April 26

Գումարման զուգորդական հատկությունը

Դասարանական առաջադրանքներ

1․ Հաշվի՛ր օգտագործելով գումարման զուգորդական հատկությունից։

700+630+70 1400

415+392+8 815

5440+60+493+7 6000

2․ Հաշվի՛ր տրված կողմերով քառանկյան պարագիծը՝ օգտվելով գումարման զուգորդական հատկությունից։ 11 սմ 20 մի

3․ Մեծ միավորներից մեկն արտահայտի՛ր փոքր միավորով։ 

33մ6դմ = 336 դմ

2տ5ց =ցմ

23ց15կգ

32կգ50գ

4․ Երկու կից հողամասերից մեկի մակերեսը 225մ2-ով մեծ է մյուի մակերեսից։ Որքա՞ն է հողամասերից յուրաքանչյուրի մակերեսը, եթե դրանց մակերեսները միասին 2445մ2 է։

5․ Համեմատի՛ր 

7կգ850գ * 8կգ200գ

8տ40կգ * 8տ400գ

90տ10ց * 91տ

75ց32կգ * 7տ532կգ

6․ Հայկի մտապահած թվին գումարելով 64՝ կստանանք Արայի մտապահած թիվը։ Ո՞ր թվերն են մտապահել նրանք, եթե այդ թվերի գումարը 2344 է։ 

7․ Երկու թվերից մեկը մյուսից մեծ է 25-ով։ Գտի՛ր այդ թվերը՝ գիտենալով, որ դրանց գումարը 425 է։ 

8․ Երեք հավասար թվերի գումարը 600 է։ Որքա՞ն է այդ թվերից երկուսի գումարը։ 

Տնային առաջադրանքներ

1․ Հաշվի՛ր օգտագործելով գումարման զուգորդական հատկությունից։

120+800+200+40

330+700+300+15

4550+50+395+5

2․ Հաշվի՛ր տրված կողմերով քառանկյան պարագիծը՝ օգտվելով գումարման զուգորդական հատկությունից։ 

3․ Մեծ միավորներից մեկն արտահայտի՛ր փոքր միավորով։ 

20օր12ժ

21ժ15ր

45ր18վ

32կմ6մ

11մ8սմ

4․ Կարենը խաղողի համար վճարեց 450դրամով ավելի, քան դեղձի համար։ Նա որքա՞ն վճարեց մրգերից յուրաքանչյուրի համար, եթե ընդամենը վճարեց 2650 դրամ։

5․ Համեմատի՛ր 

5կմ400մ * 6կմ200մ

8մ40սմ * 8մ4դմ

5մ75սմ * 5մ7դմ

12դմ8սմ * 128սմ

6․ Լալայի մտապահած թվից հանելով 45՝ կստանանք Աննայի մտապահած թիվը։ Ո՞ր թվերն են մտապահել նրանք, եթե այդ թվերի գումարը 2349 է։ 

7․ Երկու թվերից մեկը մյուսից փոքր է 35- ով։ Գտի՛ր այդ թվերը՝ գիտենալով, որ դրանց գումարը 435 է։

8․ Հաշվի՛ր DB հատվածի երկարությունը՝ գիտեալով, որ․ 

AC=41մմ,  AD=16մմ, BC=9մմ։ 

April 26

Դասարանում ․26․04․2022․

Անտուան դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված)

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

___պատմվածքը__________________________

___ հեքյաթի___________________________

___հարյուր___________________________

___ եղբայր___________________________

  1. Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.

ա/ պատկերացնել
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել

  1. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.
           ա/ գեղեցիկ               գեղեցկուհի________
    բ/ շատ                      _Բազում_____________
    գ/կախարդական    _մոգական___________

դ/ մեծ                     _Խոշոր____________________

  1. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/ խաղեր

բ/ պատուհաններ

գ/ թվեր

դ/ իշխան

5. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ գեղեցիկ — ածական

բ/ տխուր — գոյական

գ/ գառնուկ — գոյական

դ/ մոլորակ – գոյական

6. Փակագծերում նշված բայերը(գործողություն ցույց տվող բառերը) համապատասխանեցրո՛ւ տեքստին:

_(հասկանալ)_______                    __________________

__(ճանաչել)_______________                    __________________

_(հիշել)_______________                     __________________

(վախենալ)________________                    __________________
7. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները:
__________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

8. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:
__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

9. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

բ/ արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

դ/ հեղինակի սիրտը ճմլվում էր

10. Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

ա/ ճիշտ հարցեր էին տալիս

բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

11. Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան և  ներեն մեծերին:
____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

_________________________________