March 9

Հայրենիքում

Հայրենիքում

Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը շատ լավ կարդալ սովորի՛ր, կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր
  •  (այսպեսաստղային — աստղ+ային, ածանցավոր բառ): ձյունապատ-ձյուն+ա+պատ բարդ բառ, մանկական-մանուկ+ական,ածանցավոր բառ, աստղային-աստղ+ային,ածանցավոր բառ,անհուն-ան+հուն,ածանցավոր բառ,ձյունոտ-ձյուն+ոտ,ածանցավոր բառ,իրիկնամուտ-իրիկուն+ա+մուտ,բարդ բառ;
  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր: աչեր-աչքեր,մրմունջ-մեղմ ձայն,անուրջ-երազ,տեսիլք;
  • Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։Գոյական-լեռ,լիճ,երկինք,երազ,գիշեր, Ածական-ձյունապատ,կապույտ,մանկական,թափանցիկ,աստղային, Բայ-լսում էի,նայում էի,զարթնում էի,կանչում էի,ծածկում էի;