February 13

Դարձվածքներ

Դարձվածքները բառեր կամ կապակցություններ են, որոնք արտահայտում են փոխաբերական իմաստ։ Դարձվածք նշանակում է շրջած խոսք։ Դարձվածքների հեղինակը հիմնականում ժողովուրդն է։ Դարձվածքներ շատ են կազմվել մարդու մասերի անվանումներով։ Օրինակ՝ գլուխ, լեզու, աչք, սիրտ, ձեռք, ոտք, բերան, ականջ, կոկորդ բառերը ամենաշատն ենք հանդիպում դարձվածքներում։ Դարձվածքներ են համարվում նաև թևավոր խոսքերը և առած-ասացվածքները։ Դարձվածքը հարստացնում է մեր բառապաշարը և հատուկ համ ու հոտ է տալիս մեր խոսքին։ Հայերենում կան շատ դարձվածքներ, որոնք նաև գործածվում են ուղիղ իմաստով։

  1. Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
    Իրար սրտից ջուր խմել –իրար հաճելի վարմունք ունենալ
    Հազար մաղով անցկացրած –առանց ամոթի՛անամոթ
    Հիվանդի համար ջուր բերող –դանդաղաշարժ,կարևոր գործից ուշացոխ
    Գլխին կրակ թափել –բարկությունը արտահայտել
    Կանաչ-կարմիրը կապել –ամուսնացնել
    Կոպեկի համար մեռած –ժլատ
    Ուրիշի բնում ձու ածել –օգուտը ուրիշին մնալ
    Ոտքի կոխան դարձնել –ոտնատակ տալ
    Փուշը մատից հանել –ոքնել
    Գրքի մի երեսը կարդալ —հարցին միակողմանի մոտենալ

2. Որ դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

  1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
    2.երեսից կախվել – թախանձել
    3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
    4.աչքերը փակել – չտեսնել
    5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
    6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
    7. գլխարկը գետնովը տալ-պատիվը վիրավորել
    8. գլխին տալ — զղջալ:
  2. 3.Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
  3. Լեղին ճաքել-Վախից լեղին ճաքեց։
  4. արյունը գլխին խփել-Զայրույթից արյունը գլխին խփեց։
  5. հոգին ավանդել-Հիվանդը առավոտյան հոգին ավանդեց։
  6. անարգանքի սյունին գամել-Դավաճանին անարգանքի սյունին գամեցին։
  7. ճամփա պահել-Երկու օր էր նրա ճանփան էին պահում։
  8. ականջի հետև գցել-Տատի ասածը տղան ականջի ետևն Էր գցել։

4. Հետևյալ բառերի համար գտնել հոմանիշ դարձվածքներ
ծաղրել-ծիծաղել մեկի վրա
հիվանդանալ-անձնատուր լինել որևևէ մեկին
օգնել-ձեռք մեկնել
հասկանալ-համամիտ լինել
մեռնել-անձը զոհել
անտեսել-չնկատել արածը
ծուլանալ-դանդաղել գործում
ուրախանալ-սիրտը բացվել
ճարպիկ-աչքը բաց
թանկ-կրակի գին
սպառնալ-վախի մեջ պահել
գունատվել-արյունը ջուր դառնալ
էժան-ջրի գին


Posted February 13, 2024 by Դաղլյան Արամ in category Մայրենի 6

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*