May 4

Կատարի՛ր առաջադրանքները

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:

Սիրտ-սրտային, վախ-վախկոտ, քար-քարոտ, մայր-մայրենի, երկինք-երկնային, արև-արևային, փայտ-փայտե, լեռ(ն)-լեռնային, փողոց-փողոցային,                երկաթ-երկաթյա,օդ-օդային,ծաղիկ-ծաղկային, եղբայր-եղբայրական,          ոսկի-ոսկյա,արծաթ-արծաթյա, ծով-ծովային, Ամերիկա-ամերիկական,     Ֆրանսիա-ֆրանսիական,Գերմանիա-գերմանացի:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր: Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր: Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

Առաջին խմբի բառերը սովորական ածականներ են,իսկ երկրորդ ածականի համեմատության աստիճաններ են,որովհետև նրանց մեջ ավելացել են ամենա և ամենից համեմատության բառերը:

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝

ամենից լավ — ամենալավ, լավագույն ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ-ամենից վատ,վատագույն, գեղեցկագույն-ամենագեղեցիկ,ամենից գեղեցիկ,  բարձրագույն-ամենից մեծ,ամենամեծ,                                ամենաազնիվ-ամենից ազնիվ,ազնվագույն                                                        ամենից հզոր-ամենահզոր,հզորագույն,                                                              ամենից ահեղ-ամենաահեղ,ահեղագույն,համեստագույն-ամենից համեստ,ամենահամեստ , ամենահին-ամենից հին,հնագույն,                       ամենից ծանր-ամենածանր,ծանրագույն ամենալուրջ-ամենից լուրջ,լրջագույն ամենից խոշոր-ամենախոշոր, խոշորագույն:

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

Երեք տասնյակ-երեսուն, չորս տասնյակ-քառասուն, հինգ տասնյակ-հիսուն, վեց տասնյակ-վաթսուն, յոթ տասնյակ-յոթանասուն, ութ տասնյակ-ութսուն, ինը տասնյակ-իննսուն:

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը: Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

Բոլոր  երկնիշ  թվերը  գրվում  են միասին,ինչպես  Ա  շարքում, իսկ  եռանիշ, քառանիշ  և  ավելի  մեծ  թվերը  գրվում  են  առանձին, ինչպես  Բ  շարքում

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

65, 48, 107, 93, 6087, 4321, 786

վաթսունհինգ,քառասունութ,հարյուր յոթ,իննսուներեք,վեց հազար ութանասուն յոթ,չորս հազար երեք հարյուր քսանմեկ,յոթ հարյուր ութսունվեց:


Posted May 4, 2023 by Դաղլյան Արամ in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*