April 22

Ինչո՞ւ են մարդիկ վիճելիս բարձրացնում ձայնը, 22.04

Մի անգամ Ուսուցիչը աշակերտներին հարցրեց.

– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:

– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:

– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:
Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.
– Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:

Առաջադրանք:
1.Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և կազմիր ուղիղ ձևերը:
Օրինակ՝ հարցրեց-հարցնել բարձրացնում-բարձրացնել,ենթադրեց-ենթադրել, պնդեց-պնդել,թոթվեցին-թոթովել,ասաց-ասել,գոռում-գոռալ,իշխում-իշխել, շշնջում-շշնջալ,ասում-ասել,հեռացնում-հեռանալ,մեծացնում-մեծացնել, չարաշահեք-չարաշահել:
2.Բառարանի օգնությամբ գրիր տրված բայերի հոմանիշները:
Ենթադրել-կարծել,մտադրություն ունենալ
պնդել-պնդացնել,կապել,ձգել,քաշել
իշխել-տիրել,թագավորել,վարել,նվաճել
արտաբերել-արտասանել,ոգել,հնչել,հեգել
թոթվել-ճտպտալ,լեզվին տալ,բլբլալ,լփլփալ
ջնջել-սրբել,մաքրել,ավերել,ոչնչացնել
շշնջալ-ցածր ձայնով խոսալ
ստիպել-պարտադրել,պահանջել,
գոռալ-աղմկել,աղաղակել
վիճել-հակաճառել,վիճաբանել,կռվել,պայքարել
շփոթվել-շվարել,հուզվել,խռովել,վրդովվել
3.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ` բարձր — բարձրանալ:
Առաջ-առաջանալ, խիտ-խտանալ, խոր-խորհել, նոսր-նոսրանալ,                    մահ-մահանալ, կույր-կույրանալ, բազում-բազմանալ, ուրախ-ուրախանալ,     ծեր-ծերանալ, գեղեցիկ-գեղեցկանալ, վախ-վախենալ, կամ-կամենալ,           մոտ-մոտենալ, հաս-հասնել, անց-անցնել, հագ-հագնել, թիռ-թիռել, սառ-սառել, կիպ-կպնել, տես-տեսնել:


Posted April 22, 2024 by Դաղլյան Արամ in category Մայրենի 6

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*