April 30

Ալարկոտ մեղուն

Մի օր փեթակում ծնվեց մի մեղու։ Այդ մեղուն դուրս եկավ փեթակից, որպիսզի նեկտար հավաքի։  Նա այնքան է ալարում, որ մոլորվում է և ընկնում է ծաղիկների մեջ։ Այնտեղ մեկ մարդ կար, որը ուզում բռնել մեղվին։ Մեղուն խայթեց մարդուն և սատկեց։

April 23

Իմ ամենասիրելի կենդանին

Իմ ամենասիրելի կենդանին թութակն է, որը կարողանում է խոսել։Իմ թութակի անուն Կեշա է։ Նա կապույտ և կանաչ գույն է։ Ես պահում եմ նաև նապաստակ, որին կերակրում եմ բանջարեղենով գազարով, կաղաբով և խոտով։

April 19

Իմ երազանքների մոլորակ

Իմ մոլորակում կա գեղեցիկ ծաղիկներ և մեկ շուն, որ կարողանում է խոսել։ Այնտեղ կա դաշտ որտեղ կարելի է գնդակ խաղալ։ Այնտեղ խաղաղություն է, ես սովորեցի ֆուտբոլ։ Զարդարված է ծաղիկներով և այնտեղ պատերազմ չկա, ես այնտեղ գեղեցիկ նկարներ եմ նկարում։

April 9

 Պոչատ աղվես շիլաշփոթ հեքիաթ

Լինում է չի լինում մի տատիկ։ Այդ տատիկը բակում կաթ է դնում և գնում է տուն։ Չաչանակ կաչաղակը գալիս է ու խմում է կաթը։ Տատիկն էլ գալիս է ու կտրում չաչանակ կաչաղակի պոչը և նա ուրախանում է, գնում նստում ծառին և երգում է։

April 2

Զատիկը Անգլայում

Անգլիայում Զատիկը շատ կարևոր քրիստոնեական տոն է. այն խորհրդանշում է Քրիստոսի վերածնունդը և գարնանամուտը:

Ներկած ձվերը, ճագարը, գառնուկը Զատիկի ուտելիքներն են:

Ձուն խորհրդանշում է այն գերազմանը, որի միջից դուրս եկավ Քրիստոսը:

Նապաստակը խորհրդանշում է բնություն և նոր կյանքի սկիզբ:

Գառնուկը խորհրդանշում է Քրիստոսի զոհաբերությունը: