետ քաշվեց Հայաստան, որտեղ հայերը ապաստան տվեցին հռոմեացիներին:
  5. Ե՞րբ և ինչո՞ւ գերվեց Արտավազդ II արքան:
    Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար պարտության մեղքը բարդեց Արտավազդ II-ի վրա: Ք. ա. 34 թ. Անտոնիոսի զորքերն անակնկալ ներխուժեցին Հայաստան:
  6. Ի՞նչ վեհանձն արարքով աչքի ընկավ Արտավազդ II-ի ընտանիքը գերության մեջ:
    Անտոնիոսը Եգիպտոսում պահանջեց, որ գերված Արտավազդ II-ն ու նրա ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն իր կնոջը` Կլեոպատրային, դրա դիմաց խոստանալով ազատություն: Սակայն վեհանձն արքան և նրա ընտանիքն արհամարհեցին Անտոնիոսին` գերադասելով արժանապատիվ մահը: Ք. ա. 31 թ. Արտավազդ II-ը և հայոց թագուհին մահապատժի ենթարկվեցին:
May 7

Առաջադրանք գրքից, 6-րդ դասարան

47. Փակագծում  տրված գոյականները գրի´ր  եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս   գտար):

Երբ (շոգ, շոգեր) է լինում, (փիղը, փղերր) կնճիթով վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ  է ցանում վրան, իբրև սրբիչ: (Փիղը, փղերը) հոտերով  են շրջում: Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն (փիղը, փղերը): Հոտոտելիս (նա, նրանք) բարձրացնում են կնճիթները: Իսկ հենց որ (կնճիթր, կնճիթները) թշնամու հոտ են առնում, նրանց (տերն, տերերն) անաղմուկ հեռանում, ասես գետնի տակն են անցնում: Այդ վիթխարի, ուժեղ (կենդանին, կենդանիները) ոչ մի թշնամի չունի, բացի մարդուց:

48Նախադասությունները  լրացրո´ւԳրածդ բայերն  ընդգծի´ր:

Աշխարհը շատ տխուր կլինի, եթե մարդիկ բարի չլինեն :

Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե լավ ընկերներ ունենաս :

Շներն իրենց անելիքը չեն իմանա, եթե վարժեցրած չլինեն . :

Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե ճանապարհները նորոգեն     :

52.  Նախադասություններն  ավարտի´ր:

Աքլորներն իրար բզկտում էին, որովհհտև անծանոթ էին:

Սարսափելի  փոթորկից  նավը շուռ կգար, եթե մեծ ալիքներ լիներ:

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն բոլորը աշխատանքի էին:

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ ծնողները տանն էին:

Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, երբ անավարտ գործ էր ունենում:
Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ զբոսնեինք:

 

54.   Նախադասությունները լրացրո´ ւԳրածդ բայերն  ընդգծի´ր:

Եթե ոչ մեկին ոչինչ չարգելեն,ապա կլինի քաոս :

Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոոանան,կլինի տխրություն :

Եթե ինձ ստիպեն ամեն օր առավոտից իրիկուն խաղալ,ես շատ կհոգնեմ:

Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն,կլինի կարգ ու կանոն:

 

29.Տրված բառերի այլարմատ (այլ արմատից կազմված հականիշները գրիր)

Օրինակ ‘ բարձր — ցածր.

Տալ- վերցնել

Սիրուն-տգեղ, լավ-վատ, մեծ-փոքր. ներքև-վերև. ուշադիր-անուշադիր. բարեկամ-օտար. աղքատ-հարուստ, կուշտ-անկուշտ, դիտավորյալ-պատահական,  հիշել-մոռանալ. վառել-մարել. դրական-բացսական, հրաժեշտ տալ-դիմավորել. հյուսել-քանդել. թույլատրել-արգելել. ընկնել-վեր կենալ. գումարել-հանել, թափթփել-հավաքել. պապանձվել-խոսել. գիշեր-ցերեկ. ելք-մուտք. ավարտել-սկսել. օգնել-խանգարել. արագացնել-դանդաղեցնել:

61.      Փակագծում տրված գոյականները գրի´ր եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

(Տղան) համարձակ աոաջ եկավ: (Օրը) ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայոերին թառել են սպիտակ (թռչուններ): (Ոստիկաները) այդ տանը մի իսկական գա­զանանոց հայտնաբերեցին: (Մարդիկ) կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ (ձևը) կա: Այդ լճի (ջու րը) երբեք չի սաոչում: Մաքուր, անձրևից դեռ թաց (փողոցը) դատարկ էր: Հավանաբար (մարդիկ) քնած էին:

May 7

Տեքստային աշխատանք

Տրված հետևություններից ո՞րն է (որո՞նք են) տեքստին համապատասխանում: Ընտրությունդ պատճառաբանի´ր:

Մի ժլատ մարդ գիշերով ստիպված պիտի գնար հարևան քաղաքը: Նա հանդիպեց մի ագահ վարորդի ու խնդրեց իրեն տեղ հասցնել: Երբ տեղ հասան, ուղևորն իջավ մեքենայից ու սկսեց գրպանները շուռ ու մուռ տալ` իբր փող է փնտրում:

-Վա՜յ, սպասի´ր, լուցկի´ տուր, ամբողջ փողս մեքենայի մեջ է ընկել,- ասաց նա:

Այս լսելով` վարորդը քշեց մեքենան: Ուղևորը քմծիծաղ տալով հեռացավ:

Հետևություն`

ա) Աչքածակությունը պատժվում է: Շատի հետևից վազես, ոչինչ էլ չես ստանա:

բ) Ագահ ու ժլատ մարդիկ խուսափում են իրարից: Նրանք գերադասում են ուրիշների հետ գործ ունենալ, քան իրենց նմանների:

գ) Մարդու հաջողությունը որ գալիս է, էլ գիշեր ու ցերեկ չի հարցնում:

դ) Գիշեր-ցերեկ աշխատող մարդն անպայման վարձատրվում է:

ե) Սրամիտ մարդը միշտ էլ մի բան կհորինի, որ պատժի ագահությունը:

զ) Ագահ ու ժլատ մարդիկ որ հանդիպում են, մեկն անպայման ուզում է խաբել մյուսին:

Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող-կամեցող, խիղճ չունեցող-անխիղճ, բարձր ձայնով-բարցրաձայն, միշտ ժպտուն-ժպտերես, գանձը պահելու տեղ-գանձարան, կապույտ աչքերով-կապտաչյա, արքայի որդի-արքայազն, հույների երկիր Հունաստան,  փոքր էշ-ավանակ, ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ:

May 6

Գործնական քերականություն, 6-րդ դասարան

 

1․ Բառակապակցության իմաստն արտահայտել մեկ բառով:

Թագավորական աթոռ — գահ
քաղաքամերձ բնակավայր – արվարձան
վատ լուր հաղորդող – գուժկան
ձիերի խումբ — երամակ
հաճելի հոտ — բույր
կովերի խումբ — նախիր
ձկների խումբ — վտառ
մեղուների խումբ — պարս

2.Փակագծերում  տրվածներից  ընտրիր  փոխաբերական  իմաստ  ունեցող  բառը;
Բնակատեղին  հետզհետե  ընկղմվեց  (սև, գիշերային, ամենակուլ)  խավարի մեջ:
Ձորի վրա ծիծեռնակի  (կիսաքանդ, տխուր, թափուր) բույնն էր  կախվել  անպաշտպան:
(Տխու ր, թ խպոտ, ամպամած) երկնքից  անձրևն  էր   մաղում շիկացած  հողին:
Դու եկար սպիտակ շորերով, երբ (ձմռան, ցուրտ, վշտահար) երեկոն էր  իմ սրտում:
Կանաչների  միջով  հևասպառ  հոսում  էր (լեռնային, վրդովված, վճիտ)  գետակը:

3. Երկու շարքից առանձնացնել դարձվածքն  ու նրա բացատրությունը:
1Ականջին օղ անել,  ահը սիրտն ընկնել,  անվանը մուր քսել,   անդանակ մորթել,  առյուծ կտրել,  բռունցք  թափ  տալ,  արձան կտրել, բախտը  ժպտալ, բառերը  քամուն  տալ, բերանը  բաց  մնալ:
2. Շատախոսել,  հաջողվել,  տանջել,  մտապահել,  հիանալ,  քարանալ,  սպառնալ,  երկյուղել,  խիզախանալ,  անարգել:

Ականջին օղ անել – մտապահել

Ահը սիրտն ընկնել – երկյուղել

Անվանը մուր քսել – անարգել

Անդանակ մորթել – տանջել

Առյուծ կտրել – խիզախանալ

Բռունցք թափ տալ – սպառնալ

Արձան կտրել – քարանալ

Բախտը ժպտալ – հաջողվել

Բառերը քամուն տալ – շատախոսել

Բերանը բաց մնալ – հիանալ

Տրված  բարդ  բառերի  առաջին  բաղադրիչները  փոխելով՝ ստացիր  նոր  բառեր:
Բարձրագագաթ — քառագագաթ
Քաղցրաձայն — ցածրաձայն
Սահադաշտ — տեսադաշտ
Օրագիր — ձեռագիր
Ցատկահարթակ — բեմահարթակ
Հոռետես — լավատես
Գինետուն — հյուրատուն
Գործընկեր — դասընկեր