April 3

Վրթանես Փափազյան: Առյուծի մահը

Անապատի մեջ արշավող, անտառը թունդ հանող և ազատության մեջ մեծացած խրոխտ առյուծը թակարդի մեջ ընկավ։

Անտառից ելած՝ որս էր որոնում, շուրջն ահ սփռելուն համար մտովին հրճվում, երբ հանկարծ գլորվեց-ընկավ ու մի ցանցի մեջ իրեն բռնված գտավ։ Մի ցանց ահռելի, համրաբար շարժվող, կծկվող–գալարուն, որ մի րոպեի մեջ կաշկանդեց նրան, քաշեց, հավաքեց ու կծիկ դարձրեց։ Ոչ մի շարժում իսկ գործել չէր կարող. մի խումբ կոշտ կապեր, սարդի ճանկերով, պարզվեցին դեպ նա, և առյուծն ընկավ խճճված ու կապված…

Մռնչաց, կատաղեց, բուռն ճիգեր գործեց, ոստոստեց, կապերը կծոտեց, որչափ ուժ ուներ՝ գալարվեց, տանջվեց, բայց ո՛չ շղթան փշրեց, ո՛չ էլ ցանցը պատռեց…* * *

Անտառի քաջը, կենդանիների արքան գերի էր այլևս։ Իր կյանքում երբեք կապեր չէր տեսել, արգելքի առաջ գլուխ չէր ծռել, կտրել էր նա դաշտ, ձոր, անապատ անհուն, անցել էր անտառ, գետեր սրընթաց, մագլցել լեռներ… աշխարհն ամբողջ ոտնատակ տվել, ազատ օդի մեջ ապրել անկաշկանդ, ազատ էր ծնվել, ազատ էր սնվել և ահա այժմ կծկած, գալարած, ցանցով խճճած, գետնին պինդ գամած, անհասկանալի կապերով սեղմված, չէ՛ր էլ ըմբռնում, թե ի՞նչ էր եղել, ինչո՚՞ւ բանտարկվել և կամ ո՛վ էր նրան այդպես խղճուկ, դառն դրության մեջ ձգել։

Մռնչաց, ոստնեց, ժամերով ճգնեց, ապա հուսահատ, աչքերը փակած, գլուխը կրծքին, բաշն իջեցրած՝ սկսեց խորհել։

Ի՞նչ էր այդ ուժը — իր ուժից շատ բարձր, այդքան խորամանկ և այդքա՜ն ճարպիկ. ո՞ւմն էր ահռելի այդ շանթող ձեռքը, որ աներևույթ՝ պարզված դեպի նա, անտառի հերոսից կծիկ էր շինել ու անշարժ, գերի՝ դաշտի մեջ գամել։

Եվ նա վեր նայեց։ Մի թեթև ու թույլ խշրտուք լսեց, ապա իր ցանցից մի քայլ հեռվում մի մարդ նշմարեց։ Մարդն էր այն. չնչին արարածը, որից տասնյակներ նա պատառոտել, բզկտել էր հաճախ և որն այժմ այնտեղ, ցանցի կապը ձեռքին, նայում էր խրոխտ որսին, նայում հրճվանքով, ծաղրում արքային, ծաղրում հսկային։

Ելավ, ուզեց ոստնել, հանդուգն ծաղրողին մի պատառ շինել, փշրել տրորել… բայց մարդը կապը ձգեց, և ցանցը կուչ եկավ, ավելի սեղմվեց ու առյուծի ջանքերն ի դերև հանեց։

Օհ, ի՜նչ անկում, ինչպիսի՜ վիճակ։ Խաղալի՜ք լինել մարդու ձեռքի մեջ, ենթարկվել ծաղրի, հեռու անտառից, խլված անապատից, ազատ վայրերից, ստորացուցիչ կապերի մատնված, անհո՜ւյս ու գերի՜…

Եվ առյուծը դառնացած լացավ աղիողորմ։ Ու նրա լացից անտառը դողաց, ժայռերը հնչեցին, դաշտը թունդ ելավ…* * *

Օրերո՛վ մնաց առյուծը ցանցի մեջ. նրան կեր տվին, բայց ոչինչ բերանը չառավ. նրան շրջապատեցին, բայց նա լուռ մնաց. լուռ, հուսահատ և մահվան ցանկացող…

Մի օր էլ մի մեծ վանդակ բերին դավաճան ցանցի կողքին, առյուծին ստիպեցին ելնել, շիկացած երկաթներով առաջ մղեցին և նկուն դարձրած՝ վանդակի մեջ առին։

Այժմ կապ չկար, բայց երկաթե ամուր ձողերով կազմած չորս բարձր պատեր կային։

Առյուծը փորձեց բացվածքների միջով նեղնալ՝ դուրս սահել. գլուխը դեմ տվավ, հսկա ոստյուններով ձողն ի վեր թռավ, կատաղի քայլերով վանդակի մեջ վազվզեց, հնարք որոնեց, դրսում երևացող ազատ երկնքին կանչեց, ազատ տարածությունը տենչաց, ապա ամբողջ վանդակը ցնցեց, դղրդացրեց… բայց տեսավ, որ զուր էր, ամեն ջանք ունայն, և որ գերի էր, բռնված, կաշկանդված…

Տխուր ու տրտում՝ նստեց վանդակի ձողերի առաջ, ոտները ծալեց, պոչը հավաքեց, գլուխը թաթերի վրա առավ և աչքերն անհագ տենչանքով լիքը, սևեռեց հեռու՝ իր անապատին, իր գոռ անտառին, ուր երեկ դեռևս հպարտ ու խրոխտ՝ անցնում էր ազատ, ուր երեկ դեռևս իր լայն թոքերով շնչում էր, փռնչում։

Ահա այն ժայռը, այն մեծ լերկ քարը, որի կատարին կանգնել էր ժամերով, արևի տակ հանգչել, հեռուները դիտել, իր սուր աչքերով որսեր որոնել և արհամարհոտ՝ ոտքերի մոտից սահող մողեսները զննել, զեռունների փոքրությունը ծաղրել…

Ա՛հ, որքա՜ն կուզենար այժմ այդ մողեսների պես փոքր լինել, սահել վանդակի ձողերի միջով, գնալ–ապրել միշտ խուլ խոռոչներում, ավազանների մեջ, չնչին բան դառնալ, առյուծ չլինել, միայն թե ազատ, ազա՛տ կապերից, վանդակից, բնության ծոցում ուզած տեղն ապրել, ուզած տեղը մեռնել…* * *

Վերջապես վանդակը շարժեցին, շատ օրեր գլորեցին առաջ, ապա ինչ-որ երերուն տախտակի վրա ամրացրին և մեծ ջրի վրա լողացնելով տարան բազմամարդ մի երկիր հանեցին։

Առյուծն այդ բոլորը տեսավ զարմացած։ Ծովի ալիքների, կապույտ տարածության առաջ զմայլած մնաց, իր անապատը կարծեց։ Հետո, վանդակի շուրջը ժողովվող ժխորին նայեց քամահրանքով, իմացավ, որ մտցրել էին իրեն մի անծանոթ տեղ, ուր ոչ անտառ կար և ոչ անապատ, ուր հորիզոնն իսկ վանդակի էր նմանում. փակված, կարճ սեղմված, և օդը ճնշող, թանձր, հեղձուցիչ։

Շշմած, մեքենայաբար կերավ՝ ինչ տվին, արեց՝ ինչ ուզեցին։ Է՛լ չմռնչաց, էլ չկատաղեց, միայն կծկված վանդակի մի անկյունում՝ ժամերով անշարժ, միտքն իր անապատին, երազը՝ անտառին և լայնարձակ օդին, դառն հեկեկանքով լացավ ու մեռնել ուզեց։

Այդպես էր, որ նրան տարան, շրջեցրին քաղաքներ, նորից ջրեր անցկացրին, նորից մռայլ, խեղդիչ երկիրներ և վերջիվերջո մի անտառանման այգու մեջ մտցրին, վանդակը բարձրացրին, ստիպեցին նրան անցնել մի ուրիշ, ավելի մեծ ու կլոր շրջանի մեջ, դուռը փակեցին, մի կտոր միս էլ ներս ձգեցին, թողին ու հեռացան։

Առյուծն այժմ գազանանոցում էր։* * *

Ի ցույց էր դրված մի մեծ ու կլոր բարձր վանդակում, ուր մինչևիսկ, կարծես նրան ծաղրելու համար, փոքրիկ քարերից չնչին, խաղալիքի նմանող ժայռ էին կազմել մոտը սյունի պես կերտված, ցանցառ տերևներով, մանրիկ ճյուղերով ճղճիմ ծառ տնկել, ծառի տակը՝ ջրի ավազան, վանդակի հատակի վրա՝ ծովի չոր ավազ…

Առյուծը շուրջը նայեց, զզվանքով տեսավ իր ազատ հայրենիքը ծաղրող այդ ծառն ու ժայռը, պոչով փշրեց աոաջինը, ոտքով կոտրեց երկրորդը և դուրս նայեց: Դիմացը՝ պատեր, հեռուն՝ ուրիշ վանդակներ էր. ապա մռայլ ծառեր և նրանց տակը պտտող նայողներ, որոնք երբեմն մոտ էին գալիս բերանները բաց, դիտում և կամ ահաբեկ՝ ետ-ետ էին քաշվում…

Եվ հանկարծ այդ բոլորի մեջ լսվեց մի ծանոթ և խռպոտ մռնչյուն, որ լուտանքով գոչում էր.

— Ողջո՜ւյն անկյալ վեհափառության… Դարձավ։ Տասը քայլ հեռու, նո՛ւյնպես վանդակում, ձողերի ետևից գլուխն երերցնելով, չարամիտ վագրն աչքերը հեգնությամբ լի՝ իրեն էր նայում: Երբ նրանց ակնարկները միմյանց հանդիպեցին, արյունարբու գազանը ոռնաց ու ասաց.

— Ողջո՜ւյն, անապատի հզոր դու արքա, գոռ ան՛տառների, ազատ ժայռերի մեծ հսկա, եկել ես մեզ ընկե՞ր, մեզ՝ չնչիններիս, մեզ ստորներիս բախտակից եղել… Ողջո՛ւյն, անկյալդ վեհափառություն…

Ապա մի մեծ չարախնդաց, դիվային ծիծաղ լսվեց նրա վանդակից, հետո քրքիջն անցավ մի երրորդ վանդակի, որտեղից ինձը ատամները բացած, փայլուն աչքերով նայում էր հեգնությամբ… Եվ այդպես, քրքիջը քայլեց, վանդակից վանդակ մտավ, և մի րոպեի մեջ առյուծն իրեն գտավ շրջապատված չնչին անասունների, գերի գազանների, գայլերի, նույնիսկ կապիկների ծաղրով ու հեգնություններով։

— Ահ, արքա՜, խոնարհ մեր ողջույնը, — կանչում էր ինձը։

— Ողորմած եղիր, հզո՛ր թագավոր, որ համարձակվում ենք քեզ ընկեր լինել, — ոռնում էր գայլը:

— Մենք կապիկներս քեզնից հզոր ենք, — ճչում էին անճոռնիները, — որովհետև ուրախ ենք և կատակում ենք…

Ու ծաղր, հեգնություն, քրքիջ, աղաղակ ամեն կողմից տեղացին բռնված հզորի անպաշտպան գլխին։

Առյուծը մռնչաց, ոստնեց դեպի ձողերը, ուզեց դուրս ելնել, տրորել-ջարդել այդ հեգնողներին… բայց բախվեց ձողերի, գազանապահի հրաշեկ երկաթն այրեց նրա թաթը, և նա նկուն, կատաղի, գլուխը թաթերի մեջն առավ և ուզեց մեռնել։* * *

Դառն էր այդ բոլորը. դառն, անտանելի։ Մեռնելը խի՛ստ լավ էր։ Կուզենար տեսնել իր արյան կաթիլ առ կաթիլ քամվելը, իր անդամների կտոր առ կտոր բզկտվելը, կուզենար թաթերը փշրել ձողերի վրա, սիրտը հոշոտել, կորզել, դուրս ձգել:

Գիշերն էլ եկավ մռայլ ու խոնավ: Ծաղրն ու քրքիջը սաստկացավ, մեծացավ։

— Ա՛հ, մեռնելուց վախենո՞ւմ ես, — գոչում էր վագրը, — վանդակի մե՞ջ ես, փառավոր արքա՛…

— Ա՛հ, դու թշվա՞ռ ես, առյո՛ւծ ահալից, — մլավում էր ինձը…

— Թքե՛լ, թքել առյուծի վրա, — ճչում էին կապիկները… Առյուծը գլուխը կռացրեց, քաշվեց քարերի ետևը, աշխատեց մթության մեջ ընկղմվել և այդ ծաղրող ձայները չլսել։

Ոչ, պետք էր դուրս գնալ. ինչ որ էլ լիներ, մեռներ կամ ապրեր_պետք էր դուրս ելնել, ոտքի տակ տալ, տրորել ամեն բան, ամեն արարած, միայն մի րոպե, մի վայրկյան ազատության մեջ լինել, այնտեղ էլ մեռնել…

Եվ նա մոտեցավ վանդակի դռան, խուլ մռնչյուններով քաշեց ձողերը, ցնցեց ամեն բան ու գերբնական մի ուժով, հուսահատ ճիգով փշրեց դռան շղթան և դուրս թռավ իր դիմացը բռնված հրաշեկ երկաթի վրա…

Գազանապահն էր այն, մի սպառնալից, կրակած ձողակով, որ մոտենում էր նրան և հնչեղ ձայնով ներս հրավիրում…

Առյուծը ժողովեց իրեն, հետո ոստնեց:

— Մեռնե՜լ ազատ… — գոչեց նա։

Եվ երկաթը վժժալով՝ նրա կուրծքը մղվեց։

Առյուծը գալարվեց, երկնքին նայեց, անապատն երազեց, անտառին հառաչեց և հրաշեկ երկաթը կրծքին, աչքերն ազատության, մեռավ քաջի պես, բայց ազա՜տ օդում, ազա՜տ երկնքի տակ…

Բառարանի օգնությամբ բացատրիր բառերը
:

Գոռ-հպարտ
Համրաբար-Համր կերպով
Ճիգ- ուժերի լարում
Ոստոստել- Մի բանից մյուսը՝ մի տեղից մյուսը ցատկել
Անհուն- Հուն չունեցող
Սրընթաց- Արագորեն անցնող
Մագլցել- Մագիլներով կառչելով բարձրանալ
Գամել- մեխով ամրացնել
Խորհել- Մտահոգվել
Նշմարել- Նկատել
Խրոխտ- Հզոր, հաղթական
Հանդուգն- Համարձակ
Ի դերև հանել- Ապարդյուն դարձնել, ձախողել
Նկուն- Ընկճված
Ունայն- Դատարկ
Անհագ-Չհագեցող
Սևեռել- ուշադրիր նայել
Հեղձուցիչ- խեղտող
Ճղճիմ- Մանրախնդիր
Լուտանք- Հայհոյանք

1, Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը:Ավելի լավ է մեռնել ազատոււթյան մեջ քան ապրել գերության մեջ:


2. Առյուծը ինչպիսի՞ մարդ կլիներ: Կցանկանայի՞ր նման մարդու հետ ընկերություն անել. ինչու՞:
Եթե առյուծը մարդ լիներ, նա կլիներ քաջ համարձակ ազատասե և խիզախ ես շատ կուզենայ նման մարդու հետ ընկերություն անել:

3. Ստեղծագործական աշխատանք` Ինչ է ազատությունը կամ Ազատության գինը:

ազատությունը շատ թանգ բան է : Շատ մարդկանց համար դա ավելի թանկ էր և մարդիկ մահանալ ազատոււթյան մեջ քան ապրել գերության մեջ: ինձ համարել ազատությունը նույնպես շատ թանկ է , որ երբ, որ եսել հայտնվել գերության մեջ եսել կսպանեյ ինձ:

March 18

Դասարանական աշխատանք

 

 

  1. Լուծիր հավասարումը.

 

ա) 5 + x = 3  

 

բ) -7 + x = -2

 

գ) x + 3 = -6

 

դ) 12 + x = -8

 

ե) x + 18 = 18

 

զ) -13 + x = -5

 

ա) 6x = -7

 

բ) -2x = -13

 

գ) 2x = 0

 

դ) -5x = 0

 

ե) -x = 2

 

զ) 3/4x = 1

 

է) -2x = 1/4

 

ը) -2/3x = -3

 

ա) 36 – 9x = 0   -9x=-36 x=4

 

բ) 5x + 2x – 9 = 5 7x=14 x=2

 

գ) 9x + x + 9 =19  10x=10 x=1

 

դ) 6x – 1 = x 5x=1 x=1/5

 

ե) 7x – 6 = x  6x=6 x= 1

 

զ) x + 8 = 3x – 4  -2x=-12  x=6

 

ա) 4 – x = 2 + x

 

բ) 6x + 8 = 2x – 4

 

գ) 6x – 7 = 2x – 8

 

դ) 6x – 3 = 2 – 3x

 

5.

ա) 4(x – 5) = 4

 

բ) 15 + 5(x – 1) = 0

 

գ) -(x + 9) = 7

March 18

Ածական, գործնական աշխատանքներ, 6-րդ դասարան

Կատարիր առաջադրանքները

1․Տրված բառերից առանձնացրու ածականները․Միրգ, կտրիճ, ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախ, անօթևան, դժգույն, վեցվեց, երգիչ,  քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն,
ծանոթություն, վազել, թերևս, բայց:

2․Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝  հմայել, վախենալ, երազ, գրավել:

3. Դո՛ւրս գրիր ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

4․Գրիր տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող երեք ածական։
Մայրիկ, այգի, ուսուցչուհի, գիրք, գորգ։

March 14

Մաթեմատիկա 14․03․2024

Դասարանական աշխատանք

 

  1. Արդյո՞ք 2 թիվը տրված հավասարման արմատ է.

 

ա) x – 2 = 0  2-2=0 ճիշտ է

 

բ) x + 4 = 0 2+4=6 սխալ է

 

գ) 2x = 4 2×2=4 ճիշտ է

 

դ) 3x – 4 = x 3×2-4=2 ճիշտ է

 

  1. Լուծիր հավասարումը (2-6 վարժություններ).

 

ա) x – 2 = 0 2-2=0 ճիշտ է

 

բ) x + 4 = 0 2+4=6 սխալ է

 

գ) 100 + x = 0 100+x=102 սխալ է

 

դ) x – 5 = 6 2-5=3 սխալ է

 

ե) x + 2 = 5 

 

զ) x – 11 = -7

 

ա) x – 1/2 = 1/2

 

բ) x – 1/3 = 1/4

 

գ) x – 1 = -1/3

 

դ) 1/7 + x = 11

 

ե) 7/9 + x = 2 1/2

 

զ) x – 2 1/2 = -1 3/5

 

ա) 3x = 2

 

բ) 6x = -7

 

գ) -2x = 1/4

 

դ) 1/2x = 3

 

ե) -1/3x = -3

 

զ) -x = 2

 

ա) 2x – 6 =0

 

բ) 12 + 3x = 0

 

գ) -x + 7 = 0

 

դ) 5 – 2x = 1

 

ե) 3x + 1 = 7

 

զ) -5x – 2 = -12

 

ա) 3x + 2x = 10

 

բ) 5x + x = 6

 

գ) 5 = 4x – 3x

 

դ) 8 = 3x – x

March 13

Հաստատուն մագնիսներԼույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ:

Հաստատուն մագնիսներ

Մագնիսները, էլեկտրականացած մարմինների նման կարող են փոխազդել։ Դրանք փոխազդում են իրենց շուրջ գոյություն ունեցող մագնիսական դաշտերի միջոցով։ Մի մագնիսի մագնիսական դաշտն ազդում է մյուս մագնիսի վրա։ Եվ հակառակը՝ երկրորդ մագնիսի մագնիսական դաշտն էլ ազդում է առաջին մագնիսի վրա։Երկաթը, կոբալտը, թուջը, պողպատը և մի քանի այլ համաձուլվածքներ մագնիսական երկաթաքարի ազդեցությամբ ձեռք են բերում մագնիսական հատկություններ և երկար ժամանակ պահպանում այն։
Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ:
Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։ Մագնիսներն ունեն երկու բևեռ՝ հյուսիսային և հարավային։Երկու մագնիսների տարանուն բևեռները ձգում են իրար, իսկ նույնանուն բևեռները՝ վանվում իրարից։Ընդունված է հյուսիսային բևեռը ներկել կապույտ գույնով և նշանակել N տառով, հարավայինը՝ կարմիր և նշանակել S տառով։

Կողմնացույց

Երկիրն օժտված է մագնիսական հատկություններով: Նա կարող է դիտվել որպես մի հսկայական մագնիս:Երկրի աշխարհագրական և մագնիսական բևեռները հակառակ են դասավորված։
Երկրի հյուսիսային աշխարհագրական բևեռի մոտ տեղակայված է  հարավային  մագնիսական բևեռը, իսկ հարավային աշխարհագրական բևեռի մոտ՝  հյուսիսային  մագնիսական բևեռը։

Կողմնացույցի մագնիսական սլաքը փոքր, հաստատուն մագնիս է, որը կողմնացույցի հիմնական մասն է։

Տեղանքում կողմնորոշվելու համար է օգտագործվում կողմնացույցը։  Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։ Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն։ Նույն պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական հյուսիսային բևեռի կողմը։
Ուժեղ տաքացման ժամանակ մագնիսները կորցնում են իրենց մագնիսական հատկությունները։ Այս երևույթը կոչվում է ապամագնիսացում:
Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին լայն է։ Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, հեռախոսներում, բարձրախոսներում։ Դրանք կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, բժշկության մեջ, կենցաղում։

Լույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ:

Բազմաթիվ դիտումներով և փորձերով հաստատվել է, որ թափանցիկ համասեռ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ։
Օրինակ
Եթե լույսի աղբյուրի և մեր աչքի միջև տեղադրենք անթափանց մարմին, ապա լույսի աղբյուրը մենք չենք տեսնի, քանի որ լույսի ուղղագիծ տարածման հետևանքով ճառագայթը չի կարողանա շրջանցել խոչընդոտը:
Լույսի ուղղագիծ տարածմամբ են բացատրվում ստվերների առաջացումըԱրեգակի, Լուսնի խավարումները և այլ երևույթներ:

Ստվերի առաջացումը

Լույսի ուղղագիծ տարածմամբ է բացատրվում ստվերի առաջացումը: Նկարներում պատկերված են անթափանց մարմիններ՝ գունդ և սափոր:
Փոքր չափեր ունեցող լույսի S աղբյուրով լուսավորելիս Bէկրանին առաջանում է ստվեր: Եթե լույսը ուղղագիծ չտարածվեր, ապա կշրջանցեր գունդը կամ սափորը և կլուսավորեր դրա հետևում գտնվող էկրանի ողջ տիրույթը:
Լույսի ուղղագիծ տարածումն օգտագործում են տեղանքում կամ ստորգետնյա ուղիղ ճանապարհներ նախագծելու, ուղիղ գծով սյուներ տեղակայելու համար:
Սյուները տեղադրում են այնպես, որ բացի մոտակա սյունից` մնացածը չերևան:

Արեգակի և Լուսնի խավարումները 

Լուսինը լույսի աղբյուր չէ, այն սեփական լույսից զուրկ անթափանց մարմին է, սակայն տեսանելի է, քանի որ անդրադարձնում է Արեգակից իր վրա ընկնող ճառագայթները։
Երբ Լուսինը հայտնվում է Արեգակի և Երկրի միջև, լրիվ կամ մասնակի չափով ծածկում է Արեգակի տեսանելի սկավառակը, Լուսնի կոնաձև ստվերն ընկնում է Երկրի վրա և տեղի է ունենում Արեգակի խավարում։
Երկրի մակերևույթի՝ լրիվ ստվերի սահմաններում հայտնված մասերից, դիտվում է Արեգակի լրիվ խավարում, իսկ ոչ լրիվ ստվերում գտնվող տեղերից դիտվում է Արեգակի մասնակի խավարումը։
Արեգակի խավարում դիտվում է, երբ Լուսինը հայտնվում է Արեգակի և Երկրի միջև:

Լուսնի խավարումը դիտվում է, երբ Երկիրը հայտնվում է Արեգակի և Լուսնի միջև:

Այդ դեպքում Լուսինը գտնվում է Երկրի կողմից առաջացած ստվերի տիրույթում:
Արեգակի և Լուսնի խավարումները գիտնականները կարողանում են մեծ ճշգրտությամբ կանխատեսել կատարվելուց շատ տարիներ առաջ:

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս: Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ
  2. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ: Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ
  3. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը: Կողմնացույցի մագնիսական սլաքը փոքր, հաստատուն մագնիս է, որը կողմնացույցի հիմնական մասն է։
  4. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները: Մագնիսները օգտագործում են բժշկության մեջ կենցաղում ղաղալիքներ մեջ և այլն
March 13

Ածականի տեսակները

Ածականները լինում են որակական և հարաբերական:Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն՝ հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային: Օրինակ՝ կապույտ երկինք, նեղ ճանապարհ, զուլալ աղբյուր և այլն:Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի կապը, հարաբերությունը ուրիշ առարկաների հետ: Օրինակ՝ երկաթե դուռ, մայրական սեր, արևային օր: Հարաբերական ածականները սովորաբար ցույց են տալիս առարկայի ոչ համեմատելի հատկանիշ: Հարաբերական ածականներ են կազմվում ական, ային, ե, եղեն, ենի, յա, յան ածանցներով, ուսուցչական, լեռնային, փայտե, հրեղեն, մայրենի, մարմարյա, հուլիսյան և այլն:Առաջադրանքներ:1.Կազմիր կապակցություններ՝ փակագծերի մեջ առնված գոյականներից կազմելով հարաբերական ածականներ:(Երկաթ) դարպաս, (մետաքս) թաշկինակ, (լեռ) գոտի, (ծով) կենդանի, (որդի) սեր, (աշակերտ) պայուսակ, (դպրոց) հասակ, (զինվոր) ջոկատ, (գյուղ) կյանք, (օդ) ուղիներ, (մարմար) սյուն, (բյուրեղ) արցունք, (հերոս) արարք, (ջուր) կենդանի:

Երկաթ-դարպաս-երկաթյա դարպաս, մետաքս-թաշկինակ-մետաքսյա թաշկինակ, լեռ-գոտի-լեռնային գոտի, ծով-կենդանի-ծովային կենդանի, որդի-սեր-որդիական սեր, աշակերտ-պայուսակ-աշակերտական պայուսակ, դպրոց-հասակ-դպրոցահասակ, զինվոր-ջոկատ-զինվորական ջոկատ, գյուղ-կյանք-գյուղական կյանք, օդ-ուղիներ-օդային ուղիներ, մարմար-սյուն-մարմարյա սյուն, բյուրեղ-արցունք-բուրեղյա արցունք, հերոս-արարք-հերոսական արարք, ջուր-կենդանի-ջրային կենդանի,2.Ընդգծված սեռական հոլովով գոյականները փոխարինիր այդ գոյականներից կազմված հարաբերական ածականներով:Ցանկապատի երկաթյա ճաղերը ներկված էին սև գույնով: Լուսիկը լեռնային ծաղիկների մի փունջ էր բերել իր հետ: Օտար երկրներում թափառելով՝ Արմենակը միշտ հայրական տան կարոտն էր քաշում: Գյուղական համայնքը իր միջոցներով վերանորոգում է դաշտային ճանապարհները: Փչում էր գիշերային զով քամին: Հեռվից լսվում էր հովիվի սրնգի ձայնը: Այստեղից սկսվում է անտառային գոտին: Գյուղի կենտրոնում բարձրանում են կառուցվող դպրոցական շենքի քարյա պատերը:3.Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:Զորեղ, բաղձալի, դժկամ, բյուրավոր, նազելի, երևանյան, համեղ, անձև, անմերժելի, գարնանային, խորին, վախկոտ, հրե, լռին, բուրավետ, կեղտոտ, կարմրավուն, հնարովի, եռանդուն, ոսկյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապարդյուն, չխոսկան, փոքրիկ, դժբախտ, մայրենի, կատաղի, անկենդան, ողբալի, հակադիր, շահավետ, ժայռեղեն, անկոչ, հուզիչ, ահագին, մեծագույն, ապերախտ:4.Տրված ածականները ըստ հոմանիշության բաժանի՛ր չորս խմբիԽոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, ականավոր, բերրի, աժդահա, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի:

March 12

Հովհաննես Թումանյան. Գելը (շարնակություն)

Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի (բոլուկի) վրա։

Երկար ձմեռներն ու ապրուստի դժվարությունն են պատճառը, որ գելերը ոհմակ են կազմում,— բացատրում էին գյուղացիք։

Ոռնում են, իրար կանչում, հավաքվում, միանում, որ ուժեղ լինեն թե՛ հարձակվելու և թե՛ հարձակման դիմադրելու ժամանակ։

Ամեն մինը մենակ հեշտ կհաղթվի ձմեռն ու կկորչի, քան թե խմբով, և ամեն մինը մենակ չի կարող էն ճանկել, ինչ որ կճանկի խումբը։

Եվ հավաքվում են հիսունով, հարյուրով, մի քանի հարյուրով։

Սարսափելի բան է գիլի ոհմակը, մանավանդ էդ լինում է ձմեռը, գիլի ամենաքաղցած ժամանակը, երբ շատ անգամ գելը քաղցից կատաղում է։ Էդ ժամանակ, ասում են, գելերը իրենք էլ են իրարից վախենում։ Երբ ոհմակով մի տեղ կանգնում են հանգստանալու՝ շրջան են կազմում ու էնպես են վեր թափում, որ իրար երես պահեն, չեն հավատում մեկմեկու։ Վախենում են իրար ուտեն։ Բայց ոմանք էլ ասում են՝ նրա համար են էդպես անում, որ իրար տեսնեն ու հարկավոր դեպքում իսկույն նշան տան իրարու, և իբրև թե բոլորը նայում են իրենց գլխավորին։

Գիլի համար մութը, ճամփի դժվարությունը, հեռավորությունը ոչ մի նշանակություն չունեն։

Գելն էնքան արագավազ է, որ մի գիշերվա մեջ երեք–չորս օրվա ձիու ճամփա կկտրի: Իսկ գիլի սրատեսության վրա էսպես մի զրույց կա ժողովրդի մեջ։

Ասում են։ Մի անգամ արծիվն ու գելը վեճի բռնվեցին, թե իրենցից ո՛րն է ավելի սրատես։ Գելն ասավ՝ մի ամպոտ օր ես սարի գլուխն ելա, ամպի միջով մտիկ արի տեսա՝ հեռու մի դաշտում մի սև ցելի (վարած հողի) մեջ մի ակոսում մի սև գառն է նստած։

Արծիվն էլ թե՝ ես էլ երկնքի երեսն ելա, ներքև մտիկ արի, մի ծխնելույզի միջից տեսա կրակի վրա դրած մի պղինձ խուփը վրեն։ Խփան ճեղքիցը նայեցի, տեսա պղնձի միջին կաթը, կաթնի երեսին էլ մի սիպտակ մազ։

Էսքան արագավազ ու սրատես գազան է գելը։ Եվ էս ամենի հետ միասին՝ շատ խորամանկ։

Նա մինչև լավ չիմանա, որ հարձակումն ապահով է— չի հարձակվիլ։ Ուրիշ բան է, եթե սովից խելագար մի գել իրեն կորցրած գցի ափաշկարա վտանգի մեջ․ բայց սովորաբար գելը շատ է զգույշ ու խորամանկ։

Մի գյուղացի էսպես պատմություն արավ։ Ասում էր․ մի տարի թակարդ էի սարել։ Առավոտը վաղ վեր կացա գնացի տեսա մի գել է ընկել մեջը։ Միայն ոտիցն է ընկել, ու ոտը փշրվել է, սատկել է։ Վեր կալա թակարդիցը հանեցի, էն կողմը գցեցի։ Մինչև գլուխս կախ ես թակարդովն էի եղած, մին էլ տեսնեմ՝ վեր կացավ կաղին տալով փախավ։ Հա՛յ հա հա՛յ, էլ ո՞րտեղ, իրեն տվեց անտառը։ Դու մի՛ ասիլ անտերը ստամեռնուկ տված է եղել։

Գիլի ոհմակն էլ, ձմեռը ճամփա կտրելիս իրար ետևից է գնում— ծլլաշարուկ, ու միշտ ամենից ուժեղն ու փորձվածը առաջին է գնում։ Եվ սա երկու հարմարություն ունի նրանց համար։ Մին, որ առաջի գնացողները ձնի մեջ կոպար (շավիղ) են բաց անում, ետևից եկողների համար բաց–պատրաստ ճամփա է լինում, մին էլ՝ որ ոչ ոք չի կարող իմանալ, թե իրենք քանիսն են եղել։ Եվ էդ է պատճառը, որ ոչ մի որսկան չի կարող ասել, թե էս ոհմակը, որ անցել է, քանի գել է եղել մեջը։

Աստված հեռու տանի, թե ոհմակի աչքովը մի որս ընկավ։ Ուրիշ գազան լինի, թե ընտանի կենդանի, իսկույն չորս կողմից շրջապատում են ու էլ փրկություն չկա։ Իսկ կճղակավորներին, հատկապես եղնիկներին ու եղջերուներին, քշում են դեպի սառած գետերը, սառույցի վրա ճղատում ու վրա թափում կամ քշում են դեպի բարձր ժայռերը, ժայռերից թռցնում ու իջնում ներքև լափում։

Ոհմակը վտանգավոր է և մարդու համար։ Եթե բազմություն չեղավ՝ մի կամ երկու մարդից ոհմակը չի վախենալ, թեկուզ հրացան ունենան։ Մինչև անգամ հրացանն ավելի վտանգավոր է։ Հրացան արձակես թե չէ, իսկույն կհարձակվեն։ Հիմի կասեք՝ հապա ինչի՞ց է վախենում գելը։

Էս մասին գյուղացիք մի քանի պատմություն արին։

5Գելը ոչ մի բանից էնպես չի վախենալ, ինչպես կրակից, առաջինը խոսեց իմ տանտերը, քեռի Անդրիասը։

Մեր կողմերը, դե գիտեք, որ գել շատ կա։ Էնպես տեղ ունենք, որ հենց գիլի բուն է, որ կա։ Մի մեծ ծմակ ունենք, Մոտկորա ծմակ ենք ասում։ Էդ ծմակումը մի թալա (անտառումը բաց տեղ, բացատ) կա։ Էդ թալումը էնքան գել կա, որ անունը դրել են Գիլի թալա։

Մի ձմեռնամուտ իրիկուն սարի գոմերիցը տուն եմ գալի։ Հակառակին էլ էս Ստեփան տղես էլ հետս է, ինը-տասը տարեկան երեխա է։ Որ եկանք էդ թալի դիմացը, մի շան ձեն ընկավ ականջովս։ Ասի՝ ով գիտի ոչխար են բերել էս կողմերը, չոբանի շունն է հաչում։ Ձեն տվի․

— Ա՜յ չոբան, հե՜յ․․․

Էս ձեն տալն էր, էլի։

Շան հաչոցը կտրեց ու, ձեզ մատաղ, մին էլ էն տեսնեմ՝ էդ ծմակիցը գիլի տուտը բաց էլավ, ռեխները բաց արած գալիս են, ո՜նց են գալիս, աչքերս սևացան․․․

Դու մի՛ ասիլ, հաչողը գել է եղել։ Ախր չէ որ գելն ոռնում է, բայց շանից հաչել է սովորում ու շատ անգամ էլ հաչում է։

Ձեռիս թվանք կա, միայն լավ գիտեմ, որ գիլի բոլուկի (ոհմակի) վրա թվանք չեն գցիլ․ թվանք գցես թե չէ՝ ավելի կատաղի վրա կտան։

Երեխեն թե՝ ապի, էն ի՞նչ են։

Ասի՝ վախիլ մի՛, քեզ մատաղ, ղոչաղ կաց։ Արի օգնի էս խաշամն (չոր տերևը) ու չոր ճյուղերը հավաքենք։ Չորս կողմից խաշամն ու չոր ճյուղերը ձեռաց կիտեցի ու կրակ տվի, բոցը ծուլ էլավ։ Մոտկորա ծմակը լիքը փետ։ Մինչև սրանց հասնելը վրա տվի, թեժ արի․ բոցն էլավ ծառերի ծերը։

Սրանք եկել են, ի՜նչքան են եկել, չորս կողմներս կտրել են, հեռու կանգնոտել ժնգժնգում են ու ատամները չխկչխկացնում։ Աչքները ծմակի մթան մեջ քուքուրթի (ծծումբի) բոցի նման ջուխտ-ջուխտ վառվում են։ Մարդ մտիկ անելիս զարզանդում է։

Երեխեն կպել է փեշիցս ու լաց է լինում։

— Վախիլ մի՛, Ստեփան ջան, վախիլ մի՛, ես էստեղ եմ․․․ լաց մի՛ ըլի, որ լաց ըլես— կգան մեզ կուտեն․․․

Երեխեն ձենը փորն է գցել ու փեշիցս կպած դողում է, ո՜նց է դողում․․․

Տեր աստված, ասում եմ, դու ազատես էս նեղ տեղիցը։ Ի՞նչ անեմ։ Հույսս դրել եմ կրակի վրա։ Էն էլ փետը հատնում է, երեխեն էլ փեշիցս պինդ բռնել է, թողնում չի մի քիչ հեռանամ, փետ բերեմ՝ կրակին վրա տամ։

Մոտիկ մի ցցչորի ծառ կար։ Կրակը բոթեցի սրա տակը, սրա կողքին էլ մի կտրած ծառի չոր բլուլ (կատար) կար, էն էլ քաշեցի վրեն, թեժացավ, ոնց թեժացավ, կարմիր լուսն ընկել է ամբողջ ձորը։

Դիմացի սարիցը չոբանները նկատում են, որ, ախպեր, էս ձորումը, էս ժամանակին, էս ի՞նչ կրակ պետք է լինի, որ քիչ է մնում ծմակը կրակի։

Մտածում են, մտածում ու ձեն են տալի։

Ականջ դնեմ, որ էս մեր Շամիրի ձենն է։

Ուրախանաք, ինչ որ մենք ուրախացանք։

Ձեն տվի․

— Շամիր, հե՜յ․․․ գիլի բոլուկ է․ չորս կողմս կտրել են․․․ երեխեն հետս է․․․ օգնեցեք, հե՜յ․․․

Հենց էս կանչելն էր։ Մի քանի չոբան իրար հետ ձեն տվին.  — Վախիլ մի՛ք, վախիլ մի՛ք, գալիս ենք, հե՜յ․․․

Ու պարզ լսում ենք, ոնց են իրար ձեն տալիս շտապեցնում, ոնց են շներին կանչում։

— Թոբլան, հե՜յ, Ղայթար, հե՜յ, Չամբար, հե՜յ, Չալակ, հե՜յ․․․

Շների կլանչոցը վեր էլավ ու մտավ ձորը։

Էստեղ երեխեն նորից սկսեց հեկեկալ ու լաց ըլիլ։

— Վախիլ մի՛, Ստեփան ջան, վախիլ մի՛, հրես կգան։

— Տղե՛ք, էս մեր Շամրին Թոբլան անունով մի գելխեղդ շուն ուներ։ Մին էլ տեսա էս շան ձենը մոտիկ ծմակում զրնգաց։ Սրա ետևից մնացած շները, շների ետևից կրնկակոխ չոբանները։ Չոբանների ղչըրղուն ու շների հաչոցը ծմակը դրմբացնում է։ Մին էլ Ստեփանս թե՝ «Ապի, գելերը փախչում են»։

Ասավ, ու ուրախությունը խառնվեց սարսափին, սկսեց աղաղակել ու առաջն ընկած փետի կտոր, քար, հող շպրտել գելերի ետևից։

Էլ գելն ո՞վ կտա։ Ծմակի մթնումը կորան, գնացին։

Տղեքն եկան։

— Ա՛յ տղա, էս ի՞նչ բան էր։

— Բանն էլ որն է, ձեր տունը չքանդվի, հապա էսպես, էսպես․․․

Էստեղից վեր կացանք գնացինք չոբանների մոտ, մինչև լուսացավ, առավոտը խմբով եկանք տուն։

Էս բանն, ախպեր, իմ գլուխն եկավ։ Կրակը մեզ ազատեց,— վերջացրեց խոսքը քեռի Անդրիասը։

March 12

Հովհաննես Թումանյան. Գելը (հատված)

Մի հացապակաս տարի վեր կացանք ես, դամքաշ (զուռնի ձեն պահող) Ակոփն ու դհոլչի (թմբկահար) Դավիթը մեր զուռնադհոլը վեր կալանք, ասինք գնանք Շորագյալա գեղերը հարսանիքներ անենք, հացահատիկ հավաքենք բերենք ձմեռը կառավարվենք։
Դե գիտեք էլի, որ Շորագյալա հացը համ լավն է լինում, համ առատ, իսկ մեզանում, սարերում, սակավ է լինում, եղածն էլ շատ անգամ կարկուտը տանում է։
Գնացինք զուռնա ածելով, հարսանիք անելով գեղեգեղ ման եկանք։ Բավական ցորեն-գարի հավաքեցինք, մի ծանոթի պահ տվինք, մենք ետ ճամփա ընկանք դեպի մեր տներր։
Գիտեմ ոչ, Շորագյալ եղել եք, թե չէ, Հոռոմ անունով մի գեղ կա․ էդ գեղիցը դուրս ենք եկել գալիս ենք դեպի Արթիկ։ Եկանք, ճամփին մութն ընկավ։ Ծնկահար ձյուն․ ցուրտն էլ հո թրի նման մարդի երես է կտրատում։ Ճամփեն էլ լավ չգիտենք։ Գնա, թե պետք է հասնես Արթիկ։
Էս մեր Դավիթն առաջին էր գնում։ Մին էլ, թե՝ տղերք, եկեք, որ գեղը գտել եմ։
— Այ տղա, ո՞ւր է։
— Թե՝ հրեն ճրագները երևում են։
Մտիկ տանք տեսնենք, ճշմարիտ որ, հեռվում շատ ճրագներ են երևում։ Միայն ես նկատում եմ, որ էս ճրագները ժաժ են գալի, դես-դեն են գնում։
Ասի՝ տղեք։
Թե՝ ինչ է։
Ասի՝ էս գեղ չի։ Մին, որ ձմեռը սրանց գեղերի տների դուռն ու կտուրը փակ, ճրագները չեն երևալ, մին էլ որ՝ էս ճրագները որ տեսնում եք՝ ման են գալի։
Թե՝ բա էս ի՞նչ են։ Ասի՝ գելեր են։ Գիլի բոլուկի (ոհմակի) բերան ենք ընկել, պատրաստվեցեք։ Ես լսել եմ, որ զուռնի ձենին գելը— էլ վախենում է, թե ինչ, մոտ չի գալի։ Զուռնա-դհոլը սարքեցե՛ք։ Էս խոսքումն ենք, տեսնենք ճրագները մոտենում են, մթնումը, ձնոտ դաշտումը, դեսուդեն վազում են, ցրվում են, ուզում են մեզ շրջապատէն։ Էնքա՜ն են, էնքան են, որ է՛լ հաշիվ չկա։
Ես ու Ակոփը զուռնեն զլեցինք, էս Դավիթն էլ դհոլը՝ դը՛մբ հա դը՛մբ, կեսգիշերին էս վերանա դաշտումը ածում ե՜նք։ Զուռնա–դհոլի ձենը վեր ելավ թե չէ՝ էս գելերս, ոնց որ տեղնուտեղը մեխես, մնացին իրենց տեղերը մեխված։
Մին էլ ոռնոց վեր քաշեցին, տեր աստված, ի՜նչ ոռնոց։ Զուռնի հետ ձեն ձենի են տվել, ոռնում են։
— Վայ ծիծա՜ղ, — էս ու էն կողմից բացականչեցին գյուղացիք։– Ուստա Սարգիս, լավ է՝ ծիծաղներդ գալիս չէր։
— Այ տղա, ի՞նչ ծիծաղ կգար, սիրտներս սևացել էր․ դանակ տայիր՝ արյուն չէր կաթիլ։
— Ետո՞, ետո՞․․․
— Ետո մենք ճամփա ընկանք, սրանք էլ մեզ հետ։ Մենք ածելով գալիս ենք, սրանք էլ չորս կողմներս կտրած հեռու մթնումը ցինգիր-ցինգիր անելով գալիս են։ Կարծես պար են գալիս։ Գլուխներդ ինչ ցավեցնեմ, էսպես գնալով գիշերվա մի ժամանակը առաջներս մի շան հաչոցի ձեն լսեցինք հեռու։ Էս հաչոցի վրա մի քանի շներ սկսեցին հաչել ու ոռնալ, ու մին էլ տեսնենք մոտիկ գեղի ճրագները դուռը դուրս եկան։ Մարդկանց ձեները հասնում է մեզ։
Ուրախությունից զուոնա-դհողի ձենն ավելի զլեցինք։
Քանի գեղին մոտենում ենք, գելերը ետ են ընկնում։ Վերջապես հասանք գեղին, սրանք ետ դառան, կորան։
Գեղացիք ճրագներով, աղմուկով առաջ եկան մնացին զարմացած։ Տեսնում են՝ երկու զուռնաչի ու մի դհոլչի ածելով գալիս են ու հետները հարսանքավոր չկա։
— Այ ուստեք, բա հարսանքավորնե՞րը որտեղ են։
Ասում ենք հարսանքավորները– ետ դառան գնացին։ Չուզեցին ձեր գեղը մտնեն։
— Էդ ո՞վ էին որ․․․ — Գելերը
— Ո՞նց թե գելերը․․․
— Ախպեր, ասինք, պատմելու ժամանակը չի, ցրտատար կլանք, մեռնում ենք, մեզ մի տաք տուն տարեք, էնտեղ կպատմենք։
Տարան մի տաք օդա, բուխարին թեժ արին, հացը դրին առաջներս, գլխներիս հավաքվեցին էսպես, ինչպես որ մենք հավաքվել ենք, ու սկսեցինք պատմել։ Պատմում ենք ու ծիծաղում, պատմում ենք ու ծիծաղում։
Վերջն էլ իմանանք, որ էն գեղը չենք եկել, որտեղ գալիս էինք, ճամփեն կորցրել ենք, ընկել ենք Պարնի գեղ։

March 11

Ածականի կազմությունը, 6-րդ դասարան, 11,03

Ըստ կազմության՝ ածականները լինում են՝

պարզ՝ լավ, վատ, բարձր, նոր

բաղադրյալ, որոնք իրենց հերթին լինում են՝

ածանցավոր՝  անշնորհք, կարմրավուն, արծաթե,

բարդ՝ լայնարձակ, եռագլուխ, նորանոր,

բարդ ածանցավոր՝ հարթավայրային, հրացանավոր, գյուղատնտեսական։

Ածական կազմող ածանցները կոչվում են ածականակերտ ածանցներ։ Դրանք են՝
նախածանցներ՝
ամենա- ամենամեծ,ամենագեղեցիկ,ամենալավ,
ան-անգութ,անհնարին,անբարոյական,անմիտ
ապ-ապաշնորհ,ապաբարո,ապուշ,ապերախտ,
բաց-բացարձակ,բացորոշ,բացատրական,բացահայտ,
գեր-գերբնական,գերհզոր,գերբնական
դժ-դժգոհ,դժբախտ,դժգույն
ընդ-ընդարձակ,ընդհանուր,ընդլայնորեն
հակա-հակադիր,հակաազգային,հակոթնյա,
համա-համադաս,համահունչ,համաշխարհային,համագրելի
տ-տգետ,տհաս,տկար,տհաճ,տմարդի
չ-չտես,չհավան,

վերջածանցներ
-ագին-ահագին,ջերմագին,լալագին,կարոտագին
-ագույն-մեծագույն,բարձրագույն,նորագույն,գեղեցկագույն
-ալի-հրաշալի,ուրախալի,զարմանալի
-ածո-գտածո,պահածո,բարծո
-ական-գյուղական,հայկական,Հնդկական,տնական
-ային-տնային,դրսնային,ուժային,հողային
-ան-կծան,հաչան,կթան
-անի-լեզվանի,երկհարկանի, երկվոտանի
-ավետ-հոտավետ,բուրավետ,արդյունավետ,հարմարավետ
-ավոր-գունավոր,բախտավոր,գլխավոր
-ատ-գունատ,կիաստ,կռնատ
-ացի-խելացի,կանացի,փաստացի
-ե-ոսկե,արծաթե,թղթե,
-ելի-սիրելի,հարգելի,ընդունելի,նազելի,պաշտելի
-եղ-զորեղ,համեղ,շքեղ
-ենի-հայրենի,մայրենի,վայրենի
-ի-կատաղի,աղի,կորովիա
-իչ- գրավիչ,հուզիչ,դյութիչ,ամփոփիչ
-իկ-փոքրիկ,սիրունիկ,համովիկ,պստիկ
-լիկ-պստլիկ,թմբլիկ,կարճլիկ,հաստլիկ
-կան-խռովկան,լացկան,խոսկան,չխոսկան
-կոտ-նեղացկոտ,պարծենկոտ,մամբասկոտ,
-յա-փայտյա,մետաղյա,
-ովի-ծալովի,փակովի
-ոտ-ժանգոտ,յուղոտ,
-ուն-փխրուն,դողդոջուն,լցուն,սիրուն

Առաջադրանքներ:
1. Վերը նշված ածանցավոր ածականների շարքին ավելացրու ևս երկուական ածական:

2.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 պարզ ածական.
ա. կլոր, ալեկոծ, կույր, աղվես, աներ, մերկ, անգործ, կարճլիկ, կաղտկլոր
բ. համերաշխ, բոբիկքաջ, անայլայլ, անուրջ, հզորերկարկարճ, անարգ, անվախ
գ. սև, գաթա, խրոխտ, բոլոր, նեղհաստ, դաշտ, նոսր, կորովի, ճահճապատ
դ. զվարթ, գավաթ, գմբեթ, արագ, դրոշ, մեղմլուրջծանր, ուժեղ, դիտմամբ

3.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. քարաշեն, սկզբնապես, լիտրանոց, բրոնզաձույլձյունաթույր, հանդարտ, մեծամեծ, թափուր, քաջարի, ճերմակ
բ. խուճուճ, ալեզարդհեռաձիգ, հավասար, կապտականաչձվաձևկիսախուփ, դժբախտ, երիտասարդական
գ. սրճագույն, շեղակի, դանդաղաշարժերկթերթ, առհավետ, սրաքիթ, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:

4. Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.
ա. թավշյա, քնքուշ, աշակերտական, դժվար, տգեղ, ողորկ, դիպուկշքեղ, քաղցր, օտար
բ. ահագին, նիհար, ամենամեծ, վստահ, դժգոհ, հարմար, հարադիր, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. դեղին, մթին, պակաս, լավագույնդժբախտ, կապույտ, անվախ, կոպիտ, դարավոր, վարար
դ. ամենախիզախվարարուն, ուրախ, նազելի, ծարավ, հզորագույն, պղտոր, վճիտ, գունատ, գիտակից

5.Կապակցության իմաստն արտահայտիր ածականով.
ճահիճներով պատված-ճահճապատ
մանրէներ ծնող-մանրէածին
միայնակ ապրող-մենակյած
մեգով պատված-միգապատ
անուշ բուրող-անուշաբույր
թախծոտ դեմքով-թախծադեմ
միրգ տվող-մրգատու
նոր տնկած-նորատունկ
շահույթ բերող-շահութաբեր
շեկ մազերով-շիկահեր,շիկամազ
շատ շնորհներ ունեցող-շնորհալի,շնորհաշատ
ոսկուց ձուլված-ոսկեձույլ

March 10

Դասարանական աշխատանք

 

 

1.Գտիր տրված կետերը միացնող հատվածի միջնակետի կոորդինատը.

½+1/3 :2=5/12
3/5+4/7:2=41/70
9/4+5/8:2=23/16
7/2+13/4:2=5/2

 

 

  1. Տրված են  A կետի և  AB հատվածի C միջնակետի կոորդինատները։ Գտիր B կետի կոորդինատը, եթե.

 

ա) A(2), C(5)

b=8

բ) A(1/2), C(3)

b=19/2

գ) A(1/4), C(2/3)

b=13/12

  1. Գտիր տրված կետերի հեռավորությունը.

 

ա) A(-3 1/2) , B(2)

11/2

բ) A(-3 1/4), B(-4 1/8)

-20/8

  1. Գտիր տրված թվերի միջին թվաբանականը.

 

ա) 1, 3, 4

8/3

բ) 1/2 և 3

5/2

գ) 1/2  և 1 1/8 

15/16

դ) -5, 8, 13

16/3

ե) 1/4, -3/5, -1/2

-17/60

զ) 1/3, -1/5, 2/15

4/45

  1. 4 1/3 և a թվերի միջին թվաբանականը 2 1/2 է։ Գտիր a թիվը։

4/6

  1. Հաշվիր.

 

7*. Գտիր այն կետերի կոորդինատները, որոնք AB հատվածը տրոհում են չորս հավասար մասի, եթե.

 

A(2 2/8),   B(4)

 

1*. Գտիր այն ճանապարհի երկարությունը, որը Մարիամը պետք է անցնի իր ընկերուհի Բելային հասնելու համար։

 

2*. Արթուրը, Բաբկենը և Գևորգը միշտ ստում են: Նրանցից յուրաքանչյուրն ունի մեկական քար, որը կա´մ կարմիր է, կա´մ կանաչ: Արթուրն ասաց. «Իմ ու Բաբկենի քարերի գույնը նույնն է»: Բաբկենն ասաց. «Իմ ու Գևորգի քարերի գույնը նույնն է»: Գևորգն ասաց. «Մեզանից ճիշտ երկուսն ունեն կարմիր գույնի քարեր»: Բերված պնդումներից ո՞րն է ճիշտ:

 

ա) Արթուրի քարը կանաչ է: 

բ) Բաբկենի քարը կանաչ է: 

գ) Գևորգի քարը կարմիր է: 

դ) Արթուրի և Գևորգի քարերը տարբեր գույնի են:

Լրացուցիչ առաջադրանք

 

  1. Գտիր տրված կետերի հեռավորությունը.

 

ա) A(-4),   B(-2 1/2)

 

բ) A(-4 7/8),  B(-6 1/2)

 

  1. Գտիր AB հատվածի միջնակետի կոորդինատը, եթե.

 

ա) A(-4), B(-1)

 

բ) A(-8), B(3)

 

գ) A(-7/10), B(-1/10)

 

դ) A(-1/3), B(1/6)

 

  1. C-ն  AB հատվածի միջնակետն է։ Գտիր B կետի կոորդինատը, եթե.

 

ա) A(-2), C(-1)

 

բ) A(-5), C(-1)

 

գ) A(-3/10), C(9/10)

 

դ) A(0), C(12/13)

 

  1. Գտիր այն կետերի կոորդինատները, որոնք AB հատվածը տրոհում են չորս հավասար մասի, եթե.

 

A(-5/7), B(1/7)

 

5*. Գտիր այն կետերի կոորդինատները, որոնք AB հատվածը բաժանում են երեք հավասար մասերի, եթե.

A(1/3),  B(2/9)

  1. Գտիր տրված թվերի միջին թվաբանականը.

 

ա) 10, 12, 14, 16

 

բ) -19, -9, 1, 11

 

գ) 2 1/4  և  2/3