April 18

Օղակաձև զբոսայգու արձաններ

Համացանցի օգնությամբ դուրս հանի՛ր տեղեկություններ Օղակաձեւ զբոսայգու հետեւյալ արձանների մասին։

  • «Բարեկամության ձեռքեր»
  • «Հովհաննես Այվազովսկի»
  • «Միքայել Նալբանդյան»
  • «Տիգրան Պետրոսյան»
  • «Վահան Տերյան»

1«Բարեկամության ձեռքեր»

«Բարեկամության ձեռքեր» (պաշտոնական անվանումն է, իրականում՝ «Հիսուսի ձեռքեր»), քանդակ Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի հետնամասում, տեղադրվել է 1965 թ.-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Քանդակը հանդիսանում է մայրաքաղաք Երևանի և Իտալիայի Կարրարա քաղաքի եղբայրության խորհրդանիշը։

Քանդակագործներ՝ Խիլմա Մադերա, Արա Հարությունյան

Հուշարձանը կառուցված է սպիտակ մարմարից, բարձրությունը 2,5 մետր է։

Բարեկամության ձեռքեր (քանդակ, Երևան) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հովհաննես Այվազովսկի»

Հովհաննես Այվազովսկու հուշարձան, գտնվում է Երևանում՝ Օղակաձև զբոսայգում, Երևանի Կամերային երաժշտության տան մոտ, տեղադրվել է 2003 թվականին։

Քանդակագործ՝ Յուրի Պետրոսյան

Ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան

 

«Միքայել Նալբանդյան»

Միքայել Նալբանդյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու գրողի անվան փողոցի վերջնամասում, տեղադրվել է 1965 թվականին[1]։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Տիգրան Պետրոսյան»

Տիգրան Վարդանի Պետրոսյան (հունիսի 17, 1929[1][2][3][…]ԹիֆլիսԱԽՖՍՀԽՍՀՄ[1] – օգոստոսի 13, 1984[3][4]ՄոսկվաԽՍՀՄ), խորհրդահայ շախմատիստ[5], միջազգային գրոսմայստեր (1952) և շախմատի աշխարհի չեմպիոն 1963-1969 թվականներին, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու։ Նրա մականունն էր «Երկաթե Տիգրան», որը նրան շնորհվել է իր գրեթե անհաղթահարելի պաշտպանողական խաղաոճի պատճառով, որտեղ գլխավոր շեշտը դրվում էր ավտանգության վրա[6]։ Պետրոսյանին են վերագրում Հայաստանում շախմատի մասսայականացումը[7][8]։

Պետրոսյանը Շախմատի աշխարհի առաջնության հավակնորդ է եղել 8 անգամ (1953, 1956, 1959, 1962, 1971, 1974, 1977 և 1980 թվականներին)։ Նա 1963 թվականին Միխայիլ Բոտվիննիկի դեմ խաղում հաղթել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը, 1966 թվականին Բորիս Սպասկու դեմ խաղում հաջողությամբ պաշտպանել է տիտղոսը, իսկ 1969 թվականին նույն Սպասկու դեմ խաղում՝ կորցրել։ Այսպիսով նա աշխարհի գործող չեմպիոն կամ Հավակնորդների մրցաշարի հաղթող է եղել մոտ տասը տարի՝ 3 հաջորդական եռամյա փուլերի ընթացքում։ Նա 4 անգամ հաղթել է ԽՍՀՄ առաջնությունում (1959, 1961, 1969 և 1975 թվականներին)։

Վահան Տերյան»

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան, հունվարի 28 (փետրվարի 9), 1885 կամ 1885ԳանձաԹիֆլիսի նահանգՌուսական կայսրություն – հունվարի 71920[1] կամ 1920ՕրենբուրգԽորհրդային Ռուսաստան[1]), նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։

 


Posted April 18, 2022 by Դաղլյան Արամ in category Հայենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*