May 14

Իմ սիրելի կենդանին

Իմ ամենասիրելի կենդանին դա շունն է։ Ինչպես ասվում է շունը մարդու ամենալավ ընկերն է և ես դրա հետ լիովին համաձայն եմ։ Նրանք մարդուն երջանկություն և ուրախություն են բերում։ Միշտ շատ ուրախ են և ուզում են ինչ-որ բանով խաղալ ՝ լինի դա գնդակ ՝ թե հասարակ ոսկոր։ Շները պահպանում են տունը օտարներից, հսկում են իրենց տարացքը։ Բացի այդ նրանք շատ խելացի են և հեշտ է նրանց վարժեցնել։ Շները օգնում են ոստիկանությանը գտնել հանցագործներին ։
Երբ անգամ նայում ես թափառող շան աչքերի մեջ, տպավորություն է ստեղծվում, որ նա ամեն ինչ հասկանում և տեսնում է։ Ի՞սկ ում մոտ երբևէ չի առաջացել մեղքի զգացում, երբ տեսել ես սոված, թափառող շանը, որը նայում է անմիջապես ձեզ։ Ինձ թվում է նրանք շատ նվիրված են մարդուն ՝ իրենց տիրոջը։ Ես ունեմ շուն ,որն շատ հավատարիմ և բարի է։ Նրա անունը  Ռոկի է։ Ես այսօրվա պես հիշում եմ երբ նրան տուն բերեցի նա շատ փոքրիկ էր։ Իսկ այժմ նա այնքան է մեծացել որ կարողանում է պաշտպանել և ինձ և մեր տունը։


Posted May 14, 2023 by Դաղլյան Արամ in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*