February 15

Բարեկենդան

(տեղեկատվական)
Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն: Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդը ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել, զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Բարեկենդանը նաև ազատության օր էր: Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, իսկ ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։ Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի, կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու:
Հարցեր և առաջադրանքներ
1. Բարեկենդանի տոնին մարդիկ իրար ի՞նչ էին մաղթում: Բարի կենդանդանություն։
2. Բարեկենդանը բառացի ի՞նչ է նշանակում։ Բարի կյանք։
3. Տոնը ինչի՞ հետ է կապ ունեցել: Գարնան հետ։
4. Բարեկենդանի տոնը մարդիկ ինչպե՞ս էին նշում: ՈՒրախանալով։
5. Ինչո՞ւ էին մարդիկ ամենավերջում ձու ուտում:Որ նրանց բերանը էլ կաթնամթերք չուտեր մինչև զատիկ։


Posted February 15, 2021 by Դաղլյան Արամ in category Մայրենի, Ուսումնական նյութեր

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*