October 4

Դեպի Արատես

Ժամկետը` Մինչև հակտեմբերի 10

Մասնակիցներ` 6-րդ դասարան

Թեմա` Հարաբերություններ

Գործնական աշխատանք

Հիշեցում, թե ինչ է հարաբերությունը:

Շատ հաճախ երկու մեծությունների քանորդով կարելի է բնութագրել առարկայի այս կամ այն կարևոր հատկությունը: Այդպիսի քանորդներն ընդունված է անվանել հարաբերություններ։ Բերենք օրինակներ:

1. Շարժվող առարկայի արագությունը նրա անցած ճանապարհի և այն անցնելու ժամանակի հարաբերությունն է:

2. Ճաշի համը մեծ չափով կախված է ճաշում պարունակվող մթերքների զանգվածի և օգտագործված աղի քանակության հարաբերությունից։

Մաթեմատիկական տեսակետից՝ հարաբերությունը երկու թվերի քանորդն է. բաժանելին կոչվում է հարաբերության նախորդ անդամ, բաժանարարը՝ հարաբերության հաջորդ անդամ, իսկ քանորդը՝ հարաբերություն։ Հարաբերությունը ցույց է տալիս, թե քանի անգամ է հարաբերության նախորդ անդամը մեծ հաջորդ անդամից կամ նրա որ մասն է։

Գործնական աշխատանքի ընթացքը, նկարագիրը:

Սիրելի՛ սովորող, բլոգում նոր գրություն բացիր, վերնագիրը գրիր՝ <<Դեպի Արատես >>:

1.  Վերցու հեռախոսդ, և հասկացիր, թե քո գնտվելու վայրից ինչքան է դեպի Արատես հեռավորությունը:150կմ

2. Տվյալները տեղադրիր բլոգում

3. Նշիր  մեքենայով  թե ավտոբուսով է լինելու տեղափոխումը: Մեքենայով

4. Ընտրիր միջին արագություն, որպեսզի կարողանաս հաշվել թե քանի ժամում կլինես նշված վայրում: 3 ժամում, 50կմ/ժամ արագությամբ:

6. Ամբողջականացրու տվյալները (ճանապարհի երկարություն, արագություն)   Ճանապարհի երկարությունը 150կմ,արագություն 50կմ/ժամ

5. Կարող ես օգտվել այս բանաձևերից` S=V·t, V= S/t, t=S/V:

50×3=150  150 :3=50  150:50=3

6. Աշխատանքը կարող ես ներկայացնել պատումի տեսքով:  Իմ բնակավայրից Մուսալեռից դեպի Արատես 150կմ է,եթե շարժվենք 50կմ ժամ արագությամբ կհասնենք 3 ժամում:

7. Աշխատանքը ուղարկիր tatevmkrtchyan@mskh.am հասցեով մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ:


Posted October 4, 2023 by Դաղլյան Արամ in category Մաթեմատիկա

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*